Ելենա Գիլբերտ

Ելենա Գիլբերտ
ՍտեղծողԼիզա Ջեյն Սմիթ (գրքեր) Ջուլիա Պլեք, Քևին Ուիլյամսոն (հեռուստասերիալ)
Տեղեկություններ
Տեսակներմարդ (1-3, 6 եթերաշրջաներ, վեցերորդ եթերաշրջանի քսաներորդ սերիայից) վամպիր (4-6 եթերաշրջաններ)
Սեռիգական
Մասնագիտությունբժիշկ
ԸնտանիքԳրեյսոն Գիլբերտ (խորթ հայր)

Միրանդա Գիլբերտ (խորթ մայր)
Ջոն Գիլբերտ (հայր)
Իզաբելլ Ֆլեմմինգ (մայր)
Ջերեմի Գիլբերտ (խորթ եղբայր)

Ջեննա Սոմերս (մորաքույր)
Ամուսին(ներ)Դեյմոն Սալվատորե
ԵրեխաներՍտեֆանի Սալվատորե
Կրոնքրիստոնյա
Ազգությունամերիկացի

Ելենա Գիլբերտ (անգլ.՝ Elena Marie Gilbert), «Վամպիրի օրագրերը» ամերիկյան հեռուստասերիալի հորինված հերոսուհի։ Սերիալը նկարահանվել է Ջուլի Պլեքի և Քևին Ուիլյամսոնի կողմից Լիզա Ջեյն Սմիթի համանուն վեպի հիման վրա, որում Ելենան նույնպես հանդիսանում էր գլխավոր հերոսուհի։ Հեռուստասերիալում Ելենա Գիլբերտի դերը կատարում է Նինա Դոբրևը։

Ելենա Գիլբերտի դերակատար Նինա Դոբրևը

Ելենա Գիլբերտը ապրում էր Վիրջինիա նահանգի Միստիկ-Ֆոլս քաղաքում իր եղբոր՝ Ջերեմի Գիլբերտի, և Ջեննա մորաքրոջ հետ։ Վերջինս եղբոր և քրոջ խնամակալ էր դարձել ավտովթարի հետևանքով նրանց ծնողների մահից հետո։ Սյուժեի հիմնական գիծը Ելենայի հարաբերություններն են վամպիր Ստեֆան Սալվատորեի և նրա ավագ եղբոր՝ Դեյմոն Սալվատորեի հետ։ Սյուժեի զարգացումից պարզվում է, որ Ելենան իր նախնի Քեթրին Փիրսի նման գերբնական արարած է։ Չնայած նրան, որ Ելենայի բնավորությունը տարբերվում է Քեթրինի բնավորությունից, Նինա Դոբրևն ասել է, որ իրեն դուր է գալիս խաղալ երկուսի դերերն էլ[1]։ Չորրորդ եթերաշրջանում Ելենան դառնում է վամպիր, և դա փոխում է նրա բնավորությունն և աշխարհընկալումը։

Վեցերորդ եթերաշրջանի 22-րդ սերիայում Ալարիկի և Ջոյի հարսանիքի ժամանակ Կայ Պարկերը (Ջո Պարկերի երկվորյակ եղբայրը) կախարդանքի միջոցով կապում է Ելենայի կյանքը Բոննիի կյանքի հետ, և քանի դեռ Բոննին ողջ է Ելենան չի արթնանա։

Հայեցակարգ և կերպարի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտի 9-ին հայտարարվել է, որ բուլղարական ծագմամբ կանադացի հայտնի դերասանուհի Նինա Դոբրևը, որ հայտնի է կանադական «Դեգրասսի. հաջորդ սերունդը» ֆիլմում կատարած Միա Ջոնսի դերով, հաստատվել է Ելենա Գիլբերտի դերում։ Նա եղել է երկրորդը Սթիվեն Ռ. Մակքուինից հետո, որ խաղալու էր Ջերեմի Գիլբերտի՝ Ելենայի եղբոր դերը[2][3]։ Նինան լսումներին մասնակցել է գրիպով հիվանդ վիճակում, և գործադիր պրոդյուսեր Քեվին Ուիլյամսոնը այդ լսումն անվանել է ամենավատը և ասել, որ նույնիսկ չի նայել երկրորդ անգամ։ Բայց Նինան, որ հետաքրքրված էր այդ դերով, ուղարկել է իր լսումները վիդեոսկավառակով, ինչի շնորհիվ հաստատվել է այդ դերում։

