Դինա Վերնի

Դինա Վերնի
ֆր.՝ Dina Vierny
Դիմանկար
Ծնվել էհունվարի 25, 1919(1919-01-25)[1]
ԾննդավայրՔիշնև, Ռումինիայի թագավորություն
Մահացել էհունվարի 20, 2009(2009-01-20)[2][1][3][…] (89 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[4]
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունֆոնդապահ
ԱմուսինՍաշա Վերնի և Jean Lorquin?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Դինա Վերնի (ի ծնե՝ Դինա Յակովլևնա Այբինդեր, ֆր.՝ Dina Vierny (Aibinder)[5], հունվարի 25, 1919(1919-01-25)[1], Քիշնև, Ռումինիայի թագավորություն - հունվարի 20, 2009(2009-01-20)[2][1][3][…], Նյոյի սյուր Սեն[4])[6][7][8], ֆրանսիացի բնորդուհի և պատկերասրահի սեփականատեր, արվեստաբան, երգչուհի, քանդակագործ Արիստիդ Մայոլի մուսան։ Պատվո լեգեոնի շքանշանակիր (1991)[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Այբինդերը ծնվել է Քիշնևի հրեաների երաժշտական ընտանիքում (այդ ժամանակ Ռումինիային բռնամիացված Բեսարաբիայի տարածքում)։ Նրա հայրը՝ Յակով Այբինդերը (1889 թվականի դեկտեմբերի 9, Քիշնև, Բեսարաբիայի նահանգ[10][11][12][13] - 1943 թվականի դեկտեմբերի 12, Օսվենցիմ ճամբար, Լեհաստան) եղել է դաշնակահար, մայրը երաժիշտ էր[14][15], մորաքույրը՝ օպերային երգչուհի էր։

1925 թվականին ընտանիքը թողել է Ռումինիան և Օդեսան, Վարշավան և Բեռլինը անցնելուց հետո հասել են Փարիզ, որտեղ հայրը համր կինոյի նվագակցելու սեանսներ է կատարել[16]։ Երբ Դինան դարձել է 15 տարեկան, նրա հոր ընկեր ճարտարապետ Ժան Կլոդ Դոնդելը ծանոթացրել է նրան հայտնի քանդակագործ 73-ամյա Արիստիդ Մայոլի հետ, որն արդեն անառարկելի և զառամյալ տարիքով հեղինակություն էր։ Վերնին դարձել է նրա սիրելի մոդելը։ Մայոլը ներկայացրել է նրան նյուի տարբեր ձևերով բրոնզե, մարմարե և այլ նյութերով աշխատանքներում («Գետ», «Օդ», «Ներդաշնակություն» և բազմաթիվ այլ ստեղծագործություններ) և դրա շնորհիվ այդ ստեղծագործական համագործակցության նա կրկին սկսել է նկարել։ Վերնին գնացել է Մայոլի արվեստանոց գրեթե ամեն օր և երեք ժամ կեցվածք է ընդունել։ Բազմաթիվ վաղ աշխատանքներում նրա գլուխը ներքև է կռացած, իսկ հայացքը խիստ կենտրոնացած է։ Դինան այդ ժամանակ դասեր էր անում, իսկ Մայոլը նույնիսկ հատուկ պատվանդան էր պատրաստել նրա դասագրքերի համար[17]։ Վերնին կեցված է ընդունել նաև Անրի Մատիսի, Պիեռ Բոնարի և Դյուֆիի համար, հիմնականում Փարիզի համալսարանում սովորելիս արձակուրդների ժամանակ։ Ծանոթ է եղել Անդրե Բրետոնի, Մարսել Դյուշանի, Ս. Պոլյակովի, Ս. Շարշունի հետ։ Ժան Լուի Բառոյի և Բեռնար Բլիեի հետ նկարահանվել է կինոյում։ Հանդես է եկել «Հոկտեմբեր» էստրադային համույթում, որը ղեկավարել է Ժակ Պրևերը[18]։ 1938 թվականին ամուսնացել է սկսնակ կինոօպերատոր Սաշա Վերնիի հետ[19]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դինա Վերնին մասնակցություն է ունեցել Դիմադրության շարժմանը՝ սկզբում Փարիզում, ապա Բանյուլում՝ Մայոլի կալվածքում, որը թաքցրել է նրան այդտեղ օկուպացիայի ժամանակ։ Մայոլից գաղտնի Վերնին Պիրենեյներով իրականացրել է փախստականների անցումը Իսպանիա, համագործակցել է ամերիկացի լրագրող Վարիան Ֆրայի մարսելյան ընդհատակյա խմբի հետ։ Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Դինային և ազատ է արձակել Մայոլի միջնորդությունից հետո միայն, որն ուղարկել է նրան Նիս՝ Անրի Մատիսի մոտ[20]։ Սակայն կարճ ժամանակ անց նա անօրինական ձևով գնացել է Փարիզ, որտեղ 1943 թվականին կրկին ձերբակալվել է, այս անգամ գեստապո։ Ազատ է արձակվել 6 ամիս բանտարկությունից հետ Առնո Բրեկերին Մայոլի դիմելուց հետո։ Վերնիի հայրն արտաքսվել է և մահացել Օսվենցիմում[21][22][23]։

