Եգեյան համալսարան հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου | |
---|---|
Սֆինքս, Եգեյան համալսարանի լոգո | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1984 |
Հիմնադրիր | Կոնստանտին Կարատեոդորի |
Ռեկտոր | Անդրեաս Թրոուբիս |
Ուսանողներ | 11,959 (2010) |
Բակալավրիատ | 9,688 |
Մագիստրատուրա | 1,615 |
Դոկտորանտուրա | 656 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2] և Open Technologies Alliance?[3] |
Կամպուս | Միտիլինի, Խիոս, ԿառլովասիՀռոդոս, Էրմուպոլիս, Միրինա |
Գույներ | |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | կղզիներ - Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս |
Կայք | aegean.gr(հուն.)(անգլ.) և aegean.edu(անգլ.) |
University of the Aegean Վիքիպահեստում |
Եգեյան համալսարան (հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου), Հունաստանի համալսարաններից, որի մասնաշենքերը գտնվում են Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս կղզիների վրա։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1984 թվականին, չնայած նրա պատմական արմատները հասնում են 1920-ական թվականներ` Սմիրնայի Հոնիական համալսարան, որը ստեղծվելուց ի վեր գրեթե չի գործել[4][5]։
Եգեյան համալսարանը Հունաստանի միջին մեծության համալսարաններից և երկրի պետական 24 համալսարաններից մեկն է։ Այն կոչված է նորարարական և սոցիալական ուղղվածությամբ կրթություն ապահովելուն։ Հունաստանի բարձրագույն հաստատություններից միակն է, որը տեղակայված է Եգեյան ծովի հյուսիսային մասում։ Համալսարանը հիմնադրվել է 1984 թվականի մարտի 20-ին թիվ 83/1984 նախագահական հրամանով։ Հաստատության գլխավոր վարչական մասնաշենքը գտնվում է Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում։ 2010-ական թվականների սկզբին համալսարանում ուսանում էին մոտ 10000 ուսանողներ[6][7][8][9][10][11] և աշխատում էին մոտ 300 դասախոսներ։
Համալսարանի առաջին ֆակուլտետը բիզնես-վարչական ֆակուլտետն է եղել, որը բացվել էր Խիոս կղզում 1984-1985 ուսումնական տարում։ Առաջին հինգ տարիների աշխատանքի ավարտից հետո համալսարանում կար 7 ֆակուլտետ և ասպիրանդուրա[12]։ Այսօր համալսարանն ունի 5 ֆակուլտետ և 17 բաժիններ։ Վերջին ուսումնական մասնաշենքը կառուցվել է 2009 թվականին Լեմնոս կղզում։
Համալսարանը հիմնականում զբաղվում է կրթական գործունեությամբ և ոչ մեծ գիտական հետազոտություններով։ Գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է պետական ֆինանսավորման հաշվին, ինչպես նաև տարբեր մասնավոր հիմնադրամների միջոցներով։
2014 թվականից համալսարանը ֆինանսական սուղ վիճակում է հայտնվել պետության վարած կոշտ տնտեսական քաղաքականության պատճառով[13][14]։
Եգեյան համալսարանի կամպուսների մեծամասնությունը գտնվում են հնագույն և ժամանակակից հույն փիլիսոփաների և մաթեմատիկոսների, ինչպիսիք են Պյութագորասը և Թեոփրաստեսը, պատմական ծննդավայրերում։
Եգեյան համալսարանի պատմությունը սկիզբ է առել 1918 թվականի հոկտեմբերից, երբ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Հունաստանն իր աշխարհագրական սահմաններն ընդարձակել էր մինչև Սմիրնա։ Այդ ժամանակ Աթենքը տարածաշրջանի միակ խոշոր կրթական կենտրոնն էր և սահմանափակ ներուժ ուներ, որը չէր կարող բավարարել Եգեյան ծովի և Բալկանների արևելյան մասի բնակչության աճող կրթական պահանջները։ Կոնստանտին Կարատեոդորին, որը Բեռլինի համալսարանի պրոֆեսոր էր, առաջարկեց նոր համալսարան ստեղծել[15]։ Սակայն Կոստանդնուպոլիսում հունական համալսարանի կառուցման բարդությունները նրան ստիպեցին այդ նպատակի իրականացման համար երեք այլ քաղաքներ դիտարկել` Սալոնիկ, Խիոս և Սմիրնա (ներկայուս` Զմյուռնիա)[16]։ Չնայած Սմիրնա քաղաքի շուրջ տիրող բուռն քաղաքական իրավիճակին, հայտնի մաթեմատիկոսը 1919 թվականի հոկտեմբերի 20-ի առաջարկել է «Հունաստանում նոր համալսարան կառուցելու պլանը», որն անվանել է «Հոնիական համալսարան»[17]։ Սմիրնա քաղաքը Սամոս և Խիոս կղզիների հետ միասին հոնիական քաղաքակրթության հնագույն կենտրոններից է եղել և հրաշալի մշակութային ժառանգություն է ստացել մեծ հունական փիլիսոփաների և մաթեմատիկոսների ինչպիսիք են Հերոդոտոսը և Պյութագորասը։