Սկզբում Նինա Դոբրևը կարծում էր, որ ինքը պետք է խաղար «վատ աղջկա» դեր՝ ըստ գրքի կերպարի, բայց սերիալի ռեժիսոր Ջուլի Պլեքը և Քևին Ուիլիամսոնը որոշում են փոխել նրա դերը[1]։ Սցենարը կարդալուց հետո Նինան իմանում է, որ պետք է կատարի Ելենայի նախնու՝ 534 տարեկան վամպիր Քեթրին Պիրսի դերը, որի բնավորությունը Ելենայի բնավորության հակադրությունն է։ Նինա դա բնութագրել է որպես հեռուստատեսության ընձեռած ամենահազվադեպ, ամենալավ հնարավորություններից մեկը՝ կատարել երկու անձանց դեր միաժամանակ[1]։ Ելենային իր նմանակից տարբերելու համար Նինան փոխում է իր արտաքինը։ «Սանրվածքիս փոփոխությունը ինձ օգնում է փոխվել»,- ասել է Նինան Glamour թերթին տված հարցազրույցում[4]։

Կերպարի դերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերում Ելենան նկարագրվում է «ոսկե աղջիկ», հայտնի, ինքնասիրահարված շիկահեր՝ կապույտ աչքերով, բայց Ջուլիա Պլեքը և Քևին Ուիլյամսոնը որոշել են ցույց տալ Ելենային որպես համեստ, «հարևանությամբ» ապրող աղջիկ[1]։ Աղջկա բնավորության հետ միասին փոխվում են նաև աղջկա արտաքին տվյալները. ոսկե խոպոպներն ու կապույտ աչքերը փոխվել են ուղիղ սև մազերով և շագանակագույն աչքերով։

Նկարագրելով գրքի հերոսուհի Ելենային՝ Դոբրևն ասել է, որ նա մեկն է այն «անպիտան աղջիկներից, ովքեր ստանում են այն ամենը, ինչ ցանկանում են... և նա շիկահեր է ու կապույտ աչքերով»։ Քեթրինին նա բնութագրվել է որպես նենգ և ինքնասիրահարված[1]։ Բնութագրելով Ելենային մի քանի տարի անց՝ Դոբրևն ասել է, որ նա փոքրիկ տխուր աղջկանից վերածվել է ուժեղ կնոջ[5]։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Գիլբերտը ծնվել է 1992 թվականի հունիսի 22-ին։ Սերիալի սկզբում նա ապրում էր Վիրջինիա նահանգի Միստիք-ֆոլս քաղաքում։ Ելենան Ջոն Գիլբերտի և Իզաբել Ֆլեմինգի աղջիկն է, Գրեյսոն և Միրինդա Գիլբերտների որդեգիրը։ Նա ունի փոքր եղբայր՝ Ջերեմի Գիլբերտը, և մորաքույր՝ Ջեննա Սոմերսը։ Գրեյսոն և Միրինդա Գիլբերտները մահանում են ավտապատահարի ժամանակ, և Ջեննան դառնում է Ելենայի և Ջերեմիի պաշտոնական խնամակալը։

Հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ավտոպատահարը հանդիպել է Մեթ Դոնովանի հետ, որը շարունակում է սիրել նրան։ Ուստարվա սկզբից սկսել է հանդիպել Ստեֆան Սալվատորի հետ։ Սյուժեի զարգացման ընթացքում Ելենայի մոտ զգացմունքներ են առաջանում Ստեֆանի եղբայր Դեյմոնի հանդեպ։ Վամպիր դառնալուց հետո Ելենան սկսեց հանդիպել Դեյմոնի հետ։ Չորրորդ եթերաշրջանի վերջում Ելենան, ազատվելով Դեյմոնի հետ արյունակցական կապից, պնդում է, որ սիրահարված է Դեյմոնին՝ չնայած նրա վատ հատկանիշներին։

