Դինորա Բոլանդի | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա |
Մահացել է | 2004 |
Մահվան վայր | Կոստա Ռիկա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոլորադոյի կանանց քոլեջ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Աշխատատու | Կոստա Ռիկայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Դինորա Բոլանդի Խիմենես (անգլ.՝ Dinora Bolandi Jimene, 1923, Սան Խոսե, Կոստա Ռիկա - 2004, Կոստա Ռիկա), կոստառիկացի նկարչուհի։ Սովորել է ԱՄՆ-ում, դասավանդել Կոստա Ռիկայի համալսարանում և նկարել հարյուրավոր կտավներ։ 1990 թվականին նա ստացել է արվեստի բնագավառի առաջատար ազգային մրցանակ։
Բոլանդին ծնվել է 1923 թվականին, Սան Խոսեում[1]։ Նրա հայրը՝ Վալտեր Բոլանդին, հայտնի լուսանկարիչ և կինեմատոգրաֆիստ էր[2], իսկ մայրը՝ Մարինա Խիմենեսը, դաշնակահար էր։ Դինորան նկարչության դասեր էր ստանում Ֆաուստո Պաչեկոյից[3]։ Դինորա Բոլանդիի մայրը դարձավ նրա բնորդուհին այն բանից հետո, երբ նա վերադարձավ տասնհինգ տարվա Կոլորադոյի և Նյու Յորքի ուսումնառությունից[4], որտեղ նրա ուսուցիչներն էին Իվան Օլինսկին և Ռոբերտ Բրակմանը[3]։
1960-ականներին՝ նախքան Կոստա Ռիկայի համալսարանի, այնուհետև Կոլումբիայի ազգային համալսարանի պրոֆեսոր դառնալը աշխատել է որպես լուսանկարիչ։ Բոլանդին չէր հետաքրքրում ցուցահանդեսներին մասնակցելը, նա հրապարակայնորեն ցուցադրել է իր աշխատանքներից միայն չորսը։ Նրան շնորհվել է Մագոնի ազգային մրցանակ մշակույթի բնագավառում, չնայած նա իրեն արժանի չէր համարում։ Բոլանդին թոշակի անցավ 1983 թվականին[3]։
Նա Կոստա Ռիկայի առաջին կին նկարիչների շարքում էր, որտեղ ընդգրկված էին նաև Մարգարիտա Բերտոն, Լոլա Ֆերնանդեսը և Սոնյա Ռոմերոն։ Համարվում է, որ այս չորս արվեստագետները, ովքեր Կոստա Ռիկայի համալսարանում վիզուալ արվեստ են դասավանդում, ստեղծեցին Կոստա Ռիկայի կին նկարիչների երկրորդ սերունդը[5]։
Վերջին տարիներին Դինորան գործնականում առանձնացված կյանք էր վարում բնակվում էր Էսկասուում (Սան Խոսեի արևմտյան արվարձան), շատ քիչ նկարներ էր վաճառում, երբեմն նկարում էր պատահական անծանոթ մարդկանց դիմանկարներ[4]։
Բոլանդին մահացավ 2004 թվականին, երկու հարյուրից ավելի նկարներ կտակելով Ցենտրալ բանկ թանգարանին[4]։ 2014 թվականին հայտնի դարձավ, որ Մելիկո Սալազարի թատրոնի նոր համատեղ պատկերասրահն ու սպասասրահը կկոչվի Բոլանդի անունով[6]։