«Եգիպտացորենի կղզին» (վրաց.՝ სიმინდის კუნძული), Alamdary Film 2a Aghmashenebeli ընկերության նկարահանած վրացական ֆիլմ։ 2015 թվականին ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում[8]։
2015 թվականի հունվարի 15-ին ներկայացվել է «Օսկարի» 87-րդ մրցանակաբաշխությանը՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում[9]։
Ինգուրի գետը բնական սահման է Վրաստանի և Աբխազիայի միջև։ Գարնանային հոսանքներից մեկը գետում ստեղծում է կղզյակ, որն ասես եգիպտացորեն աճեցնելու համար լինի։ Ծեր աբխազացի գյուղացին բնակվում է Ինգուրի գետի փոքր կղզու վրա։ Ծերունին տուն է կառուցում իր և թոռնիկի համար, հող է մշակում և եգիպտացորեն է ցանում։ Հետևելով թե ինչպես է մեծանում և ծաղկում իր թոռնիկը, ինչպես է հասնում եգիպտացորենը, ծերունին տեսնում է մոլորակի կյանքի փուլերը։
- Մարիան Բութուրիշվիլի
- Իլյաս Սալման
- Թամեր Լևենթ
- Իրակլի Սամուշիա
- Հանդիսատեսների մրցանակ, Քոթբուսի արևելաեվրոպական երիտասարդական կինոյի փառատոն, Գերմանիա, 2014
- Լավագույն ֆիլմ, լավագույն երաժշտություն, Կինոքննադատների մրցանակ, Փառատոնի մեծ մրցանակ, «Ոսկե Անտիգոնե» մրցանակ, Մոնպելյեի միջերկրածովյան ՄԿՓ, Ֆրանսիա, 2014
- Լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, Սան Մարինոյի ՄԿՓ, Իտալիա, 2014
- Հանդիսատեսների մրցանակ, Միջազգային կինոքննադատների մրցանակ, Եվրոպական կինոյի աթենական համայնապատկեր, Հունաստան, 2014
- Հանդիսատեսների մրցանակ, Ուսանողական ժյուրիի մրցանակ, Մասնագիտական ժյուրիի պատվավոր հիշատակում, Tofifest ՄԿՓ, Տորուն, Լեհաստան, 2014
- Կինոքննադատների մրցանակ, Պատվավոր հիշատակում, Սաո Պաուլուի ՄԿՓ, Բրազիլիա, 2014
- Ժյուրիի հատուկ հիշատակում, Film From The South ՄԿՓ, Օսլո, Նորվեգիա, 2014
- Հանդիսատեսների մրցանակ, Արավայի ՄԿՓ, Իսրայել, 2014
- Հանդիսատեսների մրցանակ, Cinessonne-ի ուսանողական մրցանակ, Եվրոպայի ՄԿՓ, 2014
- Ժյուրիի հատուկ մրցանակ, «Արծաթե ջեդ» մրցանակ, Լուքսորի եգիպտական և եվրոպական կինոյի փառատոն, Եգիպտոս, 2014
- Լավագույն լիամետրաժ խաղարկային ֆիլմ, Cinequest ԿՓ, ԱՄՆ, Սան Խոսե, 2014
- Ժյուրիի հատուկ մրցանակ, Տետուանի միջերկրածովյան ՄԿՓ, Մարոկկո, 2015
- Հանդիսատեսների մրցանակ, Ֆրիբուրի ՄԿՓ, Շվեյցարիա, 2015
- Հանդիսատեսների մրցանակ, Տրիեստի ՄԿՓ, Իտալիա, 2015
- «Կամրջելով սահմանները» մրցանակ, Փալմ Սփրինգսի ՄԿՓ, ԱՄՆ, 2015
- Լավագույն դերասան, Թբիլիսիի ՄԿՓ, Վրաստան, 2015
- Ժյուրիի հատուկ մրցանակ, Օուրենսեի ՄԿՓ, Իսպանիա, 2015
- Լավագույն օպերատորական աշխատանք, Մինսկի «Լիստապադ» ՄԿՓ, Բելառուս, 2015
- Մեծ մրցանակ, լավագույն օպերատորական աշխատանք, «Կինոշոկ» բաց ՄԿՓ, Անապա, Ռուսաստան, 2015
- Մեծ մրցանակ, Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Կարլովի Վարիի ՄԿՓ, Չեխիա, 2015[10]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Եգիպտացորենի կղզին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Վրացական երկու ֆիլմեր ներկայացվել են «Օսկարի»
- ↑ Կարլովի Վարիում միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը շահել է վրացի ռեժիսորի ֆիլմը(չաշխատող հղում)