Խոսելով Ստեֆանի և Դեյմոնի հատկանիշների տարբերության մասին՝ Նինան ասել է, որ «նրանք ունեն տարբեր հատկանիշներ, որոնք շատ գրավիչ են», և ամբողջության մեջ ստեղծում են իդելական տղամարդ», Ստեֆանը կատարյալ է, քաղցր, պաշտպանող և սիրող, իսկ Դեյմոնը բռնկվող է, խելացի, ուրախ և հետաքրքիր։ TVLine-ին տված հարցազրույցի ժամանակ Ջուլի Պլեքը ասել է, որ Ելենան գիտակցում է, որ Դեյմոնի հանդեպ իր տածած զգացմունքները 100 տոկոսով իրական են, և զույգը ցանկանում է միշտ լինել միասին, բայց հասկանում է, որ նրանք չպետք է լինեն միասին, բայց միևնույն ժամանակ ցանկանում են։ Այդ դեպքում ի՞նչ անել[6]։ Ստեֆանի սիրտը կոտրված էր, և նա զգում է զայրույթ և դավաճանություն Դեյմոնի և Ելենայի կողմից[7]։ Ամիսներ առաջ Փոլ Ուեսլին Ստեֆանի և Ելենայի երկրպագուներին կոչ արեց չհուսահատվել՝ հայտարարելով. «Երկրպագուները անպայման պետք է ունենան հույս։ Կարևոր է հիշել, որ Ելենայի և Ստեֆանի սերը շատ ուժեղ էր, և դա առաջին եթերաշրջանի հիմքն էր. դուք չեք կարող բոլորովին արհամարհել դա»[8]։ Ավելի ուշ Ստեֆանի ու Ելենայի մասին քննարկումներում Փլեքը ասել է. «Նրանք սիրում են միմյանց այնքան խոր, որքան երկու մարդ կարող են իրար սիրել, բայց դա չի նշանակում, թե նրանց հարաբերություններն անմեղ են»[9]։

Բնավորությունը և դերը սյուժեում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենան սերիալի գլխավոր հերոսուհին է։ Աղջկա ճակատագիրը ընկած է սյուժեի հիմքում, նրա հետ են կապված Վամպիրի օրագրերը հեռուստասերիալի հիմնական դեպքերը։ Սերիալի սկզբում Ելենան հրաշալի աղջիկ է, որ ապրում է ճիշտ կյանքով, բայց նաև դժբախտ հանգամանքների զոհ է. մի քանի ամիս առաջ Ելենայի ծնողները զոհվել են ավտոպատահարից։ Գլխավոր դերասանուհին ողջ սերիալի ընթացքում մնում է զոհի կարգավիճակում, սակայն, չնայած դաժան ճակատագրին, սերիալի ընթացքում նա մեկ-մեկ ցուցաբերում է թուլություն, բայց հետո իր մեջ ուժ է գտնում, որպեսզի «վերածնվի մոխրից»։ Ելենան ներկայանում է իբրև բարի, ազնիվ, քաջ և հոգով ուժեղ անձավորություն, ով ընդունակ սիրել նվիրվածությամբ ու անշահախնդրորեն։ Ելենան հավատարիմ ընկեր է, ով պատրաստ է միշտ հասնել օգնության։ Թեկուզ ինքնազոհաբերության գնով մոտիկներին օգնելն այն հիմնական հատկանիշն է, որով նա տարբերվում է Քեթրինից։

