Դինոզավրերի արշավը անգլ.՝ March of the Dinosaurs | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | դինոզավրեր |
Ռեժիսոր | Matthew Thompson? |
Հնչյունավորում | Սթիվեն Ֆրայ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 85 րոպե |
Թվական | 2011 և ապրիլի 13, 2012[1] |
Դինոզավրերի արշավը (անգլ.՝ March of the Dinosaurs), 2011 թվականին նկարահանված անգլիական լիամետրաժ մուլտֆիլմ։ Սյուժեով նման է «Զբոսանքներ դինոզավրերի հետ» հեռուստասերիալին, և ըստ էության, վերջինիս սփին-օֆֆն է։ Բրիտանիայում պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 23-ին[2], DVD ձևաչափով թողարկվել է 2011 թվականի մայիսի 27-ին։
Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում մոտ 70 միլիոն տարի առաջ` կավճի ժամանակաշրջանում, Հյուսիսային Ամերիկայի տարածքում։ Դրա հիմնական հերոսները երկու երիտասարդ դինոզավրեր են. Սպի մականունով էդմոնտոզավրը և տրոոդոն Պետչը։ Մինչև հիմա նրանց կյանքը հիմնականում անհոգ էր անցնում։ Սպին իր հարազատների հետ միասին ուտում էր խոտի բարակ կտորներ, իսկ Պետչը որսում էր փոքր կենդանիներ։ Եվ ահա բևեռային ամառն ավարտվում է, և երկու երիտասարդների կյանքը կտրուկ փոխվում է։ Էդմոնտոզավրերը երկար ճանապարհորդության են մեկնում հարավային հողեր՝ այնտեղ անցկացնելու ձմեռային ամիսները։ Սպին մեկնում է նրանց հետ։ Ընդհակառակը, Պետչը և նրա հարազատները մնում են հյուսիսային հողերում, որտեղ նրանք պետք է հաղթահարեն երկար բևեռային գիշերը։
Ճանապարհին Սպին հետ է մնում իր ընտանիքից։ Այժմ նա ստիպված է լինում հոգ տանել իր մասին և որոնել դեպի հարավ ճանապարհը։ Բացի այդ, նրան է հետապնդում չար գորգոզավրը։
|