Դորա Դուրո | |
Կուսակցություն՝ | Jobbik?[1] և Our Homeland Movement?[1] |
---|---|
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (2010) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քաղաքագետ |
Ծննդյան օր | մարտի 5, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Szentes, Szentes District, Չոնգրադ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ամուսին | Előd Novák? |
Դորա Դուրո (հունգ.՝ Dúró Dóra, մարտի 5, 1987, Szentes, Szentes District, Չոնգրադ, Հունգարիա), հունգարացի ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ։
Ծնվել է անասնաբույժի ընտանիքում, մանկությունն անցկացրել է գյուղում։ Ստացել է քաղաքագիտական կրթություն Բուդապեշտի համալսարանում, ուսումը շարունակել է Կորվինի համալսարանում։
Բուդապեշտ տեղափոխվելու պահից 2005 թվականին աշխատել է «Յոբբիկ»-ի ազգայնական քաղաքական կուսակցության համար, 2007 թվականից եղել է վերջինիս ազգային մամուլի քարտուղար։
2010 թվականից դառնում է Հունգարիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Պաշտոնը ստանձնելով 23 տարեկանում՝ նա մինչև 2018 թվականը եղել է խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը։ Որոշ ժամանակ եղել է իր կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ (2014-2016), ինչպես նաև գլխավորել է նրա կրթական կաբինետը։
2018 թվականին ամուսնու հետ Յոբբիկի ղեկավարության համար պայքարում աջակցել է ավելի արմատական թեկնածու Լասլո Թորոցկային։ Խորհրդարանական խմբակցությունից հեռացվել է այն բանից հետո, երբ միայնակ աջակցեց պարտված Տորոցկաիի «Մենք ինքներս» քաղաքական ծրագրից։ Հեռացումից հետո նա միացել է նոր ուլտրաաջ «Մեր տունը» շարժմանը՝ Տորոցկաիի գլխավորությամբ․ հանդիսանում է նրա միակ պատգամավորը[2]։
2008 թվականին ամուսնացել է իր կուսակից Էլեդ Նովակի (Յոբբիկի առաջնորդի նախկին տեղակալ) հետ։ Նրանք ունեն դուստր և երկու որդի[3]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա Դուրո» հոդվածին։ |
|