Դոբրի Խրիստով | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Добри Христов |
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1875[1] Վառնա, Օսմանյան կայսրություն[2][1] |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | հունվարի 23, 1941[2][1] (65 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա[2][1] |
Ժանրեր | դասական երաժշտություն, ժողովրդական երաժշտություն և եկեղեցական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և chorus master |
Կրթություն | Պրահայի կոնսերվատորիա |
Dobri Hristov Վիքիպահեստում |
Դոբրի Խրիստով (բուլղար․՝ Добри Иванов Христов, դեկտեմբերի 14, 1875[1], Վառնա, Օսմանյան կայսրություն[2][1] - հունվարի 23, 1941[2][1], Սոֆիա, Բուլղարիա[2][1]), բուլղարացի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտության տեսաբան և մանկավարժ։ Բուլղարիայի ԳԱ անդամ (1929)։ Ղեկավարել է երգչախմբեր, հիմք դրել ազգային պրոֆեսիոնալ երգաստեղծմանը։ Ուսումնասիրել է բուլղարական երաժշտական ֆոլկլորը, օգտագործել իր երկերում Խրիստովը բուլղար առաջին երաժշտական տեսաբանն է (աշխատություններից են՝ «Ժողովրդական երաժշտության ռիթմական հիմքերը», 1913), «Բուլղարական ժողովրդական երաժշտության տեխնիկական կառուցվածքը» (1923)։
Դոբրի Խրիստովը ծնվել է 1875 թվականի դեկտեմբերի 14-ին Վառնայում։ Սովորել է Պրահայի կոնսերվատորիայում՝ աշակերտելով Անտոնին Դվորժակին[3]։ Ուսումն ավարտելուց հետո՝ 1903 թվականից աշխատել է Վառնայում, որտեղ եղել է բանվորական ինքնագործունեության խմբերի ու եկեղեցական երգչախմբերի դիրիժոր, իսկ 1907 թվականից՝ Սոֆիայում։ Բուլղարիայի օպերային թատրոնի հիմնադրումից հետո (1908 թվականից) աշխատել է որպես օպերային երգչախմբի ղեկավար, միաժամանակ (1912 թվականից) դասվանդել է Պետական երաժշտական ուսումնարանում (1918-1920 թվականներին եղել է նրա տնօրենը)։ 1922‒1933 թվականներին դասավանդել է Պետական երաժշտական ակադեմիայում (1926 թվականից՝ պրոֆեսոր)։ 1930-ական թվականներին Դոբրի Խրիստովը եղել է Գ․ Կիրկովի անվան աշխատավորական երգչախմբի դիրիժոր, որի կամար կատարել է «Ինտերնացիոնալի» երգչախմբային խմբագրությունը և գրել ժողովրդականության արժանացած մի շարք հայրենասիրական երգեր, այդ թվում՝ «Կարմիր դրոշ» («Червено знаме») քայլերգը[4]։ Ղեկավարել է Ալեքսանդր Նևսկու տաճարի երգչախումը (1935 թվականից), որը եղել է ամենամեծը Բուլղարիայում, որտեղ առաջին անգամ կատարվել է Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի պատարագը և Խրիստովի այլ հոգևոր ստեղծագործություններ, որ նա ստեղծել էր հին բուլղարական երգչախմբային եղանակների հիման վրա։
Դոբրի Խրիստովը համարվում է Բուլղարիայի ազգային պրոֆեսիոնալ երգարվեստի և պրոֆեսիոնալ երաժշտության մեջ ազգային ոճի հիմնադիրը[5]։ Եղել է բանահավաք, երաժշտական բանահյուսության ուսումնասիրող, ակտիվորեն օգտագործել է այն իր ստեղծագործություններում, որոնցից են «Իվայլո» ծրագրային նախերգանքը, 1907 թվական, «Տուտրականյան էպոպեան», 1917 թվական, «Դոբրինկան ու Արևը» երգչախմբային բալլադը, 1931 թվական, երգչախմբային սյուիտաներ։ Ժողովրդական երգերի բազմաթիվ մեղեդիներ, որ մշակել է Դոբրի Խրիստովը, իրենց գործիքային երաժշտության մեջ օգտագործել են բուլղարացի տարբեր կոմպոզիտորներ, որոնց թվում են Մարին Գոլեմինովը, Պանչո Վլադիգերովը[6]։ Խրիստովը եղել է բուլղարացի առաջին երաժշտական տեսաբաններից մեկը։ Իր աշխատանքներում նա գիտական բացատրություն է տվել բուլղարական ժողովրդական երգերի ու պարերի մետրոռիթմական առանձնահատկություններին։ Նրա տեսական աշխատություններից են «Բուլղարական ժողովրդական երաժշտության տեխնիկական կառուցվածը» գիրքը (1928, երկրորդ հրատ՝. 1956) և «Ժողովրդական երաժշտության ռիթմական հիմքերը» հոդվածը (Ստոյան Բրաշովանովի հետ, 1913)։
Նվագախմբի համար
Երգչախմբի համար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոբրի Խրիստով» հոդվածին։ |
|