Դուբայի միջազգային կինոփառատոն | |
---|---|
Տեսակ | կինոփառատոն |
Վայր | Դուբայ |
Կայք | dubaifilmfest.com(անգլ.) |
![]() |
Դուբայի միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Dubai International Film Festival, DIFF), Մերձավոր Արևելքի առաջատար կինեմատոգրաֆիական մրցույթներից մեկը 2004 թվականին դրա ստեղծումից ի վեր։ Ուղղված է Ասիայի և Աֆրիկայի երկրների կինոարտադրությանը։ Տեղի է ունենում դեկտեմբերի առաջին կեսին։
2006 թվականից փառատոնի հովանավորն է անձամբ Դուբայի էմիրը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և փոխնախագահ Մուհամմադ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը[1]։ Գլխավոր միջոցառումներն անցկացվում են «Madinat Jumeirah» առողջարանային համալիրում[2]։ 2004 թվականին փառատոնին մասնակցել է 13 հազար կինեմատոգրաֆիստ և կինոյի սիրահար, իսկ 2012 թվականին՝ 50 հազար մարդ։ Եթե հինգ տարի առաջ ԱՄԷ-ի կինոթատրոնները վաճառում էին տարեկան մոտ 3 միլիոն տոմս, ապա 2010 թվականին այդ ցուցանիշը գերազանցել է 10 միլիոնը[1]։
Փառատոնային մրցումներն անցկացվում են կինոարտադրողների երեք խմբով՝ ԱՄԷ-ի (ազգային մրցույթ), արաբական երկրների, Ասիայի և Աֆրիկայի երկրների համար (միջազգային մրցույթ)։ Նրանցից յուրաքանչյուրում տարբեր տարիներին շնորհվում են տարբեր մրցանակներ (լավագույն ռեժիսորին, լավագույն դերասանին, լավագույն դերասանուհուն, լավագույն վավերագրական ֆիլմի համար, հանդիսատեսի համակրանքի մրցանակներ և այլն)։ Մշտապես տրվում են արաբական լավագույն խաղային ֆիլմի (Muhr Arab Feature, Best Film) և միջազգային մրցույթի լավագույն խաղային ֆիլմի (Muhr AsiaAfrica Feature, Best Film) համար գլխավոր մրցանակները։ Առանձին մրցանակներ են հանձնվում «Lifetime Achievement Awards» կինեմատոգրաֆիստների կարիերայի նվաճումների համար, օրինակ՝ եգիպտացի դերասան Համիլ Ռատիբին, հնդիկ կոմպոզիտոր Ալլահ Ռահմանին, գերմանացի ռեժիսոր և դերասան Վեռներ Հերցոգին[1]։
Միջազգային ժյուրիի նախագահն էր հոնկոնգցի կինոռեժիսոր Ջոնի Թոն։ Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմն էր «Մարդը, որը գոռում է» (ֆր.՝ Un homme qui crie, Բելգիա,
Ֆրանսիա,
Չադ, ռեժիսոր՝ Մահամաթ Սալեհ Հարուն)։ Հատուկ ժյուրիի ղեկավարն էր (արաբական կինեմատոգրաֆի լավագույն ֆիլմ) արաբ սցենարիստ և ռեժիսոր Միշել Քլեյֆին։ Արաբական լավագույն ֆիլմը եղել է «Գիժ գնդակը» (անգլ.՝ Stray Bullet,
Լիբանան, ռեժիսոր՝ Ջորջս Հաքեմ)։
Միջազգային ժյուրիի նախագահն էր գերմանացի կինոռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆը։ Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմն էր «Տացումի»-ն (մուլտիպլիկատիվ, անգլ.՝ Tatsumi, Սինգապուր, ռեժիսոր՝ Էրիկ Հու)։ Հատուկ ժյուրիի ղեկավարն էր (արաբական կինոյի լավագույն ֆիլմ) ավստրալիացի կինոռեժիսոր Փիթեր Ուիրը։ Արաբական լավագույն ֆիլմը եղել է «Habibi Rasak Kharban»-ը (
Պաղեստին,
ԱՄՆ, ռեժիսոր՝ Սյուզան Յուսուֆ)։
Միջազգային ժյուրիի նախագահն էր կորեացի կինոռեժիսոր Լի Չհան Դոնը։ Միջազգային մրցույթի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ներսում» ֆիլմը (անգլ.՝ Inside, Թուրքիա, ռեժիսոր՝ Զեկի Դեմիրկուբուզ)։ Հատուկ ժյուրիի ղեկավարը (արաբական կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմ) ավստրալիացի կինոռեժիսոր Փիթեր Ուիրն էր։ Արաբական լավագույն ֆիլմ է ճանաչվել «Վաջա» ֆիլմը (
Սաուդյան Արաբիա, ռեժիսոր՝ Հաիֆա ալ Մանսուր)։
Միջազգային ժյուրիի նախագահն էր իռլանդացի կինոռեժիսոր Ջիմ Շերիդանը։ Աշխատանքները ներկայացված են եղել 7 մրցանակային ծրագրում։ Ամենալավ ֆիլմի մրցանակը կիսել են «Իլոիլո» ( Սինգապուր) և «Օմար» (
Պաղեստին) ֆիլմերը։ Հատուկ ժյուրիի ղեկավարն էր (արաբ կինեմատոգրաֆի ամենալավ ֆիլմը) դերասանուհի Քեյթ Բլանշետը։ Այստեղ հաղթող է դարձել «Դելֆններ» (
ԱՄԷ) ընտանեկան դրաման։
Միջազգային ժյուրիի նախագահն էր ամերիկացի կինոռեժիսոր Լի Դենիելսը։ Լավագույն խաղային ֆիլմ է ճանաչվել «Ես Նոջումն եմ, ես 10 տարեկան եմ և ամուսնալուծված» ֆիլմը (անգլ.՝ I Am Nojoom, Age 10 and Divorced, Եմեն, ռեժիսոր՝ Հադիջի Ալ Սալյամի)։ Հատուկ ժյուրիի ղեկավարն էր լիբանանյան ծագում ունեցող կինոգետ Մուհամեդ Ռոուդան։ Լավագույն արաբական ֆիլմ է ճանաչվել «Այլ հարթությունը» (անգլ.՝ The Other Dimension,
ԱՄԷ, ռեժիսոր՝ Աիշա Ալսաաբի)։
Միջազգային ժյուրիի նախագահն էր հնդիկ-կանադացի գրող և ռեժիսոր Դիպա Մեհթան։ Լավագույն խաղային ֆիլմ է ճանաչվել «Երբ ես բացում եմ աչքերս» ֆիլմը (ֆր.՝ À peine j'ouvre les yeux, Ֆրանսիա,
Թունիս, ռեժիսոր՝ Լեյլա Բուզիդ[3]), իսկ լավագույն արաբական ֆիլմ՝ «Ուղևորվելով երկինք» (անգլ.՝ Going to Heaven,
ԱՄԷ, ռեժիսոր՝ Սաիդ Սալմին Ալ-Մուրի)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբայի միջազգային կինոփառատոն» հոդվածին։ |
|