Դուան Հանսոն | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | հունվարի 6, 1996[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայրը | Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Luther College?, Cranbrook Academy of Art?[6] և Մաքալիսթեր քոլեջ |
Ոճ | փոփ արտ, ռեալիզմ և Ֆոտոռեալիզմ[1][1] |
Ժանր | Ֆիգուր[1] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, լուսանկարիչ և ինստալյացիոն արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Duane Hanson Վիքիպահեստում |
Դուան Հանսոն (անգլ.՝ Duane Hanson, հունվարի 17, 1925[1][2][3][…], Ալեքսանդրիա, Մինեսոտա, ԱՄՆ[4][5] - հունվարի 6, 1996[1][2][3][…], Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի քանդակագործ։
Դուան Հանսոնը ամերիկյան Հիպերռեալիզմի և Փոփ արտի ակնառու ներկայացուցիչներից է[7], ով իր քանդակներում դնելով «այսօրվա մարդու կերպարը»` ներկայացրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների մրջին դասի և ցածր խավի ներկայացուցիչներին։ Նա XX դարի ամենահայտնի ռեալիստ քանդակագործն է այս երկրում։ Գերմանիա կատարած իր ճանապարհորդության ընթացքում Դուան Հանսոնը ծանոթանում է քանդակագործ Георгом Григо հետ, ումից փոխանցվում են պլաստիկ կաուչուկով աշխատելու հմտություններ։ Նա տիրապետում է այս նյութից ձուլվածքներ ստեղծելու բոլոր նրբություններին, որոնք թույլ էին տալիս կատարելապես ստեղծել մարդկային կերպարների, դեմքերի և այլնի ամենափոքր մանրուքները։ Նկարչի օգնությամբ ստեղծված նրա գործերը բացառապես չեն տարբերվում իրական մարդկանցից[8], նրանց լրացուցիչ նմանություն է հաղորդում դիմահարդարման, կեղծամների, հագուստի մանրակրկիտ ընտրությունը։ Այսպիսի առաջին քանդակներն ի հայտ են եկել 60-ական թվականների վերջերին։
Հանսոնի աշխատանքները սոցիալական ուղղվածություն ունեն, նրա աշխատանքի թեման «Փողոցի մարդիկ» են (Bowery Relicts, 1969), «Թմրամոլներ» (Florida Shopper, 1973), «Հոգնած կին»» (Women with a Purse, 1974): Քանդակագործի աշխատանքներում զգալի դեր են ունեցել նաև ամերիկյան առօրյա կյանքի այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք 60-ականների — 80-ականների պատերազմն էր Վիետնամում, ռասայական ատելությունը (հատկապես Մարտին Լյութեր Քինգի սպանությունը), կանանց նկատմամբ բռնությունը։ Ընդհանուր առմամբ, վարպետը ստեղծել է առնվազն 130 աշխատանք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուան Հանսոն» հոդվածին։ |
|