Ծնողների մահից հետո Ելենան պիտի վերադառնա դպրոց։ Հենց առաջին օրը նա հանդիպում է նոր ուսանողի՝ Ստեֆան Սալվատորին։ Նրանք շատ արագ ընդհանուր լեզու են գտնում և սկսում են հանդիպել։ Ելենային սիրահարվում է նաև Ստեֆանի մեծ եղբայրը՝ Դեյմոն Սալվատորը։ Շուտով Ելենան հասկանում է, որ Ստեֆանը և Դեյմոնը վամպիրներ են։ Ստեֆանի սենյակում Ելենան գտնում է մի աղջկա դիմանկար, ոչ խափազանց նման է իրեն, և Ստեֆանը ստիպված է լինում նրան ասել, որ հենց այդ աղջիկը 145 տարի առաջ վերափոխել է իրենց վամպիրների, և հենց նրա պատճառով էլ եղբայրների միջև ծագել է թշնամությունը։ Ստեֆանը նաև բացահայտում է պատահարի գիշերը Ելենայի փրկության գաղտնիքը։ Ստեֆանի շնորհիվ Ելենան բացահայտում է, որ Գրեյսոն և Միրինդա Գիլբերտները նրան որդեգրել են, իսկ իրական հայրը Ջոն Գիլբերտն է, որին ինքը համարել իր հորեղբայր և չի սիրել, իսկ մայրը Իզաբել Ֆլեմմինգն է, որը հղիացել է պատանեկան շրջանում, ծննդաբերել է Գրեյսոն Գիլբերտի հիվանդանոցում և ծննդաբերությունից հետո անհետացել է։

Երկրորդ եթերաշրջանում Ելենան իմանում է, որ ինքը Կատերինա Պետրովայի նմանակն (Քեթրին Փիրս) է, իսկ դա նշանակում է, որ ինքը պետք է զոհաբերվի Կլաուս Մայքլսոն մարդագայլի էությունը բացահայտելու համար։ Արդյունքում Ելենան մահանում է ծեսի ժամանակ, բայց նրան փրկում է Ջոն Գիլբերտը, ով Բոնիի կախարդանքի միջոցով զոհաբերում է իր կայնքը դստեր փոխարեն։ Նրա հորաքույրը՝ Ջեննան ծեսի ժամանակ վերափոխվել է վամպիրի և սպանվել Կլաուսի կողմից՝ դրանով իսկ թողնելով Ելենային որբ։ Երկրորդ եթերաշրջանի վերջում նա ներում է մարդագայլու կծելուց մահացող Դեյմոնին նրա համար, որ ստիպել էր աղջկան խմել իր արյունը, և համբուրում է նրան՝ մտածելով, որ դրանք Դեյմոնի վերջին ժամերն են։ Սակայն քիչ անց նա բուժվում է Կլաուսի արյան շնորհիվ։ Կլաուսի արյունն ստանալու համար Ստեֆանը պետք է դառնար սառնասիրտ մարդասպան և գնար նրա հետ։

