Դեպի երազանք | |
---|---|
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1] և կինոկատակերգություն[1] |
Երկիր | Հարավային Կորեա |
Լեզու | կորեերեն |
Ռեժիսոր | Լի Եոնգ Բոկ |
Գլխավոր դերերում | Կիմ Սու Հյոն, Բե Սու Ջի, Համ Ըն Ջոնգ, IU, Օկ Թեկյոն, Վու Յոնգ, Ան Գիլ Կանգ, Լի Հյե Սուկ, Չոի Ւլ Հվա, Օմ Գի Ջուն, Լի Յուն Ջի, Պակ Ջին Յոնգ, Լի Բյոնգ Ջուն, Լի Յուն Մի և Բե Յոնգ Ջուն |
Պրոդյուսեր | Բե Յոնգ Ջուն |
Սցենարիստ | Պակ Հե Ռյոն |
Նկարահանման վայր | Սեուլ |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 16 |
Էկրաններին է | հունվարի 3, 2011-ից փետրվարի 28, 2011-ը |
Հեռուստաալիք | KBS2 |
Ընկերություն | KeyEast[2] JYP Entertainment[3] CJ Media |
Դիստրիբյուտոր | Կորեայի հեռարձակման համակարգ |
Պատկերի ձևաչափ | 480i SDTV/1080i HDTV |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital DTS Digital Sound Sony Dynamic Digital Sound |
Նախորդ | քայլում ամբողջ գիշեր |
Հաջորդ | Detectives in Trouble? |
Կապակցված | Դեպի երազանք 2 |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Դեպի երազանք (կորեերեն՝ 드림하이), հարավկորեական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է KBS2 հեռուստաալիքով 2011 թվականին։ Սերիալում նկարահանվել են miss A խմբի անդամ Բե Սու Ջինը, Կիմ Սու Հյոնը, T-ara խմբի անդամ Համ Եոն Ջոնգը, երգչուհի Լի Ջի Ընը, և 2PM խմբի անդամներ Թեքենը և Ու Յանգը[4][5][6]։
Դրաման հայտնի էր դեռահասների շրջանում, և երկու ամսվա ընթացքում այն ունեցավ 18 - 20 տոկոս վարկանիշ։ Հատուկ սերիան, որում դերասանները անցկացրել են «Դեպի երազանք հատուկ համերգը», Սեուլում, ցուցադրվել է 2011 թվականի մարտի 1- ին[7]։
Սերիալի շարունակությունը, Դեպի երազանք 2 անունով, ցուցադրվել է մեկ տարի անց, բայց արդեն նոր դերասանական անձնակազմով[8]։
Կրկնությունները ցուցադրվել են KBS հեռուստաալիքով, 2013 թվականի օգոստոսի 12- ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 5- ը, ժամը 13։ 00 «KBS News 12» հաղորդումից անմիջապես հետո։
Երազել ոչ բոլորն են կարող։ Ստանալ կրթություն, ստեղծել ընտանիք և հանգիստ ապրել քո կյանքով, այսպիսին է դպրոցականների մեծամասնության երազանքը։ Բայց «Դեպի երազանք» հեռուստասերիալի հերոսների երազանքները տարբերվում են իրենց հասակակիցների երազանքներից։ Նրանք իրենց առաջ նպատակ են դրել, դառնալ նոր համաշխարհային ճանաչություն ունեցող կորեացի աստղեր, և նրանք կհասնեն իրենց նպատակին, հաղթահարելով բոլոր փորձությունները, որոնք սպասվում են իրենց նպատակին հասնելու ճանապարհին։
Կիրին դպրոցի վեց աշակերտներ երազում են դառնալ այդոլներ։ Իրենց դպրոցական տարիների ընթացքում, նրանք սովորում են, թե ինչպես ճիշտ երգել, զարգացնում են իրենց կոմպոզիտորական և պարային ունակությունները։ Նրանք նաև անցնում են իրենց անձնական կյանքով և սկսում է զգացմունքներ արթնանալ նրանց մեջ միմյանց հանդեպ:Նրանցից յուրաքանչյուրը ունի իր ուժեղ և թույլ կողմերը, բայց նրանք ձգտում են առաջնաելույթի միմյանց օգնելու և աջակցելու շնորհիվ։
