![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1959[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Ալժիր, Ֆրանսիա[4] |
Կրթություն | Բարձրագույն ազգային դրամատիկ արվեստների կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասան |
Անդամություն | Les Inconnus? |
didierbourdon.com | |
Դիդիե Բուրդոն (ֆր.՝ Didier Bourdon, հունվարի 23, 1959[1][2][3], Ալժիր, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր[5]։ «Սեզար» մրցանակի դափնեկիր։
Ծնվել է 1959 թվականի հունվարի 23-ին Ալժիրում։ Դիդիեի ընտանիքն ապրել է Փարիզում, Մյուլուզում և Բիարիցում, իսկ հոր աշխատանքի հետ կապված, ավելի ուշ տեղափոխվում են Սեն Ժերմեն ան Լե քաղաք։
Դիդիե Բուրդոնն ավարտել է Դրամատիկական արվեստի ազգային բարձրագույն ակադեմիան Փարիզում։ Նա իր դերասանական կարիերան սկսել է 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին՝ խաղալով թատերական ներկայացումներում։
1996 թվականին Բուրդոնն արժանացել է ֆրանսիական կինոյի ամենահայտնի «Սեզար» մրցանակին՝ լավագույն դեբյուտային ֆիլմի անվանակարգում։
2006 թվականին թողարկվեց «Մադեմ Իրմա» կատակերգությունը։ Դիդիե Բուրդոնն այս ֆիլմում հանդես է եկել որպես սցենարիստ և ռեժիսոր։
Կինը` Մարի Սանդրա Բադին Դուրանն է։ Դերասանն ունի երեք երեխա։
Դերասանը հիմնականում խաղում է կատակերգություններում, դրամա ֆիլմերում և մելոդրամաներում[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Բուրդոն» հոդվածին։ |
|