Զախարի Զոգրաֆ

Զախարի Զոգրաֆ
բուլղար․՝ Захарий Зограф
Ծնվել էհոկտեմբերի 8, 1810(1810-10-08)
ԾննդավայրՍամոկով, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էհունիսի 14, 1853(1853-06-14) (42 տարեկան)
Մահվան վայրՍամոկով, Սոֆիայի մարզ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտություննկարիչ և սրբանկարիչ
ՈճԲուլղարայի ազգային վերածնունդ և Samokov art school?
ԺանրՍրբանկարչութիւն
 Zahari Zograf Վիքիպահեստում

Զախարի Խրիստովիչ Դիմիտրով (բուլղար․՝ Захарий Христович Димитров, հայտնի է որպես Զախարի Զոգրաֆ, 8 հոկտեմբերի, 1810, Սամոկով - 14 հունիսի, 1853, Սամոկով), բուլղարացի նկարիչ և սրբանկարիչ, Բուլղարիայի ազգային վերծննդի ներկայացուցիչ։ Առավել հայտնի են նրա սրբանկարներն ու որմնանկարները։ Հաճախ համարվում է նաև բուլղարական աշխարհիկ գեղանկարչության հիմնադիրը, քանի որ իր նկարներում հաճախ պատկերել է իր ժամանակակից մարդկանց ու կենցաղային իրեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զախարի Զոգրաֆը ծնվել է 1810 թվականի հոկտեմբերի 8-ին Սամոկովում՝ Խրիստո Դիմիտրովի ընտանիքում։ Սովորել է իր եղբոր՝ Դիմիտր Խրիստովի մոտ։ Նրանց հայրը մահացել է վաղ տարիքում, և Զախարի Զոգրաֆն սկսել է աշխատել եղբոր հետ։ 1827 թվականից եղել է Նեոֆիտ Ռիլսկու հոգևոր աշակերտը։ 1831 թվականին եղբայրը 21-ամյա Զախարի Զոգրաֆին ճանաչել է իրեն հավասար գործընկեր, այսինքն՝ վերջինս ստացել է վարպետի կարգավիճակ։ «Զոգրաֆ» (իզոգրաֆ) մականունը հունարենից թարգմանաբար նշանակում է նկարիչ, սրբանկարիչ։

Աստվածածնի վերափոխումը (1838), Աստվածամոր եկեղեցի, Կոպրիվշտիցա

1841 թվականին Զախարի Զոգրաֆն իր աշակերտների հետ սրբանկարներով զարդարել է Բաչկովոյի վանքի Հրեշտակապետի և Սուրբ Նիկոլայի եկեղեցիները։ 1847 թվականին նա հրավիրվել է ստեղծելու Տրոյանի վանքի Աստվածամոր վերափոխման նորակառույց եկեղեցու (Տրոյան) որմնանկարները։ Զախարի Զոգրաֆը որմնանկարներով զարդարել է վանքի ներսի բոլոր պատերը, ինչպես նաև պատշգամբը։ Կանոնական սյուժեներից (հրեշտակային, տոնական, մարգարեներ) բացի Զախարի Զոգրաֆն ստեղծել է նաև երեցփոխների մի շարք խմբակային դիմանկարներ, պատկերել է բուլղարական, սերբական ու ռուսական (առաջին անգամ բուլղարական գեղանկարչության մեջ) սրբերի (Բորիս և Գլեբ, Դմիտրի Ռոստովսկի)։ Պատշգամբի կամարին Զախարի Զոգրաֆը նկարել է ապոկալիպսիսի տեսարաններ, իսկ պատերին՝ «Վերջին դատաստան» և «Կյանքի շրջան» որմնանկարները։

Զախարի Զոգրաֆը որմնանկարներով զարարել է նաև Վելիկո Տիռնովոյի Վերափոխման եկեղեցին ու Ռիլսկու վանքի գլխավոր եկեղեցին։

Առաջին երեք եկեղեցիների որմնանկարների շարքում կան նաև Զոգրաֆի ինքնադիմանկարները, ինչը հազվադեպ երևույթ է տվյալ ժամանակի համար։

