«Երկրպագուներ» (անգլ.՝ Fanboys), ամերիկացի ռեժիսորՔայլ Նյումենի արկածային կատակերգություն։ Պաշտոնապես, ֆիլմը չի թարգմանվել ռուսերեն, բայց կա SMX Studios-ի երկրպագուների թարգմանություն։
1998 թվականի հոկտեմբերին Էրիկ Բոթլերը (Սեմ Հանթինգթոն) հելոուինի երեկույթին հանդիպում է հին դպրոցի ընկերների՝ Լինուսի (Քրիս Մարկետ), Հաթչի (Դան Ֆոգլեր), Վինդուսի (Ջեյ Բարուշել) և Զոուի (Քրիստեն Բել) հետ։ Բոտլերը ավտոմեքենաների հաջողակ վաճառող էր և նա տեսնում է, որ իր ընկերները պրակտիկորեն չեն փոխվել և նրանց նախկինի պես միավորում է Աստղային պատերազմների հանդեպ սերը[9]։ Շուտով պետք է էկրան բարձրանա Աստղային պատերազմներ ֆիլմը։ Լայնուսն առաջարկում է ներթափանցել Ռանչո «Սքայուոկեր» և գողանալ արդեն մոնտաժված պատճենը, որպեսզի ֆիլմը տեսնեն ամբողջ աշխարհում առաջինը։ Գաղափարը Բաթլերին շատ արկածախնդիր էր թվում, բայց հաջորդ օրը Հաթչն ու Վինդոուսը նրան բացատրում են, որ Լայնուսը քաղցկեղ ունի[10]։ Բժիշկները նրան չորս ամիս կյանք են տվել, իսկ «դրվագ I»-ի պաշտոնական ցուցադրությունը տեղի կունենա վեց ամիսից։ Դա Լայնուսի միակ հնարավորությունն էր ֆիլմը տեսնելու համար[11]։ Ֆիլմի բենզալցակայանին կից զուգարանում էպիզոդիկ դերակատարներն էին Ջեյը և Լուռ Բոբը։
Զուգադիպությամբ ֆրանչայզիայի ստեղծողները իսկապես թույլ տվեցին, որ քաղցկեղից մահացող երկու Աստղային պատերազմների երկրպագուները դիտեն ֆիլմը նախքան նրա թողարկումը Աստղային պատերազմներ և Վտարանդին մեկն է[12]։