Ես սկիզբն եմ անգլ.՝ I Origins | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…] և դրամա |
Թվական | սեպտեմբերի 25, 2014[4] և 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայք Քեհիլ[2][5][6][…] |
Պրոդյուսեր | Մայք Քեհիլ |
Սցենարի հեղինակ | Մայք Քեհիլ |
Դերակատարներ | Արչի Փանջաբի[7][8], Ասթրիդ Բերժե-Ֆրիսբի[8], Բրիթ Մարլինգ[7][5][9][…], Կառա Սեյմուր[7][8], Մայքլ Փիթ[7][5][9][…], Սթիվեն Յան[7][5][9][…], Ուիլյամ Մեփոթեր[7][8], Չարլզ Ու. Գրեյ[8], Վենիդա Էվանս և Վիկտոր Վարնադո |
Օպերատոր | Մարկուս Ֆյորդերեր |
Երաժշտություն | Fall On Your Sword? |
Մոնտաժ | Մայք Քեհիլ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 116 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ես սկիզբն եմ» (անգլ.՝ I Origins), 2014 թվականի ամերիկյան արտադրության գիտաֆանտաստիկ դրամա, որի ռեժիսորը, սցենարիստը և պրոդյուսերը Մայք Կեհիլն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Սանդենս կինոփառատոնի ժամանակ՝ 2014 թվականի հունվարի 18-ին։ Ֆիլմը տեղայնացվել է «Fox Searchlight Pictures» կինոընկերության կողմից[10]։
Երիտասարդ հետազոտող Այան Գրեյը՝ Քարենի և Քեննիի հետ միասին, փորձում է գիտականորեն հաստատել, որ աչքը էվոլյուցիա է ապրել՝ աչքի զարգացումը տեղի է ունեցել փուլ առ փուլ։ Երեկույթներից մեկի ժամանակ Այանը հանդիպում է Սոֆի անունով մի աղջկա և լուսանկարում է նրա աչքերը։ Շուտով նրանց կապն էլ ավելի է ամրանում։ Նրանց ամուսնության օրը Քարենը Այանին կանչում է լաբորատորիա, որպեսզի նա տեսնի իր հայտնաբերածը՝ Eisenia fetida տեսակի որդը կույր է, սակայն ԴՆԹ-ում ունի գեներ աչք զարգացնելու համար։ Տուն վերադառնալիս՝ վերելակում, Սոֆին մահանում է շատ անսպասելի մահով։
Յոթ տարի անց Այանը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում` հարցազրույցի ժամանակ ներկայացնելով իր նոր գիրքը, որը աչքի էվոլյուցիայի մասին է։ Նրան եկել են աջակցելու ընկերը` Քեննին, և կինը` Քարենը, ով Այանից սպասում է իր առաջնեկին։ Ծննդարանում նկարում են նոր ծնված մանուկի աչքերը։ Մի քանի ամիս անց բժիշկ Ջեյն Սիմոնսը կանչում է ծնողներին և ասում, որ երեխայի մոտ հնարավոր աուտիզմ է զարգանում։ Սակայն տարօրինակ հետազոտությունները Այանին և Քարենին դրդում են խորանալ գործի մեջ և նոր գաղտնիքներ պարզել։ Այս ամենից դրդված՝ Այանը գնում է Իդահո, որտեղ նա հայտնաբերում է, որ իր երեխայի նման աչքեր ունեցող մարդը մահացել է երկու տարի առաջ։ Նա համարեց, որ իրենց երեխան մահացած մարդու ռեինկարնացիան է։
Գրեյի գործընկերը՝ Քեննին, գտնում է Սոֆիի աչքերի նման աչքեր Հնդկաստանում երիտասարդ մի աղջկա մոտ։ Գրեյը ուղևորվում է Հնդկաստան՝ նրան գտնելու նպատակով։ Նա գտնում է այդ աղջնակին՝ Սալոմինային, և տանում է նրան իր հյուրանոցի համար՝ թեստ անցկացնելու նպատակով (պատկերների միջոցով նա ստուգում էր Սալոմինայի կապը Սոֆիի հետ)։ Փորձի արդյունքները արտասովոր չէին, և Գրեյը բավական վրդովված էր։ Նա պատրաստվում էր լքել հյուրանոցը Սալոմինայի հետ, սակայն Սալոմինան սկսեց ճչալ և լացել վերելակի ժամանելուն պես։ Այստեղ Գրեյը հասկացավ, որ շատ հնարավոր է, որ նա կապ ունի Սոֆիի հետ, և դա հնարավոր չէ բացատրել կամ ապացուցել գիտականորեն։
|