Եվրոպական միության ընդլայնում (2007), Եվրամիության պատմության մեջ հինգերորդ ընդլայնումը։ Նախորդ ընդլայնումը[1] տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Այս ընդլայնումը ներառում էր Բուլղարիայի ու Ռումինիայի անդամակցությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպան բաժանվեց ազդեցության երկու գոտիների` ամերիկական ու խորհրդային։ 1980-ականների վերջերին, ԽՍՀՄ-ը ներքին գործոնների ազդեցության տակ սկսեց Արևելյան Եվրոպայում կորցնել դիրքերը, որի արդյունքում 1989 թվականին հաջորդաբար սկսեցին ընկնել կոմունիստական վարչակարգերը, իսկ հետագայում 1991 թվականին փլուզվեց ԽՍՀՄ-ը։ 1994 թվականին Ռումինիան ու Բուլղարիան Եվրամիության հետ կնքեցին ասոցացման պայմանագիրը[2] և պետք է պատրաստվեին մտնել Եվրամիություն։ 1995 թվականին երկու երկրները Եվրամիությանը անդամակցելու հայտեր ներկայացրեցին, և 2004 թվականին նրանք Մալթայի, Կիպրոսի ու մնացած երկրների հետ պետք է մտնեին Եվրամիություն[3], սակայն այդ երկու երկրները ընդունվեցին 2007 թվականին, քանի որ Եվրոպական հանձնաժողովի կարծիքով այդ երկու երկրների տնտեսություններում կան շատ սոցիալական մնացորդներ։
Անդամակցելիս Կյուրեղագիրը լատինական ու հունական այբուբենից հետո դարձավ ԵՄ-ի պաշտոնական երրորդ այբուբենը։ Կյուրեղագիրը նաև պատկերված է թղթադրամ եվրոների ու բուլղարական եվրոյի մետաղադրամների վրա[4]։
Կապված Բուլղարիայի անդամակցությանը ԵՄ-ին` եվրոյի թղթադրամների նոր շարքի վրա մակագրված է «Եվրո», ինչպես նաև «ԵՑԲ» հապավումը (հապավումը բուլղար․՝ Европейска централна банка)[5]:
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)