ԵրրոՖրդ եթերաշրջանի ընթացքում Ելենան աշխատում է հետ բերել Ստեֆանի մարդկայնությունը, որը «անջատվել էր» Կլաուսի կողմից։ Հին հիբրիդի հետ պայքարում նրան օգնում է նաև Դեյմոնը, որից հետո նրանք ավելի են մտերմանում։ Հետո նա խոստովանում է Ստեֆանին, որ ունի զգացմունքներ նրա եղբոր հանդեպ։ Դենվերում նրանց միասին անցկացրած ժամանակահատվածում Ելենայի և Դեյմոնի մեջ առաջանում է ամուր ձգողություն, որը դրդում է նրանց համբույրի, որը ընդհատվում է Ջերեմիի կողմից։ Նա վերջնականապես շփոթվեց իր զգացմունքների մեջ Սալվատոր եղբայրների վերաբերյալ։ Սակայն եթերաշրջանի վերջում նա վերջիվերջո ընտրում է Ստեֆանին, քանի որ նրա հետ նա նաև հանդիպել էր նախկինում (ինչպես որ նա մտածում էր)։ Վերադառնալով Դենվերից՝ վերանորոգման ժամանակ Ելենան ուշաթափվում է, և Ջերեմին նրան տանում է հիվանդանոց։ Բայց Ելենայի առողջության ավելի մեծ վտանգի տակ էր, քան թվում էր առաջին հայացքից, և Մերեդիտ Ֆելը, որը աշխատում էր հիվանդանոցում, ներարկում է նրան Դեյմոնի արյունը, որպեսզի փրկի նրա կյանքը։ Ալարիկը՝ որպես խնամակալ, փորձում է Ելենային դուրս տանել հիվանդանոցից, բայց Ջերեմին նրանից առաջ է անցնում։ Հետո Մեթը և Ջերեմին որոշում են Ելենային դուրս տանել քաղաքից։ Երբ Ալարիկը սպանում է Նիկլաուսին՝ Սալվատոր եղբայրների, Քերոլայն Ֆորբսի, Թայլեր Լոկվուդի նախահորը, Ելանան Մեթի հետ մեքենայով գնում էր քաղաքից դուրս։ Նա ստիպված է լինում ընդունել որոշում, թե ում պետք է հրաժեշտ տա՝ Դեյմոնի, թե Ստեֆանին, Քերոլայնին և Թայլերին։ Ընտրելով Ստեֆանին՝ Մեթի հետ միասին վերադառնում են Միստիկբ-ֆոլլս, բայց ճանապարհին Ռեբեկային հանդիպելուց հետո, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկնում են կամրջից ներքև։ Հասնելով ավտովթարի վայրը՝ Ստեֆանը Ելենայի խնդրանքով փրկում է Մեթին։ Ելենան խեղդվում է, բայց քանի որ այդ պահին նրա օրգանիզմում կար վամպիրի արյուն, նա որոշ ժամանակ անց վերակենդանանում է վամպիր դարձած։ Բայց վերափոխման ժամանակ նա հիշում է, որ սկզբում նա հանդիպել է Դեյմոնին. ծնողների մեքենային սպասելու ժամանակ Ելենան գնում էր խնջույքից, որի ժամանակ կռվել էին Մեթի հետ, և հանդիպել է Դեյմոնին, որը դրանից հետո ներշնչել էր Ելենային մոռանալ նրանց առաջին հանդիպման մասին։

Չորրորդ եթերաշրջանի սկզբում Ելենան ստիպված է որոշում կայացնել՝ մնալ վամպիր՝ ավարտելով վերափոխումը, կամ մնալ մարդ և մահանալ։ Իմանալով Ստեֆանի՝ իր հետ լինելու ցանկության մասին՝ նա որոշում է ավարտել վերափոխումը։ Ստեֆանը սովորեցնում Է Ելենային խմել կենդանիների արյուն, բայց նրա օրգանիզմը չի ընդունում ոչ դա, ոչ էլ Դեյմոնի և դոնորական արյուն։ Հետո Ելենան բաժանվում է Ստեֆանից Դեյմոնի հանդեպ համակրանքի ուժեղացման պատճառով, բայց Դեյմոնը, իմանալով իրենց արյունակցական կապի մասին, կասկածի տակ է դնում Ելենայի զգացմունքների անկեղծությունը։ Նաև նա իմանում է, որ կա դեղ վամպիրիզմի դեմ, և որ Ստեֆանը Կլաուսի հետ միասին փնտրում է այն։ Դեղը գտնելու համար Ելենայի եղբայր Ջերեմին պետք է ավարտի վամպիրների որսորդի դաջվածքը։ Կլաուսի եղբոր՝ Կոլի սպանության ավարտից հետո, դաջվածքը ուղղորդում է նրանց դեպի կղզի։ Արթնացած Սայլսը սպանում է Ջերեմիին։ Ջերեմիի մահից հետո Ելենան իրեն նման չէր, և Դեյմոնը ցավը մեղմացնելու համար խնդրում է նրան անջատել մարդկայնությունը, որից հետո Ելենան փչացնում է կապերը բոլոր մարդկանց հետ, որոնք նրան հարազատ էին։ Սալվատոր եղբայրները որոշում են կայացնում ետ բերել Ելենայի մարդկայնությունը։ Բայց ավարտական երեկոյի ժամանակ իր բոլոր ընկերները հասկանում են, որ նախկին Ելենան էլ չկա, իսկ նրա՝ Բոննիին սպանելու փորձից հետո եղբայրները դիմում են լուրջ քայլերի և փակում են Ելենային Սալվատորների տան նկուղում։ Ելենայի մոտ վերադառնում են մարդկայնությունները այն ժամանակ, երբ Դեյմոնը սպանում է Մեթին, և նա իր ամբողջ ցավը վերածում է Քեթրինի հանդեպ ատելության, արդյունքում նրանց միջև տեղի է ունենում ընդհարում, որի վերջում Ելենան ստիպում է Քեթրինին խմել վամպիրիզմի դեմ դեղը։

