Երկաթյա տուն | |
---|---|
Տեսակ | շենք |
Ճարտարապետ | Albert Marie Joseph Danly?[1] |
Ստեղծում | 1889 |
Երկիր | Պերու[2] |
Քաղաք | Իկիտոս[2] |
Բնակավայր | Maynas Province?[2], Իկիտոս և Լորետո |
Շինության ձև | առանձնատուն |
Պատվիրատու | Carlos Fitzcarrald? |
Ներկա վիճակ | կանգուն |
Casa de Fierro Վիքիպահեստում |
Երկաթյա տուն (նաև Կասա դե Ֆիեռո, Կասա դե Իեռո; իսպ.՝ La Casa de Fierro), 1887 թվականին կառուցված հայտնի երկհարկանի առանձնատուն Պերուի Իկիտոս քաղաքում։ Ինչպես Ամազոնաս թատրոնը Բրազիլիայի Մանուս քաղաքում, Իկիտոսի Երկաթյա տունը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի «կաուչուկի տենդի» ժամանակվա «հիասքանչ դարաշրջանի» խորհրդանիշ է դարձել լատինաամերիկյան այս շրջանի համար։ Այդ ժամանակ Իկիտոսի պլանտատորները կաուչերոները հումքի արտահանման համար այնքան տարադրամ էին վաստակում, որ տարբեր «նորօռլեանական» փորագրանախշերով պատշքամբներով, մարմարե առանձնատները հայտնվում էին քաղաքում իրար ետևից։ Բայց հատկապես երկաթյա տունն է գերել է ժամանակիցներին, իր համարձակ մտահղացմամբ։
Տունը կառուցել սելվասի կենտրոնում որոշել էր տեղական միլիոնատեր Անսելմո դե Ագիլան։ Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ Գուստավ Էյֆելը, որը հետագայում ստեղծել է Էյֆելյան աշտարակը։ Հեքիաթային հարստությւն դիզած պերուացի միլիոնատերերը ցանկանում էին Իկիտոսը վերածել պերուական Փարիզի։ Ճարտարապետը տան դետալները ձուլել է տվել Բելգիայի Էսսոյի ձուլարանում և ուղարկել Պերու։ Դետալները Իկիտոս է հասցրել բրազիլական «Պերսևերանսա» շոգենավը։ Լատիմնաամերիկյան վերամբարձ ոճով տան իսպաներեն անունը փոխարինել են լատիներենով։
Փայտաշեն քաղաքում ունենալ Եվրոպայում ձուլված երկաթյա տուն, համարվում էր ճոխության գագաթնակետ։ Հասարակածային անձրևները քայքայում էին մետաղը, և կոռոզիայի դեմ պայքարը թանկ էր նստում։ Հավաքելուց հետո պարզվեց, որ տունը ապրելու համար պիտանի չէ, քանի որ արևը տաքացնում էր մետաղը։ Դոն Ագիլեն վաճառել է տունը իր ընկեր կաուչերո Ամբոսիո Մորալեսին, որը նույնպես երկար չի պրել այդ տանը։ Շինությունը անընդհատ ձեռքից ձեռք է անցել։ 1985 թվականին այնտեղ ակումբ է բացվել, որը ջերմաստիճանի պատճառով ցերեկները փակ է եղել ու գործել է կեսգիշերից հետո.[3]։ Տան ժամանակակից տերը՝ Ջուդիթ Ակոստա դե Ֆորտեսը տան առաջին հարկում հուշանվերների խանութ է բացել, իսկ երկրորդ հարկում «Ամազոնաս» սրճարանն է։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երկաթյա տուն կատեգորիայում։ |