Դոնաթո Կարրիզի

Դոնաթո Կարրիզի
Ծնվել էմարտի 25, 1973(1973-03-25)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՄարտինա Ֆրանկա, Տարանտո, Ապուլիա, Իտալիա
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող, դրամատուրգ, կինոռեժիսոր, ռեժիսոր, իրավաբան և criminalist
Քաղաքացիություն Իտալիա
Պարգևներ
Կայքdonatocarrisi.it
donato-carrisi.fr
 Donato Carrisi Վիքիպահեստում

Դոնաթո Կարրիզի (իտալ.՝ Donato Carrisi, մարտի 25, 1973(1973-03-25)[1], Մարտինա Ֆրանկա, Տարանտո, Ապուլիա, Իտալիա), իտալացի գրող, ռեժիսոր և սցենարիստ[2]։ Որպես ռեժիսոր դեբյուտը կայացել է 2017 թվականին՝ «Աղջիկը մառախուղի մեջ» ֆիլմով, որը նկարահանել է իր իսկ հեղինակած համանուն գրքի հիման վրա։ 2018 թվականի Դավիթ դի Դոնաթելլո մրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսորական դեբյուտ» կատեգորիայի լաուրեատ։ Դա 2019 թվականին ԱՄՆ-ում անց կացվող Իտալական կինոյի փառատոնի առանձնահատկություններից մեկն էր, երբ իտալական ֆիլմերը առաջխաղացվում էին մի քանի քաղաքներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Հռոմում և Միլանում, համագործակցում է Corriere della Sera-ի հետ[3]։ Տիտո Լիվիո Դի Մարտինա Ֆրանկա դասական միջնակարգ դպրոցում ուսանելուց հետո ավարտել է իրավաբանության ֆակուլտետը՝ դիսերտացիան գրելով «Հրեշ Ֆոլինյո» թեմայով, որը իտալական սերիական մարդասպան Լուիջի Կյատիի մասին էր։ Սերիական մարդասպանների վարքի հանդեպ հետաքրքրությունն ու Կյատիի հետ անձնական հանդիպումը հետագայում ոգեշնչում են Կարրիզիին գրել իր առաջին թրիլլերը՝ «Հուշարարը»[4]։

2007 թվականին ստացել է բակալավրի աստիճան կրիմինոլոգիայի և վարքաբանական գիտությունների բնագավառում։

2009 թվականին Իտալիայում Կարրիզիի հեղինակած դեբյուտային վեպը արժանացել է պատվավոր Բանկարելլայի մրցանակի[5]։ Մի քանի շաբաթ շարունակ այն ընդգրկված է եղել գերմանական Spiegel ամսագրում, որպես բեսթսելլեր, և թարգմանվել է առավել քան 20 լեզվով, այդ թվում եբրայերենն ու վիետնամերենը[6]։

2018 թվականից հեղինակության կուրսեր է դասավանդում IULM համալսարանում։

  • 2009 ─ Բանկարելլա մրցանակ, «Հուշարարը» (իտալ.՝ Il suggeritore) գրքի համար։
  • «Հուշարարը» (Միլա Վասկես - 1, Il suggeritore, 2009)
  • «Հռոմի անհետացած աղջիկները» (Մարկուս և Սանդրա - 1, Il tribunale delle anime, 2011)
  • «Թղթե ծաղիկներով կինը» (La donna dei fiori di carta, 2012)
  • «Չարի թեորեմը» (Միլա Վասկես - 2, L'ipotesi del male, 2013)
  • «Շողքի որսորդը» (Մարկուս և Սանդրա - 2, Il cacciatore del buio, 2014)
  • «Աղջկը մառախուղի մեջ» (La ragazza nella nebbia, 2015)
  • «Շողքերի մաեստրո» ( Մարկուս և Սանդրա - 3, Il maestro delle ombre, 2016)
  • «Աղջիկը լաբիրինթոսում» (Միլա Վասկես - 3, L'uomo del labirinto, 2017)
  • «Հուշարարի խաղը» (Միլա Վասկես - 4, Il gioco del suggeritore, 2018)
  • «Ձայների տունը» (Պյետրո Ջերբեր - 1, La casa delle voci, 2019)
  • «Ես անդունդ եմ» (Io sono l'abisso, 2020)
  • «Տուն առանց հիշողությունների» (Պյետրո Ջերբեր - 2, La casa senza ricordi, 2021)
  • «Կրակների տունը» (Պյետրո Ջերբեր - 3, La casa delle luci, 2022)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. Colombo, Severino (2017 թ․ դեկտեմբերի 2). «Donato Carrisi, il nuovo giallo» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «Donato Carrisi - L'autore». donatocarrisi.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  4. Donato Carrisi (2012 թ․ հունվարի 6). «The Whisperers: The People Who Can Make Us Kill». Huffington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 6-ին.
  5. «Albo d'Oro». Premio Bancarella - Pontremoli - Lunigiana (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  6. «Donato Carrisi - literaturtipps.de» (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.