Եվգենի Զակ լեհ.՝ Eugeniusz Żak | |
---|---|
Ի ծնե | լեհ.՝ Eugeniusz Żak |
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1884[1][2][3][…] |
Ծննդավայր | Mahiĺna, Q50965095?, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 15, 1926[1][2][3][…] (41 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Ամուսին | Hedwig Zach/Jadwiga Zak? |
Eugeniusz Zak Վիքիպահեստում |
Եվգենի Սավելևիչ Զակ (Eugeniusz Żak, դեկտեմբերի 15, 1884[1][2][3][…], Mahiĺna, Q50965095?, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1926[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի և լեհ նկարիչ, Փարիզի դպրոցի ներկայացուցիչ։
Ծնվել է հրեական ընտանիքում, Մինսկի նահանգի Մոգիլնո ագրոքաղաքում (այժմ՝ Մինսկի մարզի Ուզդենսկի շրջան)։ Դպրոցն ավարտել է Վարշավայում։ 1901 թվականից սովորել է Ֆրանսիայում, Մյունխենում և Իտալիայում։ 1904 թվականին վերադարձել է Փարիզ։
Նա մասնակցել է Աշնանային սալոնին (1904 թվականից), Անկախների սալոնին, գեղարվեստի ազգային ընկերության ցուցահանդեսներին։ 1906-1908 թվականներին մեկնել է Բրետան։ Ֆրանսիայում լեհ նկարիչների հասարակության անդամ էր։ 1910 թվականին նրա աշխատանքը ձեռք է բերվել Լյուքսեմբուրգի թանգարանի համար։ 1911 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Druet պատկերասրահում։ 1912 թվականից Académie La Palette-ի պրոֆեսոր է եղել։ 1913 թվականին ամուսնացել է նկարչուհի Յադվիգ Կոնի հետ, ով հետագայում դարձել է «Galerie Zak»-ի կառավարիչը։
Եվգենի Զակի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի, Նյու Յորքի, Քյոլնի և Լոնդոնի պատկերասրահներում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին նկարիչ ընկերների՝ Իլյա Էրենբուրգի և Ռոման Կրամշտիկի հետ ստիպված է եղել տեղափոխվել Լոզան։ Հետագայում ապրել է Փարիզի հարավում։
1916 թվականին եկել է Լեհաստան՝ իր կնոջ հայրենիք՝ Չեստոխովա քաղաք։ Այցելել է Վարշավա։ Նա համարվում է նկարիչների «Ռիթմ» ոճի (Art Deco) հիմնադիրներից մեկը (Վարշավա, 1922)։ 1922 թվականին նա մեկնել է Գերմանիա, որտեղ աշխատել է Kunst und Dekoration ամսագրի հետ, որտեղ էլ ժամանակակից նկարիչների մասին հոդվածներ է տպագրել։ 1923 թվականին Զակը վերադարձել է Փարիզ, որտեղ կրկին հանդիպել է Զիգմունդ Մենկեսին և Մարկ Շագալին, բացել իր սեփական պատկերասրահը (Gallerie Zak): Նկարչի աճող համբավն ու ֆինանսական հաջողությունները ընդհատվել են նրա հանկարծակի մահով (սրտի կաթվածից, 41 տարեկան հասակում)։ Մահվանից քիչ առաջ Զակին առաջարկվել է ղեկավարել Գերմանիայի Քյոլնi գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը[4]։
Զակի ստեղծագործություններում նկատվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նա նեոդասականության ներկայացուցիչ է համարվում։
Выставка факсимильных репродукции из собраний Национального Музея в Варшаве
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Զակ» հոդվածին։ |
|