Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հենրիկ Իբսեն |
Տեսակ | դրամատիկական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | նորվեգերեն |
Հրատարակման տարեթիվ | 1899 |
![]() |
«Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» (նորվ.՝ Når vi døde vågner), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի վերջին պիեսը՝ մահվանից առաջ։ Պիեսի գործնական անվանումն է «Հարության օր»։
Պիեսի մտահղացումը դեռևս 1897 թվականին էր ի հայտ եկել, որի մասին հեղինակը նամակով տեղեկացրել է Գեորգ Բրանդեսին։ Պիեսի վրա աշխատանքները սկսվել են 1899 թվականի փետրվարին, իսկ առաջին անգամ լույս է տեսել միևնույն տարվա դեկտեմբերի 22-ին։ Պիեսի առաջին ցուցադրությունը 1899 թվականի դեկտեմբերի 16-ին Լոնդոնում[1]։
Պրոֆեսոր, քանդակագործ Առնոլդ Ռուբեկը և նրա կինը Մայան նոր են վերադարձել ճանապարհորդությունից։ Նրանք արդեն մի քանի տարի է բնակվում են միասին։ Նրանց միջև բացակայում է իրական կապը։ Նրանք վարում են կյանքի ձանձրացուցիչ կենսակերպ և պատրաստվում են մոտ ժամանականերս մեկնել ծովային զբոսանքի։ Ամեն ինչ փոխվում է, երբ Ռուբեկը հանդիպում է իր նախկին մոդել Իրենին, ումից ոգեշնչված նա ստեղծել է իր «Համբարձման օրը» քանդակը, որը տևել է 3-4 տարի։ Այդ ընթացքում նրանց միջև ծագում է էմոցիոնալ իրական կապ։ Սակայն Իրենը լքում է Ռուբեկին՝ չասելով ոչինչ։ Հիմա նա մեղադրում է Ռուբեկին «հոգետանջ» անելու համար՝ քանի որ Ռուբեկը անտեսում էր աղջկան։ Մայան ծանոթանում է արջորս Ուլֆհեյմի հետ։ Բոլոր չորսը մեկնում են լեռնային հանգստավայր, որտեղ Ուլֆհեյմը անտառում փորձում է հմայել Մայային։ Հասկանալով, որ ոչինչ հետ չեն կարող բերել, Իրենը և Ռուբեկը փորձում են կատարել սիմվոլիկ գործողություն՝ բարձրանալ լեռան գագաթը, սակայն նրանք երկուսն էլ մահանում են լավինայի հետևանքով։
Պիեսը ստացել է մի շարք քննադատություններ։ Որոշ քննադատներ պիեսը համարում էին թույլ, ի համեմատություն նախորդների[2]։ Կարծիք էր հայտնվում այն մասին, որ այնտեղ կրկնվում են մտքեր, որոնց վրա հիմնված է եղել «Յուն Գաբրիել Բորկման» պիեսը[3]։ Ջեյմս Ջոյսը, հակառակը, դրականորեն է արձագանքել պիեսի վերաբերյալ՝ համարելով այն Իբսենի լավագույն գործերից մեկը[4]։ Որոշ հետազոտողներ վկայում են, որ պիեսի հիմքում ընկած են Օգյուստ Ռոդենի Կամիլ Կլոդել փոխհարաբերությունները[5][6][7]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երբ մենք՝ մահացածներս, արթնանում ենք» հոդվածին։ |
|