«Ես նրան անվանեցի Ֆերիհա» (թուրքերեն՝ Adını Feriha Koydum), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV հեռուստաալիքով՝ 2011 թվականի հունվարի 14-ից 2012 թվականի հունիսի 29-ը։
Ֆերիհա Յըլմազը մի աղքատ ընտանիքի դուստր է։ Դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվում է հեղինակավոր Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, ի տարբերություն իր ընկերուհի Ջանսու Իլհանլըի, որը չկարողացավ քննությունները բարեհաջող հանձնել։ Քանի որ Ֆերիհայի համակուրսեցիները հարուստ մարդկանց զավակներ են, նա ստիպված թաքցնում է իր ծագումը։ Ֆերիհան սկսում է հանդիպել Էմիր Սարաֆօղլուի հետ, որը համալսարանի ամենացանկալի տղաներից մեկն էր։ Էմիրին սիրահարված է նաև Ջանսուն, ինչի պատճառով ընկերուհիների հարաբերությունները գնալով վատանում են։ Ջանսուն հայտնում է Էմիրին Ֆերիհայի ընտանիքի և նրանց ֆինանսական դրության մասին։
Դերասան
|
Դեր
|
Ծանոթագրություն
|
Վահիդե Փերչին
|
Զեհրա Յըլմազ
|
Ֆերիհայի մայրը, որը երիտասարդ տարիքում սիրել է ուրիշ մարդու, բայց ամուսնացրել է Ֆերիհայի հոր հետ։
|
Հազալ Քայա
|
Ֆերիհա Յըլմազ
|
Սպասավորի աղջիկը, որն ընդունվում է Ստամբուլի լավագույն համալսարաններից մեկը, սիրահարվում Էմիրին՝ թաքցնելով իր ֆինանասական վիճակը։
|
Մետին Չեքմեզ
|
Ռըզա Յըլմազ
|
Ֆերիհայի հայրը, հարուստ ընտանիքի սպասավոր։
|
Չաղաթայ Ուլուսոյ
|
Էմիր Սարաֆօղլու
|
Գիշերային ակումբների սեփականատիրոջ որդին։ Համալսարանի բոլոր աղջիկները սիրահարված են նրան, բայց նա սիրում է Ֆերիհային։
|
Դենիզ Ուղուր
|
Սանեմ Իլհանլը
|
Ջանսուի խորթ մայրը։ Փորձում է ազատվել Ջանսուից։
|
Սեդեֆ Շահին
|
Ջանսու Իլհանլը
|
Ֆերիհայի ընկերուհին, հարուստ ընտանիքի զավակ։
|
Ջեյդա Աթեշ
|
Հանդե Գեզգին
|
Էմիրի և Քորայի ընկերուհին։
|
Յուսուֆ Ակգյուն
|
Քորայ Օնաթ
|
Էմիրի լավագույն ընկերը։ Սիրում է Հանդեին։ Ամուսնանում է Գյուլսյումի հետ։
|
Փելին Երմիշ
|
Գյուլսյում
|
Ֆերիհայի զարմիկը։ Քորայի կինը։
|
Մելիհ Սելչուկ
|
Մեհմե Յըլմազ
|
Ֆերիհայի զույգ եղբայրը, Սեհերի ամուսիմը։
|
Նեշեմ Ակհան
|
Սեհեր Յըլմազ
|
Մեհմեդի կինը։
|
Ֆեյզա Ջիվելեկ
|
Լարա
|
Ջանսուի ընկերուհին։
|
Ջիհան Օկան
|
Օրհան
|
Բանկի աշխատող։
|
Գյուլշահ Ֆըռընջըօղլու
|
Գյունջե
|
Ֆերիհայի ընկերուհին։
|
Թուղբա Մելիս Թյուրք
|
Ռույա Չելիկ
|
Էմիրի նախկին ընկերուհին։
|
Երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ գլխավոր հերոսուհու մոտ ախտորոշվում է այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի էր նկարահանումների հետ[1]։ Այդ պատճառով որոշվում է ավարտել այն։ Ֆիլմի հետագա ընթացքը զարգանում է «Էմիրի ճանապարհը» առանձին սերիալում (թուրքերեն՝ Emir'in Yolu):
Ֆերիհան մահացել է, իսկ Էմիրը գտնվում է հուսահատության մեջ։ Նա հանդիպում է Ջանսելին, որը սիրահարվում է իրեն։ Էմիրն էլ, իրեն հավաքելուց հետո, այնպես է անում, որ իրեն սիրահարվի Գյունեշը՝ իր թշնամու քույրը, որպեսզի վրեժխնդիր լինի։
Երկիր
|
Տեղական անվանում
|
Ալիք
|
Պրեմիերայի տարեթիվ
|
Արաբական
պետությունների
լիգա
|
أسميتها فريحة
|
Abu Dhabi Al Oula
|
2012 թվականի նոյեմբերի 3
|
Բուլղարիա
|
Огледален свят
|
Voyo.bg
|
2012 թվականի հուլիսի 2
|
Ղազախստան
|
Фериха
|
Astana TV
|
2015 թվականի փետրվարի 15
|
Պակիստան
|
فریحہ
|
Urdu 1
|
2013 թվականի ապրիլի 27
|
Սերբիա
|
Zvala se Feriha
|
Prva
|
2015 թվականի մայիսի 31
|
Ուկրաինա
|
Сила кохання Феріхи
|
1+1
|
2015 թվականի հունվարի 25
|
Չեխիա
|
Vyměněné životy
|
TV Barrandov
|
2016 թվականի նոյեմբերի 4
|