Զախարի Զոգրաֆի ամենահայտնի աշխատանքների թվին են պատկանում նաև Պլովդիվի Կոնստանտինի և Ելենայի եկեղեցու որմնանկարները, Կոպրիվշտիցայի Աստվածամոր եկեղեցու որմնանկարները և այլն։

1851-1852 թվականներին Զախարի Զոգրաֆը հրավիրվել է աշխատելու Աթոս լեռան վրա, որտեղ մնացել է 17 տարի։ Այնտեղ նա զարդարել է Մեծ Լավրայի եկեղեցու ընթերասեղանը։ Սամոկով վերադառնալուց հետո ստեղծել է բազմաթիվ դիմանկարներ։

Զախարի Զոգրաֆը մահացել է տիֆից 1853 թվականի հունիսի 14-ին Սամոկովում։

Որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել[1], թե Զախարի Զոգրաֆի որմնանկարները թեև կատարված են տեխնիկական բարձր մակարդակով, սակայն բավական մակերեսային են։ Նրա ստեղծագործության ուսումնասիրությամբ զբաղված եպիսկոպոս Պորֆիրի Ուսպենսկին գրել է, թե Զախարի Զոգրաֆի՝ Մեծ Լավրայում արված որմնանկարներն «անարգում են գեղագիտական ճաշակը»։ Մյուս կողմից՝ Զախարի Զոգրաֆի որմնանկարները բուլղարական եկեղեցական կանոնական գեղանկարչության (որ նա սովորել է իր հորից, եղբորից ու իր ավագ ժամանակակաիցներից, օրինակ՝ Դիմիտր Մոլերովից) ու աշխարհիկ արվեստի նոր միտումների միախառնուրդ է։ Կանոնական արվեստից ավանդույթներից հեռանալու պատճառով Զախարի Զոգրաֆը համարում է բուլղարական աշխարհիկ գեղանկարչության հիմնադիրը։

Զախարի Զոգրաֆի զարմիկն (Դիմիտրի որդին) է եղել բուլղարացի հայտնի նկարիչ Ստանիսլավ Դոսպևսկին (իսկական անունը՝ Զաֆիր Զոգրաֆ)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Островский Г. С. Захарий Зограф / Г. С. Островский; Рецензенты: д-р искусствовед. Е. Львова, д-р ист. наук А. Мыльников; Художники серии М. Аникст и С. Бархин. — Л.: Искусство. Ленингр. отд-ние, 1987. — 192, [32] с. — (Жизнь в искусстве). — 75 000 экз. (ռուս. թարգմ.)
  • В. Захариев, Захарий Христович Зограф: художник възрожденец 1810 – 1853. София, 1957.
  • Н. Мавродинов, Изкуството на Българското възраждане. С., 1957, 210-224.
  • А. Василиев, Български възрожденски майстори: живописци, резбари, строители. С., 1965, 330-394.
  • В. Свинтила, Икони от Самоковската школа. С., 1979, 46, 62-63, 69-70, 73, 76-79, 81-91.
  • А. Рошковска, Захари Зограф: Подписваше се „българин“. Стара Загора, 1994
  • Св. Москова, Зографии Захариеви у Филибе: изложба по повод 150 години от смъртта на Захарий Зограф 1853 – 2003. Пловдив, 2002.
  • М. Огойска (ред.), Междуписания: Захарий Хр. Зограф – Неофит П. П. Рилски. С., 2010.
  • Н. Митрева, Л. Николов, Захари Христович Зограф. Самоков, 2010.
  • Д. Соколова (ред.), Захари Зограф 1810 – 1853: каталог на изложба. С., 2010.
  • М. Вълкова, Маслената техника в творчеството на Захарий Зограф. – Проблеми на изкуството, 43, 2010, бр. 4, 18-30.
  • Р. Русева, Зографски наръчник на Захари Зограф (НАИМ no. 11)։ съдържание и приложение. – Проблеми на изкуството, 43, 2010, бр. 4, 9-14.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զախարի Զոգրաֆ» հոդվածին։