Եգորկան ռուս.՝ Егорка | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | մանկական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թվական | 1984 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սոլոմոն Յնաովսկի |
Դերակատարներ | Միխայիլ Պուգովկին |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 69 րոպե |
«Եգորկա» (ռուս.՝ «Егорка»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Ալեքսանդր Յանովսկին[1][2][3] 1984[4] թվականին Պյոտր Գավրիլովի համանուն վեպի հիման վրա։
Ռազմական նավաստիները փրկում են արջուկին, որին ծով է քշել ուժեղ փոթորիկը։ Նավաստիները հաճույքով խաղում են Եգորկա անունն ստացած գազանի հետ, մինչև բոցմանը որոշում է կայացնում արջուկին ուղարկել կենդանաբանական այգի։ Ափին հայտնվելով՝ Եգորկան պատահաբար օգնում է սահմանային պարեկային պահակախմբի կողմից լրտեսին բռնելուն։ Վնասվածք ստացած արջին ստիպված են լինում ուղարկել բժիշկների մոտ։ Բայց, ի վերջո, նա վերադառնում է անտառ։ Երբ նավը սկսել է լողալ, ափին կանգնած Եգորկան բարձրացնում է թաթը՝ զինվորական ողջույն տալով։
Ֆիլմը կինոօպերատոր Ալեքսանդր Յանովսկու միակ ֆիլմն է, գլխավոր դեր խաղացած դերասան Միխայիլ Պուգովկինը նրա աշխատանքը համարում էր ֆիլմի անհաջողության պատճառ՝ նշելով, որ Յանովսկին հարթակում իրեն պահել է ոչ որպես ռեժիսոր («կադրում նա ոչինչ չէր կարող առաջարկել արտիստներին»)։
Ֆիլմը, ցավոք, չի ստացվել, քանի որ ռեժիսորը շատ թույլ էր։ Ես մարմնավորել եմ բոցմանի։ Ինձ մի բոցման ասաց․ «Միխայիլ Իվանովիչ, եթե մենք նավատորմում բոլորս այնպիսի բոցմաններ լինեինք, ինչպիսին Դուք եք, ավելի շատ կարգուկանոն կունենայինք։ Ես ծովային համազգեստ ունեի, ես ինձ շատ լավ էի զգում նրանում։— դերասան Միխայիլ Պուգովկին
|