Երկրի աղը անգլ.՝ The Salt of the Earth | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա Բրազիլիա Իտալիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1][2][3] և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Սեբաստյան Սալգադու |
Թվական | 2014, հոկտեմբերի 30, 2014[4] և մարտի 12, 2015[5][6] |
Լեզու | ֆրանսերեն, անգլերեն և պորտուգալերեն[7] |
Ռեժիսոր | Վիմ Վենդերս[1][8][9][…] և Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու[1][8][10] |
Պրոդյուսեր | Դևիդ Ռոզիե |
Սցենարի հեղինակ | Վիմ Վենդերս[11], Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու[11] և Դևիդ Ռոզիե[11] |
Դերակատարներ | Վիմ Վենդերս[12][8][13], Սեբաստյան Սալգադու[11] և Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու[11] |
Օպերատոր | Հյուգո Բարբիե և Ժուլիանու Ռիբեյրու Սալգադու |
Երաժշտություն | Լորան Պետիգան |
Նկարահանման վայր | Բրազիլիա և Ինդոնեզիա |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
The Salt of the Earth (2014 film) Վիքիպահեստում |
«Երկրի աղը», Վիմ Վանդերսի ու Ժուլիանու Ռիբեյրու Սալգադուի վավերագրական ֆիլմը բրազիլացի լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուի մասին։ Էկրան է բարձրացել 2015 թվականին։ Պրեմիերան կայացել է 2014 թվականին Կաննի կինոփառատոնում[14]։ Ցուցադրվել է նաև Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 2014 թվականի հունիսի 22-ին[15]։
Ֆիլմը նվիրված է լուսանկարիչ Սեբաստյան Սալգադուին, որի որդին՝ Ժուլիանուն, կինոնկարի համահեղինակ ռեժիսորներից մեկն է։ Ֆիլմի սյուժեն կառուցված է Սալգադուի ու իր ընտանիքի հարաբերությունների շուրջը, որ ներկայացվում են նրա աշխատանքի համատեքստում, երբ Սալգադուն իր լուսանկարներով փորձում է իմաստավորել ժամանակակից աշխարհի ու տարբեր ժողովուրդների կենսակերպի սոցիալական-քաղաքական ցնցումներնը[16]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրի աղը» հոդվածին։ |
|