Հինգերորդ եթերաշրջանը սկսվում է նրանով, որ Ելենան Բոննիին հաղորդագրություն է գրում՝ չկասկածելով այն մասին, որ նրան պատասխանում է իր եղբայրը, իսկ Բոննին մահացած է։

Վամպիրի փոխակերպումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վամպիրի օրագրերը» վեպում Ելենան, Ջուլի Պլեքի և Քևին Ուիլիամսոնի կարծիքով, շատ վաղ է դարձել է վամպիր։ Հեռուստաֆիլմում Ելենայի վերափոխումը վամպիրի ծրագրվել է 2 տարվա ընթացքում։ Պլեքն ասել է. « Զգացվում է, որ շատ արագ և նպատակասլաց է, իսկ մենք չենք ուզում շոու անել դեռահաս աղջկա մասին, ով ակնթարթորեն դառնում է վամպիր։ Բայց մենք միշտ գիտենք, որ նրա ճամփան վերջիվերջո այդպես է վերջանալու[10]։

Երկրորդ եթերաշրջանի վերջում Ելենան քիչ էր մնում դառնար վամպիր։ Հարցազրույցում Նինա Դոբրևը ասել է, որ «ուրախ է, որ Ելենան վամպիր չի դարձել։ Ես մտածում եմ, որ դա շատ վաղ կլիներ» և «ես չեմ կարծում, որ նա պատրաստ է դրան։ Ես չեմ մտածում, որ դա այն է, ինչ նա կուզեր»[5]։

Երրորդ եթերաշրջանում Ելենայի գլխում տեղի է ունենում արյունազեղում, որը սկզբում համարում են ուղեղի ցնցում, և Մերիդիտ Ֆելլը, որ աշխատում էր հիվանդանոցում, ներարկում է նրան Դեյմոնի արյունը, որպեսզի պահպանի նրա կյանքը։ Վամպիրի արյունն իր օրգանիզմում Ելենան խեղդվում է, բայց մի քանի ժամ անց վերակենդանանում է[11]։

«The Hollywood Reporter»-ին տված հարցազրույցի ժամանակ Ջուլի Պլեքը ասել է. «Ելենան դառնում է վամպիր, որը որոշ իմաստով հանդիսանում է մարդ, որը պատրաստվում է անցնել մի քանի փոփոխություններ դեպի լավը, իսկ մի քանիսը դեպի վատը[12]։

Քննադատների արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ ամենասկզբից Ելենա Գիլբերտը ստացել է բացասական արձագանք։ Սթիվ Ուեսթը Վամպիրի օրագրերը և Ելենա Գիբերտին համեմատել է Մթնշաղ ֆիլմի և նրա գլխավոր դերասանուհի Բելլա Սուոնի հետ։ Ուեսթն ասել է, որ «Ելենայի ճանապարհը ավելի փշոտ է, քան Բելլայինը, քանի որ նրա համար կռվում են երկու վամպիր»[2]։

