Դոնաթելա Տեսեի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Lega Nord? |
---|---|
Կրթություն՝ | Պերուջայի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 17, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Դոնաթելա Տեսեի (իտալ.՝ Donatella Tesei, հունիսի 17, 1958, Ֆոլինո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Ումբրիայի նահանգապետ (2019 թվականից)։
Դոնաթելա Տեսեին ավարտել է Ֆոլինյոյի Ֆեդերիկո Ֆրեցիի անվան դասական վարժարանը, բարձրագույն իրավաբանական կրթություն է ստացել Պերուջայի համալսարանում։ 1982 թվականից փորձաշրջան է անցել Սպոլետոյում, 1984 թվականին ընդունվել է Սպոլետոյի փաստաբանական կոլեգիա, 1999 թվականից մասնագիտացել է վճռաբեկ դատավարությունում։ 2001-2002 թվականներին եղել է Սպոլետոյի փաստաբանների կոլեգիայի քննական հանձնաժողովի նախագահի տեղակալ[1]։
2009 թվականի հունիսին դարձել է առաջին կինը, ինչպես նաև աջ կենտրոնամետների առաջին ներկայացուցիչը Մոնտեֆալկոյի քաղաքապետի պաշտոնում[2]։
2014 թվականի մայիսի 25-ին վերընտրվել է քաղաքապետ՝ 62,8 % արդյունքով[3]։
2018 թվականի խորհրդարանական ընտրություններում Տեռնիի 2-րդ միամանդատ շրջանից ընտրվել է Սենատում՝ Հյուսիսի լիգայի. «Առա՛ջ, Իտալիա», «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունների և «Մենք Իտալիայի հետ ենք» ցուցակի աջակցությամբ (նրա օգտին քվեարկել Է ընտրողների 38,54 %-ը)[4]։
2019 թվականի հոկտեմբերի 27-ին Ումբրիայի ընտրություններում հաղթել է աջ կենտրոնամետ ցուցակը՝ Տեսեիի գլխավորությամբ, ընդ որում՝ Հյուսիսի լիգայի օգտին քվեարկել Է ընտրողների 36,9 տոկոսը, իսկ Տեսեի դաշինքի օգտին ընդհանուր առմամբ՝ 57,5 տոկոսը (Դեմոկրատական կուսակցությանը պաշտպանել է 22,3 տոկոսը)[5]։
2019 թվականի նոյեմբերի 11-ին պաշտոնապես զբաղեցրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնը՝ ստանձնելով Ֆաբիո Պապարելլիի (Fabio Paparelli) լիազորությունները, որը տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր Կատյուշա Մարինիի հրաժարականից հետո[6]։ 2019 թվականի դեկտեմբերի 2-ին հրաժարվել է սենատորի մանդատից։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոնաթելա Տեսեի կատեգորիայում։ |