Երկու օր սպանության համար ֆր.՝ Deux Jours à tuer | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2008 և ապրիլի 30, 2009[1] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Ժան Բեքեր |
Սցենարի հեղինակ | Էրիկ Ասուս և Ժերոմ Բոժուր |
Դերակատարներ | Ալբերտ Դյուպոնտել, Ալեսանդա Մարտինես, Էնն Լորիե, Annick Alane?, Կլեր Նեբու, Քրիստիանա Ռեալի, Դաֆնա Բյուրկի, Ֆրանսուա Մարտորե, Գիկոմ դե Տոնկեդեկ, Ժան Դել, Խոսե Պոլ, Մարի Կրիստին Ադամ, Մարի Ժոզե Կրոզ, Մատիաս Մլեկյուզ, Պիեռ Վանեկ, Սամյուել Լաբարտ, Ստեֆան Վոյտովիչ, Տիերի Լիագր, Տիտուան Լապորտ և Քսավիե Գալլե |
Օպերատոր | Arthur Cloquet? |
Երաժշտություն | Ալեն Գորաժյե և Patrick Goraguer? |
Մոնտաժ | Ժակ Վիտա |
Պատմվածքի վայր | Իռլանդիա |
Նկարահանման վայր | Փարիզ |
Տևողություն | 84 րոպե |
Բյուջե | 8 800 000 €[2] |
Շահույթ | 10 900 000 $[3] |
Երկու օր սպանության համար (ֆր.՝ Deux jours à tuer), ֆրանսիացի ռեժիսոր Ժան Բեկերի մելոդրաման` ըստ ֆրանսիացի գրող Ֆրանսուա դ'էպենուի համանուն վեպի։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2008 թվականին, Քվեբեկի ֆրանսիական կինոյի փառատոնի շրջանակներում[4]։
Իր 42-ամյակի նախորյակին Անտուան Մելիոտն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել` սիրող կին, երկու երեխա, հավատարիմ ընկերներ, հրաշալի տուն Իվելինում և ֆինանսապես ապահովված է։ Բայց հանկարծ անհայտ պատճառով նա որոշում է վերջ տալ իր հարմարավետ կյանքին։
Սկզբում նա քանդում է իր հետագա կարիերան։ Տուն վերադառնալով` նա հաստատում է դավաճանության վերաբերյալ կնոջ մեղադրանքները և ասում է նրան, որ ցանկանում է վերջ դնել իր ընտանեկան կյանքին։ Երբ երեխաներն իրենց նկարած նկարներ են բերում նրան` որպես ծննդյան նվեր, Անտուանը խստորեն քննադատում է նրանց աշխատանքը։ Ավելի ուշ նա կոպիտ է վարվում իր ընկերների հետ, որոնք նրա պատվին կազմակերպվել են տոնական ընթրիք։ Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում նրա հետ։
Բոլորի հետ վիճելուց հետո Անտուանը գնում է տնից։ Նա մեկնում է Րաունդսթոուն, որտեղ ապրում է նրա հայրը, որը կոպիտ ու մենակ մարդ է։ Նրանց հարաբերությունները բարդ են, սակայն նրանք փորձում են հարմարվել իրար հետ։ Մի անգամ ձկնորսության ժամանակ հայրն իմանում է Անտուանի թաքցրած գաղտնիքը։
Դերասան | Դեր |
---|---|
Ալբեր Դյուպոնտել | Անտուան |
Մարի-Ժոզե Կրոզ | Սեսիլ |
Պիեռ Վանեկ | Անտուանի հայր |
Քրիստինա Ռեալի | Վիրժինիյա |
Մատիա Մլեկյուզ | Էրիկ |
Կլեր Նեբու | Կլարա |
Ֆրանսուա Մարտորե | Փոլ |
Էնն Լորյե | Աննա-Լոռ |
Խոսե Պոլ | Թիբո |
Դաֆնա Բյուրկի | Բեժենգեր |
Սամյուել Լաբարտ | Էտիեն |
Ժան Դել | Մորտես |
Գիյոմ դե Տոնկեդեկ | Սեբաստյեն |
Կսավյե Գալլե | Մարկ |
Ստեֆան Վոյտովիչ | Սրճարանի տեր |
Մարի-Քրիստին Ադամ | Սեսիլի մայրը |
|