Կո Հե Մին միշտ արհամարհանքով է վերաբերվել նման երազանք ունեցողներին, անվանելով նրանց ճանճեր։ Աղջիկը վստահ էր, որ փոփ երաժշտությունը իր մեջ չունի ոչ մի իմաստ։ Իսկ փոփ երաժիշտներ դառնում են միայն նրանք, ով չունի բավականաչափ տաղանդ և ջանասիրություն, որպեսզի ավելի շատ զբաղվի մշակույթի ավելի արժանի ուղղությամբ։ Իսկ նա շատ լավ է երգում, երկար ժամանակ է, որ սովորում է տաղանդավոր օպերային երգչուհու մոտ, երազելով, ինչպես և նա, ելույթ ունենալ օպերայի բեմում և արժանանալ ծափահարությունների։
Բայց աղջկա երազանքներին վիճակված չէ կատարվել։ Նրա հայրը մեծ գումար է վերցնում վաշխառուից և փախչում է արտասահման։ Խաբված «գործարարը», որոշում է վերադարձնել իր փողերը ամեն գնով, և սկսում է հետևել Կո Հե Միին։ Վաշխառուն ներխուժում է Կո Հե Միի տուն և ամեն ինչ այնտեղ խառնում է, որի արդյունքում աղջիկը ստիպված է ապրել փողոցում փոքրիկ քրոջ հետ։ Երբ աղջկան բռնում են, պարզվում է, որ նա գումար չունի, և նա չի կարող վճարել։ Այդ ժամանակ վաշխառուն որոշում է, նրա «ոսկե ձայնի» միջոցով, Հե Միին դարձնել հայտնի երգչուհի և նրա միջոցով աշխատել միլիոններ։
Միայն թե նա մոռանում է հարցնել Հե Միին։ Եվ ահա նա ստիպված է հաճախել Արվեստի բարձրագույն դպրոց, որը ստեղծում է ապագա աստղերի։ Աղջիկը ստիպված է սովորել այն մարդկանց հետ, ում նա ծաղրում է։ Այդպիսի համառ և ինքնավստահ աղջկան, ինչպիսին է Կո Հե Մին, դժվար է լինելու մեղմացնել իր բնավորությունը։ Բայց նա այլ տարբերակ չունի։ Այդ ճանապարհը, որի վրա նրան ստիպել են կանգնել, Կո Հե Մին պետք է անցնի գլուխը վեր պահած, ինչքան էլ որ դժվար լինի։ Եվ ով գիտի, արդյոք նա կկարողանա գտնել իրեն, չնայած ամեն ինչին։
Ի սկզբանե նա ցանկանում էր դառնալ օպերային երգչուհի, բայց ստիպված է զբաղվել փոփ երաժշտությամբ, որպեսզի կարողանա մարել հոր պարտքերը։
Գյուղացի, ով համարվում է երաժշտական հանճար, հազվադեպ հանդիպող հիվանդությամբ։
Նա ունի վիճելի հարաբերություններ իր հոր հետ, ով քաղաքական գործիչ է, և նրան չի ընդունում, որպես որդի։
Ավելի վաղ նա և Հե Մին լավագույն ընկերուհիներ էին, բայց դառնում են ոխերիմ թշնամիներ, երբ Հե Մին դավաճանում է նրան լսումների ժամանակ։
Ամերիկյան արմատներով պարող, ով պատրաստվում է իր առաջնաելույթը կատարել Կորեայում։
Նա շատ հուսահատ էր, քանի որ ամաչկոտ էր և ուներ ավել քաշ։ Բայց նա նաև ուներ պարգև՝ կատարյալ լսողություն։
Dream High: Original Sound Track | |
---|---|
Տարբեր կատարողների Սաունդթրեկ | |
Թողարկված | 14 փետրվարի 2011 թվական |
Ժանր | Սաունդթրեկ R&B Թին փոփ |
Տևողություն | 60 րոպե |
Լեյբլ | LOEN Entertainment |
Պրոդյուսեր | Պակ Ջին Յանգ |
