2005 թվականին Դին Ցզեին «Լյաոնին» ֆուտբոլային ակումբի երիտասարդական հավաքականից հրավիրեցին հիմնական կազմ։ Նորամուտը նշել է 2005 թվականիսեպտեմբերի 4-ին «Բեյցզին Գոան» ակումբի դեմ խաղում։ Այդ խաղում նա դարձել է հաղթական գոլի հեղինակ, իսկ թիմը հաղթել է 3-2 հաշվով[1]։ Նույնիսկ հիանալի դեբյուտը ֆուտբոլիստին թույլ չտվեց տեղ գտնելու հիմնական կազմում։ Հիմնական կազմ է ընդգրկվել միայն 2007 թվականից հետո։ Մրցաշրջանում կիսապաշտպանը ցույց է տվել գերազանց առաջնորդական հատկանիշներ, նաև 12 խաղում դարձել 6 գոլի հեղինակ[2][3]։