1944 թվականի սեպտեմբերի 27-ին Մայոլը մահացել է ավտովթարից, իր ողջ կարողությունը և իր բոլոր հավաքածուները նա կտակել է Դինային։ Դինա Վերնին դարձել է Փարիզում գտնվող ամենաառաջատար պատկերասրահներից մեկի սեփականատերը։ 1947 թվականից նրան էր պատկանում Փարիզի 6-րդ թաղամասի Ժակոբի փողոցում գտնվող պատկերասրահը։ 1949 թվականի դենացիֆիկացիայից հետո Առնո Բրեկերը նրա օգնությունն է խնդրել՝ Փարիզում ցուցահանդես կազմակերպելու համար, սակայն Վերնին մերժել է։

Ողջ կյանքի ընթացքում Դինա Վերնին զբաղվել է Մայոլի արվեստի տարածմամբ՝ վերջավորելով դա 1995 թվականին «Դինա Վերնիի ֆոնդի» Մայոլի թանգարանի բացմամբ (Գրենել փողոց, 6-րդ թաղամաս, 61), որտեղ բացի Մայոլի աշխատանքների (ինչպես նաև «պարզ նկարիչները» և խորհրդային նոնկոնֆորմիստների հավաքածուներ) մշտական ցուցադրությունը, առանաձնացել է ցուցահանդեսների բացառիկ բարձր մակարդակով։ Մայոլի 18 արձաններ նա փոխանցել է ֆրանսիական կառավարությանը՝ Թյուիլրիի այգիներում տեղադրելու պայմանով (հետագայում նա տվել է ևս երկու արձան)։

Դինա Վերնին ժամանակակից նկարիչների բազմաթիվ ալբոմների և գրացուցակների համահեղինակ է, այդ թվում՝ Ֆրանսուազա Ժիլոյի, Սերժ Պոլյակոցի, Էրիկ Բուլատովի, Անդրե Բոշանի, Ժյուլ Պասկինի և Արիստիդ Մայոլի։ Դինա Վերնիի նկարը կա 1973 թվականի «Սովետական մեծ հանրագիտարանի» «Մայոլ» հոդվածում։ Նրա մասին վավերագրական ֆիլմ է նկարել Օլգա Սվիբլովան (1995)։

Դինա Վերնին հայտնի է նաև անտիկվարային տիկնիկների հավաքածուներով։ Նա ունեցել է մանրանկար տիկնիկների, պիտույքների, տիկնիկների տների, սենյակների, կառքերի և սայլակառքերի լայն հավաքածու, ինչպես նաև Ֆրանսիայում և Գերմանիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արտադրված հազվագյուտ տիկնիկներով։ Նրա հավաքածուն ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը առաջին հերթին գեղարվեստական մակարդակի առումով։ Վերնիի տիկնիկները որպես արվեստի իրական գործեր ցուցադրվել են լուրջ թանգարաններում։ 1995 թվականին նրա հավաքածուի մի մասը վաճառվել է Սոթբիս աճուրդում[24]։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինա Վերնին նաև հայտնի է ռուսերեն գողային և ճամբարային երգերի կատարմամբ («Блатные песни» ալբոմն առաջին անգամ թողարկվել է 1975 թվականին[25][26] և վերաթողարկվել է կոմպակտ դիսկով[27]

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնիի ծնողները սոցիալ-դեմոկրատների (մենշևիկներ) հայացքներին էին հարում, սակայն նա ինքը եղել է տրոցկիզմի հետևորդ[28]։

Երկու երեխա է ունեցել քանդակագործ, Հռոմեական մրցանակի դափնեկիր (1950) Ժան Սերժ Լորկենի (Jean Lorquin, 1924-1999) հետ ամուսնությունից.