# | Անվանում | Կատարող | Տևողություն |
---|---|---|---|
1. | «드림하이» (Dream High) | Թե Քեն, Ջանգ Ու Յանգ, Բե Սու Ջի, Կիմ Սու Հյոն, JOO | 3:47 |
2. | «Someday» | IU | 3:38 |
3. | «My Valentine» (feat. Պակ Ջի Յանգ) | Թե Քեն և Նիք Հուն | 4:07 |
4. | «못 잊은 거죠» (If) | Պակ Ջին Յանգ | 3:55 |
5. | «Maybe» | Sunye | 3:01 |
6. | «사랑하면 안될까» (Can't I Love You) | Չանգ Մին և Ջին Ուն | 3:35 |
7. | «가지마» (Don't Go) | Jun.K և Լիմ Ջեոնգ Հի | 4:20 |
8. | «어떤이의 꿈» (A Part of This Dream) | San E (feat. So Hyang of POS) | 3:16 |
9. | «겨울아이» (Winter Child) | Բե Սու Ջի | 3:39 |
10. | «Dreaming» | Կիմ Սու Հյոն | 3:42 |
11. | «못 잊은 거죠 (Inst.)» (If) | Պակ Ջին Յանգ | 3:55 |
12. | «Maybe (Inst.)» | Sunye | 3:01 |
Սերիայի # | Ցուցադրման ամսաթիվ | TNMS ratings[10] | AGB ratings[11] | ||
---|---|---|---|---|---|
Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | Համազգային | Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան | ||
1 | 3 հունվարի 2011 թվական | 11.3 (8th) | 14.2 (5th) | 10.7 (13th) | 11.2 (13th) |
2 | 4 հունվարի 2011 թվական | 11.5 (10th) | 13.9 (6th) | 10.8 (14th) | 11.4 (13th) |
3 | 10 հունվարի 2011 թվական | 11.7 (8th) | 13.8 (5th) | 13.1 (7th) | 13.3 (7th) |
4 | 11 հունվարի 2011 թվական | 13.4 (4th) | 15.4 (5th) | 13.8 (5th) | 14.3 (5th) |
5 | 17 հունվարի 2011 թվական | 13.7 (3rd) | 15.8 (3rd) | 15.5 (3rd) | 17.0 (4th) |
6 | 18 հունվարի 2011 թվական | 13.1 (4th) | 15.9 (4th) | 15.8 (4th) | 17.1 (4th) |
7 | 24 հունվարի 2011 թվական | 15.3 (3rd) | 17.5 (3rd) | 15.9 (3rd) | 17.2 (4th) |
8 | 31 հունվարի 2011 թվական | 14.9 (3rd) | 17.4 (3rd) | 16.3 (4th) | 17.7 (5th) |
9 | 1 փետրվարի 2011 թվական | 14.9 (3rd) | 16.9 (4th) | 16.7 (3rd) | 18.3 (5th) |
10 | 7 փետրվարի 2011 թվական | 16.7 (3rd) | 19.2 (3rd) | 17.6 (3rd) | 19.3 (3rd) |
11 | 8 փետրվարի 2011 թվական | 16.6 (3rd) | 19.3 (3rd) | 17.9 (3rd) | 19.3 (3rd) |
12 | 14 փետրվարի 2011 թվական | 15.8 (3rd) | 17.8 (3rd) | 16.7 (3rd) | 18.9 (3rd) |
13 | 15 փետրվարի 2011 թվական | 17.2 (3rd) | 20.1 (3rd) | 17.9 (3rd) | 20.1 (3rd) |
14 | 21 փետրվարի 2011 թվական | 16.4 (3rd) | 18.9 (3rd) | 17.6 (3rd) | 19.3 (3rd) |
15 | 22 փետրվարի 2011 թվական | 17.2 (3rd) | 19.7 (3rd) | 17.9 (3rd) | 19.5 (3rd) |
16 | 28 փետրվարի 2011 թվական | 18.2 (3rd) | 20.7 (3rd) | 17.2 (3rd) | 18.6 (3rd) |
Միջինը | 14.9% | 17.3% | 15.7% | 17.0% | |
Հատուկ | 1 մարտի 2011 թվական | 12.1 (6th) | 14.4 (5th) | 12.2 (9th) | 13.6 (8th) |
Թվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Ստացող | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | 47th Baeksang Arts Awards | Լավագույն նոր տնօրեն (TV) | Լի Եոնգ Բոկ | Առաջադրված |