Հունական կառավարությունը 1920 թվականի դեկտեմբերի 1-ին որոշեց Կարատեոդորի նախագիծը պաշտպանել և սկսել Սմիրնա քաղաքի (ներկայումս` Իզմիր, Թուրքիա) Հոնիական համալսարանի կառուցումը։ Կարատեոդորին դարձավ համալսարանի առաջին դեկանը։ Նրա փայլուն մտավոր կարողությունները, ինչպես նաև ժամանակի բազմաթիվ մեծ գիտնականներին միավորելու ընդունակության շնորհիվ ստեղծվեց Եվրոպայի որոշ ամենահին համալսարաններին հավասարազոր համալսարան։ Սակայն 1922 թվականին քեմալականների Սմիրնայում իրականացրած ջարդերից հետո Հոնիական համալսարանը դադարեցրեց իր գործունեությունը։ Միջերկրյածովյան Հարավ-արևելյան շրջանում հունական նոր համալսարանը, ինչպես նախապես պլանավորել էր Կարատեոդորին, ի վերջո բացվեց 1925 թվականին որպես «Սալոնիկի Արիստոտելի համալսարան»[18]։
Եգեյան համալսարանի խորհրդանշանը Սֆինքսն է։
Համալսարանը կազմված է 5 ֆակուլտետներից և 17 բաժիններից, որոնք տեղակայված են Եգեյան ծովի վեց կղզիներում` Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս։ Բակալավրական կրթությունը տևում են 4 - ից 5 տարի, իսկ մագիստոսական դասընթացները` 1-ից 2 տարի։
Հունաստանի Կրթության նախարարությունը 2013 թվականի բարեփոխումների պլան է առաջարկել[19][20], ըստ որի 2013-2014 ուսումնական տարուց սկսած Եգեյան համալսարանի բոլոր բաժինները խմբավորել է հինգ ֆակուլտետների մեջ` հումանիտար, բնագիտկան, տնտեսագիտական, հասարակագիտական և բնապահպանական։ Հունաստանի սենատը 2013 թվականին հաստատել է Կրթության նախարարության առաջարկած նախագիծը[21][22][23]։
Բաժիններ | |
---|---|
Հասարակական հետազոտությունների ֆակուլտետ
(Լեսբոս կղզի, Միտիլինի քաղաք) |
|
Բնապահպանական հետազոտությունների ֆակուլտետ
(Լեսբոս կղզի, Միտիլինի քաղաք) (Սննդի և պարենամթերքի բաժին, Լեմնոս կղզի, Միրինա քաղաք) |
|
Բիզնես հետազոտությունների ֆակուլտետ
(Խիոս կղզի, Խիոս քաղաք) |
|
Գիտության ֆակուլտետ
(Սամոս կղզի, Կարլովասսի քաղաք) (Համակարգերի նախագծման բաժին, Սիրոս կղզի, Էրմուպոլիս քաղաք) |
|
Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
(Ռոդոս կղզի, Ռոդոս քաղաք) |
|
Ստեղծման օրվանից Եգեյան համալսարանն ունեցել է բնապահպանական, բիզնես-կառավարման, ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղվածություն։ Եվ այն համարվում է Հունաստանում «ոչ ավանդական, բազմաճյուղ» դասընթացներ առաջարկող հաստատությունների պիոներներից մեկը։
Համալսարաը Հունաստանի 30 բարձարգույն ուսումնական հաստատություններից մեկն է։ 2007 թվականի հետազոտական հարցումների համաձայն Հունաստանի համալսարանների թվում 9-րդ տեղն է գրավում և 5-րդ տեղը հղումների թվով[24]։ Համալսարանը գրավել է նաև 7-րդ տեղը Հունաստանում (և 1106-րդ տեղը աշխարհում) Իսպանիայի «Գիտական հետազոտությունների գլխավոր խորհուրդ» (իսպ.՝ Consejo Superior de Investigaciones Científicas, CSIC) պետական գիտահետազոտական կենտրոնի գնահատականով[25]։ Համալսարանի կրթական ծրագրերը համապատասխանում են համաշխարհային գիտական հասարակության, ժամանակակից բիզնեսի և ԵՄ կրթական չափանիշների պահանջներին։ Ուսանողները կրթական աստիճան են ստանում ECTS ստանդարտներին համապատասխան (անգլ.՝ European Credit Transfer and Accumulation System, Եվրոպական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ), որը միջազգային կրթական ծրագրերում ներգրավվելու հնարավորություն է տալիս։ Համալսարանը համագործակցում է աշխարհի մի շարք առաջատար հաստատությունների հետ։ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (անգլ.՝ European University Association, EUA) գնահատմամբ համալսարանը 2005 թվականին ունեցել է «տպավորիչ» հետազոտական արդյունքներ[26]։
Գնահատականների մեջ ընդգծվում է նաև Եգեյան համալսարանի կարևոր թերությունները, որոնք կապված են ոչ միայն պետական կադրային քաղաքականության հետ, այլև համալսարանի կաղզիների վրա բաշխվածության հետ։ Հիմնական դասախոսներից շատերի համար դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ ճանապարհորդությունների վրա ծախսած ժամանակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս և աշխատակիցները պետք է ընտրություն կատարեն մասնագիտական և անձնական կյանքի միջև։ Սա ենթադրում է կամ կղզիներում մնալով համակերպվել ավելի ցածր կենսմակարդակին, կամ մի կերպ հարմարվել քաղաքից կղզի անընդհատ տեղափոխվելով անձնական կյանք և մասնագիտական աշխատանք կատարելուն[27]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգեյան համալսարան» հոդվածին։ |