Զարեհ Սինանյան | |||
| |||
---|---|---|---|
2019 հունիսի 14-ից | |||
| |||
2015 ապրիլ - 2019 հունվար | |||
| |||
2014 ապրիլ - 2015 ապրիլ | |||
Կրթություն՝ | USC Gould School of Law? և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան | ||
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ | ||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | 1973 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Զարեհ Սինանյան (1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքագետ, իրավաբան։ Գլենդելի նախկին քաղաքապետ (2014), Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար (2019)[1]։
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։ Հայրը ծնվել է Ստամբուլում, 1946 թվականին հայրենադարձել է ընտանիքով և հաստատվել Երևանում։ Մայրը Երևանից է, մայրական պապը Թալին քաղաքից, արմատներով մշեցի են[2]։
Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում, ներգրավվել է հայկական լոբբիստական ընկերություններից մեկում։
1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը[3]։
2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ[4][5]։
2019 թվականից Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար[1]։
Ամուսնացած է։ Կնոջ՝ Լորիի հետ ունեն 4 երեխա։