Լավագույն նորեկ դերասան (TV) | Կիմ Սու Հյոն | Առաջադրված | ||
Պակ Ջին Յանգ | Առաջադրված | |||
Լավագույն նորեկ դերասանուհի (TV) | Բե Սու Ջի | Առաջադրված | ||
Հայտնիության մրցանակ, Դերասան (TV) | Կիմ Սու Հյոն | Առաջադրված | ||
Պակ Ջին Յանգ | Առաջադրված | |||
Հայտնիության մրցանակ, Դերասանուհի (TV) | Բե Սու Ջի | Առաջադրված | ||
IU | Առաջադրված | |||
Հահմ Յոն Յոնգ | Առաջադրված | |||
4th Korea Drama Awards | Լավագույն սցենարիստ | Պակ Հե Ռյոն | Առաջադրված | |
Լավագույն երկրորդական դերասան | Ում Կի Ջուն | Առաջադրված | ||
Լավագույն երկրորդական դերասանուհի | Լի Յուն Ջի | Առաջադրված | ||
Լավագույն նորեկ դերասան | Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | ||
Լավագույն նորեկ դերասանուհի | Բե Սու Ջի | Առաջադրված | ||
Հայտնիության մրցանակ | Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | ||
6th Seoul International Drama Awards | Լավագույն մինի սերիալ | Դեպի երազանք | Առաջադրված | |
13th Mnet Asian Music Awards | Լավագույն OST | "Someday" - IU | Առաջադրված | |
SKY PerfecTV! Awards | Գլխավոր մրցանակ | Դեպի երազանք | Հաղթանակ | |
Hallyu Award | Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | ||
5th Tokyo International Drama Festival | Հատուկ մրցանակ արտասահմանյան դրամայի համար | Դեպի երազանք | Հաղթանակ | |
3rd Bugs Music Awards | Տարվա OST | "My Valentine" - Օկ Թե Քեն և Նիք Հուն feat. Պակ Ջին Յանգ |
Հաղթանակ | |
KBS Drama Awards | Գերազանցության մրցանակ, մինի սերիալների դերասանուհի | Բե Սու Ջի | Առաջադրված | |
Լավագույն նորեկ դերասան | Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | ||
Պակ Ջին Յանգ | Առաջադրված | |||
Լավագույն նորեկ դերասանուհի | Բե Սու Ջի | Հաղթանակ | ||
IU | Առաջադրված | |||
Լավագույն երկրորդական դերասանուհի | Լի Յուն Ջի | Հաղթանակ | ||
Լավագույն երիտասարդ դերասանուհի | Ահն Սեո Հյոն | Առաջադրված | ||
Հայտնիության մրցանակ | Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | ||
Բե Սու Ջի | Առաջադրված | |||
Լավագույն զույգ մրցանակ | Կիմ Սու Հյոն և Բե Սու Ջի | Հաղթանակ | ||
Թե Քեն և Բե Սու Ջի | Առաջադրված | |||
Ու Յանգ և IU | Առաջադրված | |||
Cyworld Digital Music Awards | Ամսվա երգ (Փետրվար) | "Dreaming" - Կիմ Սու Հյոն | Հաղթանակ | |
2012 | Rose d'Or Awards | Ոսկե վարդ (երեխաներ և դեռահասներ) մրցանակ | Դեպի երազանք | Հաղթանակ |
7th Seoul International Drama Awards | Լավագույն կորեական դրամա | Դեպի երազանք | Առաջադրված | |
Լավագույն կորեացի դերասանուհի | Բե Սու Ջի | Առաջադրված | ||
2013 | 9th UST Students' Choice Awards | Լավագույն արտասահմանյան սերիալ | Դեպի երազանք | Հաղթանակ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի երազանք» հոդվածին։ |
|