Ելենայի՝ վամպիրի վերածվելուց հետո, Կարինա Ադլի Մաքքենզ «Zap2it»-ից ասել է, թե հուսով է, որ կցուցադրվի նաև Ելենայի դաժան կողմը, երբ «ինչ-որ մեկը նեղացնում է մարդկանց, որոնց շատ է սիրում»։ Մակենզին նշել է, որ երբ մարդը դառնում է վամպիր, նրա բնավորության ուժեղ կողմերն ավելի են ուժեղանում, և հույս ունի, որ չի տեսնի Ելենայի «ցավակցելիության և անձնազոհության» կրկնապատկումը «տատիկներին օգնելու և վիրավոր կենդանիներին կերակրելու» տեսանկյունից[13]։

Ռոբին Ռոսսը «TV Guide»-ից նույնպես ասում է, թե հույս ունի, որ արյան համը փորձելուց հետո Ելենան կկորցնի վերահսկողությունը։ Մինչ Ելենայի՝ վամպիր դառնալը Ռոսսը մտածում էր, որ նա մի քիչ ձանձրալի էր, և կարծում էր, որ Ելենան կհետևի բնազդին և կդադարեցնի պաշտպանել բոլորի զգացմունքները»[14]։

Ելենայի սիրավեպը Ստեֆանի և Դեյմոնի հետ դարձել էին հանրահայտ հեռուստադիտողների մոտ, որոնք անվանել են նրանց «Ստելենա» և «Դելենա»։ Էնդի Սվիֆթը «HollywoodLife» ամսագրից գովել է Ելենայի հարաբերությունը Դեյմոնի հետ, որը եղել է իրական սիրո և արյունակցական կապի համակցություն, և հույս է հայտնել, որ նրանք պետք է ապրեն «երկար և երջանիկ»[15]։

Վլադ Հելմանը «TVLine»-ից կարծում է, որ «Ստեֆանի և Ելենայի սիրավեպը կավարտվի ավելի հասուն կարգավիճակում, երիտասարդ սիրային եռանկյունով» և կասկած է հայտնում նրա վերաբերյալ, թե Ելենան պատրաստ է սկսել նոր հարաբերություններ Դեյմոնի հետ, քանի որ Ստեֆանը դեռ չի պատրաստվում մեկնել քաղաքից[16]։

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Գիլբերտի դերի համար Նինա Դոբրևը 2010 թվականին ներկայացվել է երկու անվանակարգում և ստացել հինգ մրցանակ «Teen Choice Awards», և նույնպես երկու անվանակարգ և երկու մրցանակ «People’s Choice Awards» մրցանակաբաշխությունում։

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Կատեգորիա Անվանակարգերը Արդյունքը
2010 Teen Choice Award 2010[17][18][19] «Տարվա հայտնություն. կանացի դեր հեռուստասերիալում» Նինա Դոբրև Հաղթանակ
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Հաղթանակ
2011 Teen Choice Award 2011[20]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Հաղթանակ
«Կրքոտ կին» Նինա Դոբրև Առաջադրված
«Վամիր» Նինա Դոբրև Առաջադրված
2012 Teen Choice Award 2012[21]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Հաղթանակ
2012 Ազգի ընտրություն (2011)[22]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Հաղթանակ
2013 Teen Choice Award 2013[23]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Հաղթանակ
2013 Ազգի ընտրություն (2013)[24]
«Բազմասերիանոց հեռուստասերիալի սիրված դերասանուհի» Նինա Դոբրև Առաջադրված
2014 Ազգի ընտրություն 2013[25]
«Ֆանտաստիկ սերիալի լավագույն դերասանուհի» Նինա Դոբրև Առաջադրված
«Սիրելի էկրանային զույգ» Նինա Դոբրև և Իեն Սոմերհոլդեր Հաղթանակ

