Երիտասարդ աղջկա դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1665 |
բարձրություն | 44,5 սանտիմետր |
լայնություն | 40 սանտիմետր |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
սեփականատեր | Prosper Louis, 7th Duke of Arenberg?[1], Auguste Marie Raymond d'Arenberg?[4], House of Arenberg? և Charles Bierer Wrightsman?[2] |
հիմնական թեմա | կին |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portrait of a Young Woman with the Veil by Johannes Vermeer Վիքիպահեստում |
«Երիտասարդ աղջկա դիմանկարը» (հոլ.՝ Meisjeskopje), հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի նկարը, որը նկարիչը վրձնել է 1666-1667 թվականներին։ Ներկայումս գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։
Ռեալիստական տոնի և գրեթե նույն չափերն ունենալու պատճառով շատերը կարծում են, որ այն Վերմեերի մեկ այլ` «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի տարբերակն է կամ կրկնօրինակը[5]։ Երկու նկարներում էլ աղջիկները մարգարտե ականջօղերով են, երկուսի ուսերին էլ շալ կա և պատկերված են սև ֆոնին[6]։ Բացի այդ` երկու նկարներն էլ ստեղծվել են օբսկուրի խցիկի կիրառմամբ[7]։
Աղջիկը ներկայացված է բավական խղճուկ, հարթ դեմքով, փոքր քթով և նուրբ շրթունքներով[8]։ Իդեալական գեղեցկությունից հեռու լինելը հանգեցրել է այն կարծիքին, որ նկարն արվել էր վաճառվելու նպատակով[7]։ Հնարավոր է, որ նկարում պատկերված աղջիկը եղել է նկարչի դուստրը[9]։ Ամենայն հավանականությամբ, նկարչի համար իբրև բնորդ է ծառայել իրական անձնավորություն, սակայն ինչպես «Մարգարտե ականջօղով աղջիկը» նկարի պարագայում, նկարիչը ստեղծել է կերպարը բնական ձևով, ոչ թե դեմքի հատուկ արտահայտությամբ։ Սա 17-րդ դարի հոլանդական գեղանկարչությանը բնորոշ եղանակ է, որտեղ բարձր էին գնահատվում «անսովոր հագուստը, ինտրիգային դեմքերը, անձի ներշնչումը, արտիստական հմտությունների ցուցադրումը»։ Նկարը դիտողին ստիպում է մտածել կերպարի անձի և զգացմունքների մասին, ինչը բնորոշ է Վերմեերի շատ կտավներին[10]։
Երկու կտավներն էլ անսովոր են Վերմեերի ոճին, քանի որ երկրորդ պլանը աղքատիկ է, աղջիկները պատկերված են սև ֆոնին։ Դա իրենց նկատմամբ վստահության զգացում է առաջացնում դիտողի մոտ։ 1994 թվականին արվեստագետ Էդվարդ Սնոուն գրել է, որ «Երիտասարդ աղջկա դիմանկարը» հաղորդում է գեղեցկության ու կատարելության ձգտման զգացում դրա ցանկացած իմաստով, որ աղավաղված է[9]։
Նկարը մինչև 1674 թվականը կարող էր եղած լինել Դելֆտի բնակիչներից մեկի (Pieter Claesz van Ruijven), ապա նրա կնոջ (Maria de Knuijt), հետո էլ ժառանգության սկզբունքով դստեր (Magdalena van Ruijven) սեփականությունը, ինչից հետո մինչև 1695 թվականը հավանաբար անցել է Մագդալինայի ամուսնուն (Jacob Dissius)[11]: Հավանաբար հետո նկարն անցել է մի բժշկի, որը Ռոտերդամում կտավը վաճառել է 3 գուլդենով (մոտ 30 գր արծաթ), ինչը շատ էժան է նույնիսկ այն ժամանակների համար[12]։ Բրյուսելի արքայադուստր Ավգուստա-Մարիա Ռայմոնդ Արենբերգը 1829 թվականին ձեռք է բերել կտավը, որ Բրյուսելի արքայական ընտանիքում է մնացել մինչև 1829 թվականը։ 1959 թվականին (որոշ տվյալներով 1955 թվականին) Արենբերգի արքայազնի կողմից վաճառվել է Չարլզ Բայեր և Ջեյն Ռայթսմաններին Նյու Յորքից 400.000 ֆունտ ստերլինգով։ 1979 թվականին Ռայթսմանները կտավը նվիրաբերել են Մետրոպոլիտեն թանգարանին` ի հիշատակ ֆրանսիացի նկարիչ Թեոդոր Ռուսոյի[13]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդ աղջկա դիմանկարը (նկար, Վերմեեր)» հոդվածին։ |
|
|