Դոմինիկո Մերլինի (պորտ.՝ Dominik Merlini, փետրվարի 22, 1730(1730-02-22)[1][2][3], Castello, Վալսոլդա, Կոմո, Լոմբարդիա - փետրվարի 20, 1797(1797-02-20)[4][1][2], Վարշավա, Պրուսիայի թագավորություն), իտալա-շվեյցարական ծագմամբ լեհ ճարտարապետ, ուշ կլասիցիզմի ներկայացուցիչ։
Դոմինիկո Մերլինին ծնվել է 1730 թվականին Լուգանոյում։ 1750 թվականից մինչև մահն ապրել է Լեհաստանում։ 1768 թվականին դարձել է ազնվական, ավելի ուշ` 1773 թվականին՝ թագավորական ճարտարապետ։ Առավել հայտնի է Վարշավայում ստեղծած թագավորական բաղնիքների զբոսայգու (Լազենկի զբոսայգի) համար։
Վարշավայում և Լեհաստանի այլ քաղաքներում կառուցել է մի շարք հասարակական և մասնավոր շինություններ՝ հաճախ համագործակցելով Յան Քրիստիան Կամսետզերի և Յոհան Քրիստիան Շուի հետ։ Ստեղծագործել է Ստանիսլավա Օգոստոս Պոնատովսկու դարաշրջանին տիպիկ լեհական կլասիցիզմին ոճով։ Մերլինիի վրա մասամբ ազդեցություն է ունեցել Պալադիոն[5] և նրա աշխատանքում կան ուշ բարոկկո ոճի որոշ տարրեր, ինչպես օրինակ ոսկու առատ օգտագործումը։
- Լազենկի պալատ
- Լազենկիի որսորդական պալատ (Ստանիսլավ II Ավգուստ թագավորի համար, 1775-1779)
- Սուրբ Կառլո Բորոմեոյի տաճար Պովոնզկիում
- Լյուբլինայի քաղաքային դարպասներ
- Ույազդովյան ամրոցի վերակառուցում (1768-1771)
- Վարշավայի թագավորական պալատի գրադարանի վերակառուցում (1776-1786)
- Պալատ Օպոլե-Լյուբելսում
- Յաբլոնովյան ամրոց Վարշավայում
- Պալատ Յաբլոննա քաղաքում
- Կրոլիկարնիա պալատ (1782-1786), Վարշավա
- Կրասինսկի պալատի վերակառուցում, Վարշավա (1783)
- Կոմս Գ. Բրյուլյայի պալատի վերակառուցում
- Հունական կաթոլիկ եկեղեցի Վարշավայում
-
Լազենկայի որսորդական պալատ
-
Սուրբ Կառլո Բորոմեոյի տաճար
-
Կրոլիկարնիա պալատ , Վարշավա
-
Հունական կաթոլիկ եկեղեցի և վանական համալիր, Վարշավա
-
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rottermund A. Merlini, Domenico // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T056949
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ http://oxfordindex.oup.com/view/10.1093/oi/authority.20110803100151552
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|