  • Օլիվյե Լորկեն (Olivier Lorquin, ծնվել է 1949 թվականին)՝ գրականագետ, Վերնիի ֆոնդի տնօրեն։
  • Բերտրան Լորկեն (Bertrand Lorquin, ծնվել է 1957 թվականին)՝ արվեստաբան, Մայոլի և մի շարք նկարիչների գրացուցակների հեղինակ և համահեղինակ (մոր հետ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.guardian.co.uk/artanddesign/2009/feb/04/obituary-art-dina-vierny
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Institut National de la Statistique et des Études Économiques — 1946.
  5. Հաշվի առնելով, որ «Դինա Վերնիի ֆոնդը» և դրա հուշանվերների խանութը գրանցված է Դինա Այբինդերի անունով, հետևում է ենթադրել, որ պաշտոնական փաստաթղթերում նա պահպանել է օրիորդական ազգանունը։ (Տես օրինակ՝ Magasin spécialisé, Commerce de détail, AIBINDER Dina dit VIERNY, 36 Rue Jacob, 75006, PARIS Արխիվացված 2009-02-10 Wayback Machine, AIBINDER DITE VIERNY DINA, 26 CHEMIN LATERAL 92220 Bagneux Hauts de Seine Արխիվացված 2009-02-10 Wayback Machine, AIBINDER Dina, Commerces de détail divers en magasin spécialisé Արխիվացված 2009-02-11 Wayback Machine).
  6. Некролог в «Ле Монд»: В этом некрологе, как и во многих других, Кишинёв указывается расположенным недалеко от Одессы, что, по всей вероятности, и послужило основой упоминания отдельными источниками Одессы.
  7. Некролог в «Times»
  8. Некролог в «The New York Times»
  9. «Décret du 15 novembre 1999 portant élévation aux dignités de grand'croix et de grand officier». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  10. «Некролог в «Либерасьон»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  11. Некролог в «Юманите» Արխիվացված 2009-02-10 Wayback Machine
  12. Décès de Dina Vierny, la muse du sculpteur Aristide Maillol
  13. Dina Vierny, the muse to sculptor Maillol(չաշխատող հղում)
  14. «Списки депортированных в Освенцим из Франции евреев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  15. «Список депортированных из Парижа румынских евреев в PDF». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
  16. Dina Vierny: l’envol d’une muse(չաշխատող հղում)
  17. Դինա Վերնի. բրոնզե կինը
  18. Sophie Pinkham «Gulag Tunes»
  19. «Dina Vierny par Pierre Jamet». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  20. «Прибежище музы». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  21. Личная карточка Я. Айбиндера Արխիվացված 2009-02-10 Wayback Machine: Яков Айбиндер, как румынский подданный еврейского происхождения, был депортирован из Парижа 7 декабря 1943 года через пересылочный лагерь Дранси в Освенцим, где умерщвлён сразу по прибытии 12 декабря.
  22. «Список депортированных из Парижа евреев». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  23. The Woman in Red and the Legacy of Maillol (The New York Times)
  24. Антикварные куклы
  25. Игорь Ефимов. Песни, выученные наизусть // Челябинская неделя. — 2000. — 13 Հունիսի.
  26. Милена Орлова, Юрий Яроцкий Парижская муза русского искусства // Газета "Коммерсантъ". — В. 10. — С. 15.
  27. Блатные песни(անգլ.) Discogs կայքում
  28. The Lubitz TrotskyanaNet: см. под именем Дина Айбиндер

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сен-Бри Г., Федоровский В. Русские избранницы. М.: Республика, 1998.
  • Фрер А. Беседы с Майолем / Сокр. пер. с фр. Вступ. ст. и примеч. Н. В. Апчинской. Л., 1982.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]