Վաճառքի ապրանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Tonner Doll Company, Inc.» խաղալիք արտադրող ընկերությունը ստեղծել է Ելենայի, Քեթրինի, Ստեֆանի և Դեյմոնի տիկնիկները ժամանակակից և 1864 թվականի հագուստով[26][27]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Tasty bites: The Vampire Diaries cast dishes». Buzzsugar, PopSugar. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  2. 2,0 2,1 West, Steve (2009 թ․ մարտի 9). «Vampire Diaries Finds Its Heroine In Nina Dobrev». Cinema Blend. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  3. Schneider, Michael (2009 թ․ փետրվարի 27). «CW casts 'Melrose Place,' 'Vampire'». Variety. Penske Business Media. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  4. dobrev_n_1943716.html «Nina Dobrev 'Glamour' Interview: Star Talks 'Vampire Diaries,' Beauty And Ian Somerhalder». The Huffington Post. 2012 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. 5,0 5,1 Vestal, Shannon (2011 թ․ հուլիսի 25). «Nina Dobrev Interview About The Vampire Diaries at Comic-Con». Buzzsugar, PopSugar. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  6. Gelman, Vlada (2012 թ․ դեկտեմբերի 13). «Post Mortem: Vampire Diaries Boss on the Big Death, Elena and Damon's Struggles and More!». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  7. Gelman, Vlada (2012 թ․ դեկտեմբերի 28). «Vampire Diaries Boss on Stefan's Anger, Jeremy's Killer Urges and Caroline and Tyler's Future». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  8. Gelman, Vlada (2012 թ․ մարտի 21). «The Vampire Diaries' Paul Wesley Reveals Why Stefan/Elena Fans Shouldn't Lose Hope». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  9. Gelman, Vlada (2012 թ․ հոկտեմբերի 11). «Post Mortem: Vampire Diaries Boss on Explosive Premiere Cliffhanger, Klaus' New Role and More!». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  10. Bierly, Mandi (2012 թ․ մայիսի 11). «'Vampire Diaries' EP Julie Plec talks season finale shocker and what comes next». Entertainment Weekly. Time Warner. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  11. Remling, Amanda (2012 թ․ մայիսի 10). «Vampire Diaries? Season 3 Finale: Elena Turns Into A Vampire, Chooses Stefan Before She Dies». International Business Times, Etienne Uzac. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  12. Ng, Philiana (2012 թ․ հոկտեմբերի 5). «'Vampire Diaries' Boss Previews Elena's Dilemmas, Dueling Salvatores and a 'Lonely' Damon». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  13. MacKenzie, Carina Adly (2012 թ․ մայիսի 24). «'The Vampire Diaries' Season 4: Elena vs Katherine and 10 other things we want to see». Zap2it. Tribune Media Services. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  14. Ross, Robyn (2011 թ․ նոյեմբերի 2). «The Vampire Diaries: 5 Ways We Want Elena to Lose Control». TV Guide. tvguide.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  15. Swift, Andy (2012 թ․ դեկտեմբերի 6). «'Vampire Diaries' Recap: Will Damon Choose To Let Elena Go?». HollywoodLife, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  16. Gelman, Vlada (2012 թ․ նոյեմբերի 15). «Vampire Diaries Recap: Confessions of the Heart». TVLine, PMC. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  17. 14 June 2010. Teen Choice Awards 2010: First Round Of Nominees Announced Արխիվացված 2010-06-16 Wayback Machine
  18. 28 June 2010. Teen Choice Awards 2010: Second (Giant) Wave Of Nominees Announced! Արխիվացված 2012-09-18 Wayback Machine
  19. Winners of «Teen Choice 2010» announced. TeenChoiceAwards.com. Accessed 15 August 2010.
  20. «2011 Teen Choice Awards winners». Popcrush. 2011 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  21. «Teen Choice Awards 2012: 'Hunger Games,' 'Twilight' and Justin Bieber Win Big». ABC News. 2012 թ․ հուլիսի 23. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  22. «Peoples Choice 2012».
  23. «Official TCA Website». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  24. «Peoples Choice 2013».
  25. «Peoples Choice 2014».
  26. «The Vampire Diaries™ | Tonner Doll Company». Tonner Doll Company, Inc. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  27. «Elena Gilbert Vampire Diaries Doll by Tonner». Man of Action Figures. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]