Ծնվել է | հոկտեմբերի 23, 1937[1] |
---|---|
Ծննդավայր | Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 2, 2014 (77 տարեկան) |
Մահվան վայր | Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան |
Կրթություն | Պունի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Rupa Verma?[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Դեվեն Վարմա (անգլ.՝ Deven Verma, հինդի՝ देवेन वर्मा, հոկտեմբերի 23, 1937[1], Պունի, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 2, 2014, Պունի, Մահարաշտրա, Հնդկաստան), կինոյի և հեռուստատեսության հնդիկ դերասան։ Նկարահանվել է 149 ֆիլմում, որոնց մի մասը հինդի լեզվով է, իսկ մի քանիսը՝ մարաթի և բհոճպուրի լեզուներով[3]։ Լավագույն զավեշտական դերակատարման համար երեք անգամ արժանացել է «Filmfare Award» մրցանակի[4]։
Դեվեն Վարման ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 23-ին[5]։ Հայրը՝ Բալդև Սինգհ Վարման, սկզբում զբաղվում էր արծաթագործությամբ, այնուհետև ֆիլմերի վարձույթով, իսկ մայրը տնային տնտեսուհի էր։ Դեվենն ունի չորս քույր։ Ընտանիքը տեղափոխվել է Պունա, որպեսզի Բոմբեյում տեղի ունեցող անկարգությունները չխանգարեն ավագ քրոջը ուսում ստանալ[3]։ Դեվենը հաճախել է Պանչգանիի գիշերօթիկ դպրոց, որից հետո՝ 1953-1957 թվականներին՝ Նովրոսջե Վադիա քոլեջ, որտեղ ուսումնասիրել է սոցիոլոգիա և քաղաքագիտություն։ Այնուհետև ընդունվել է Բոմբեյի իրավաբանական քոլեջ, որը կես տարի անց կիսատ է թողել[3]։
Դեռևս քոլեջում սովորելու տարիներին Վարման մասնակցում էր ուսանողական պիեսներին և երիտասարդական փառատոններին։ Կրթություն ստանալուց հետո միացել է թատերախմբին և սկսել հանդես գալ բեմում։ Այդ ելույթներից մեկի ժամանակ նրան նկատել է Բ․ Ռ․ Չոպրան և առաջարկեց օժանդակ դեր իր եղբոր՝ Յաշ Չոպրայի «Ճակատագրի որդին» ֆիլմում (1961)։ Թեև ֆիլմը տապալվել է վարձույթում, սակայն «AVM Productions» ընկերության ղեկավար Ա․ Վ․ Մեյյապանը Դեվինի հետ կնքել է եռամյա պայմանագիր[3]։ Պայմանագիրը կատարելու համար Վարման մնացել է Մադրասում (այժմ՝ Չեննայ), որտեղ բարելավել է իր դերասանական վարպետությունը։
Նրա կատակերգական տաղանդն առաջին անգամ հայտնվել է «Սխալ պատկերացում» ֆիլմում (1963), որտեղ նա խաղում էր Աշոկ Կումարի հերոսի սպասավորի դերը։ ծառայությունը։ Ֆիլմը նրա վրա ուշադրություն հրավիրեց, ինչի արդյունքում ստացավ մի շարք դերերի առաջարկներ, թեև համաձայնում էր նկարահանվել տարվա մեջ երկուսից ոչ ավելի ֆիլմերում[5]։ Այդ ժամանակ նրա առաջին պայմանագրի ժամկետը լրացել էր, և նա վերադարձավ Բոմբեյ։ Այս տարիների ընթացքում նա խաղացել է բոլիվուդյան մի շարք դրամաներում, այդ թվում՝ «Անուպամա» (1966), «Լռություն» (1970)[6]։ Նա հաջողությամբ խաղաց բարեսիրտ դերասանի դերը Գուլզարի մեկ այլ՝ «Փնտրում եմ քեզ» դրամայում (1971)։ 1969 թվականին Դեվենըն առաջին անգամ փորձեց իրեն որպես պրոդյուսեր «Yakeen» ֆիլմում։ Ընդհանուր առմամբ նա իր գործունեության ընթացքում նկարահանել է ութ ֆիլմ, որոնցից չորսում եղել է նաև ռեժիսոր՝ «Nadaan» (1971), «Bada Kabutar» (1973), «Besharam» (1978) և «Dana Paani» (1989)[3]։
Ամեն ինչ փոխվեց 1975 թվականին, երբ «Chori Mera Kaam» ֆիլմում դերակատարման համար նա ստացավ իր առաջին «Filmfare Award» մրցանակը՝ կատակերգական դերի լավագույն կատարման համար։ Դերասանին սկսեցին ավելի շատ առաջարկներ անել, և Դեվենը, չկարողանալով մերժել իր ընկերները դարձած շատ կինոռեժիսորների, արդյունքում միաժամանակ նկարահանվեց 16 ֆիլմում[3]։ «Angoor» ֆիլմում (1982) Բահադուրի կրկնակի դերը, Ուիլյամ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսի ադապտացիան, համարվում են հինդիով ամենածիծաղաշարժ դերերից։ Նրա հիշարժան ֆիլմերի թվում են նաև՝ «Chor Ke Ghar Chor», «Ամեն ինչ բեղերի մեջ է», «Khatta Meetha», «Naasstik», «Inciter», «Heart», «Separation», «Ես ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ դստեր հետ» և «Խենթ սիրտ»։ Դերասանը հեռացել է կինոյից «Ճակատագրական հանդիպում» ֆիլմից հետո (2003):
Դեվեն Վարման տեղափոխվել է հիվանդանոց 2014 թվականի դեկտեմբերի 1-ին, որտեղ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 1:45-ին, մահացել է[7]։ Վարման ամուսնացած էր դերասան Աշոկ Կումարի կրտսեր դստեր՝ Ռուպե Գանգուլիի հետ[8]։
Կատակերգական դերերի լավագույն կատարման համար դերասանը 13 անգամ ներկայացվել «Filmfare Award» մրցանակի, որից չորս անգամը՝ երկու զուգահեռ անվանակարգում (1977, 1979, 1980 և 1981), և 3 անգամ հաղթող է ճանաչվել հետևյալ ֆիլմերի համար․