![]() | |
Տեսակ | դիտաշտարակ և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ռոտերդամ[1] |
Վայր | Het Park? |
Հասցե | Parkhaven 20 te Rotterdam |
Փողոց | Parkhaven? (20) |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 184,5 ± 0,1 մետր |
Վերելակներ | 2 |
Շինանյութ | երկաթբետոն |
Հիմնադրված է | 1958[1] և 1960[1] |
Բացված | 1960 |
Շինարար | J.P. van Eesteren? |
Ճարտարապետ | Hugh Maaskant?[1] |
Իրադարձություններ | շինարարություն և Floriade 1960? |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[2][1] |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Եվրոմասթ (անգլ.՝ Euromast, բառացի թարգմանությամբ նշանակում է Եվրոկայմ), դիտաշտարակ նիդերլանդական Ռոտերդամ քաղաքում։ Կառուցվել է 1958-1960 թվականներին, ճարտարապետ Հյու Մասկանտի (Hugh Maaskant) նախագծով։ Հնարավոր ամեն ինչ արվել է, որ աշտարակը շահագործման հանձնվի 1960 թվականի նիդերլանդական ծաղկատոնի նախօրյակին։ 2010 թվականից ի վեր աշտարակն ընդգրկված է քաղաքի և երկրի հուշարձանների ցանկում։
Եվրոմասթը բետոնե, ինը մետրանոց ներքին տրամագիծ ունեցող, սնամեջ կառույց է։ Բետոնե որմնաշերտի հաստությունը 30 սանտիմետր է[3]։ Աշտարակի կայունությունն ապահովելու նպատակով այն բարձրացրել են 1.900.000 կիլոգրամանոց բետոնե բլոկի վրա, այնպես, որ ձգողականության (ծանրության) կենտրոնը գտնվի գետնի տակ։ Աշտարակն ունի թռչնաթռիչքի՝ 96 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակ և ռեստորան։ Սկզբնապես, ունենալով 101 մետր բարձրություն, այն համարվել էր Ռոտերդամի ամենաբարձր կառույցը։ Իր առաջնատար դիրքը կորցրել է 1968 թվականին, երբ շահագործման է հանձնվել 113,5 մետրանոց Erasmus MC երկնաքերը[4]։ Սակայն երկու տարի անց՝ 1970 թվականին, երբ Եվրոմասթի վրա հավելվել է 85 մետրանոց, Տիեզերական կոչվող աշտարակը, վերստին զբաղեցրել է առաջին տեղը։
Եվրոմասթը աշխարհի մեծ աշտարակների դաշնության (World Federation of Great Towers-ի) անդամ է։
2008 և 2009 թվականներին աշտարակը հյուրընկալել է էքստրեմալ մարզաձևերից՝ BASE jumping-ի մրցումները։
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոմասթ (աշտարակ)» հոդվածին։ |
|