Զբոսաշրջությունը Բելգիայում, տնտեսության ոլորտ, որը կազմում է Բելգիայի ՀՆԱ-ի 2,8 %-ը (մոտ 10 միլիարդ դոլար) և ապահովում աշխատունակ բնակչության 3,3 %-ի աշխատանքը (142 000 մարդ)[1]։ 2005 թվականին Բելգիա են ժամանել 6,7 միլիոն զբոսաշրջիկ[2]։ Բելգիա ժամանած զբոսաշրջիկների երկու երրորդը հարևան երկրներից են, օրինակ Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից և Իտալիայից։ Բրյուսելն ու ֆլանդրիական քաղաքներ՝ Բրյուգգեն, Գենտը, Լյովենը, Մեխելենը և Անտվերպեն, Ֆլանդրիայի արվեստի քաղաքներն են, և հրապուրում են մշակույթով հետաքրքրված զբոսաշրջիկներին[2]։ Բրյուսել հիմնականում ժամանում են բիզնես տուրիզմի համար։
Բելգիան «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում մրցունակության ցանկ»-ում զբաղեցնում է 21-րդ հորիզոնականը[3], որը Միջազգային տնտեսական ֆորումում ավելի ցածր է եղել, քան հարևան այլ երկրներինը[4]։
Բելգիայում գործում է երեք գլխավոր ուղևորային տրանսպորտ. Բրյուսելի օդանավակայանը (հայտնի է նաև Զավենտեմ քաղաքի անունով, որտեղ և հիմնականում տեղակայված է) երկրի գլխավոր օդանավակայանն է։ Բրյուսել-Շարլերուա օդանավակայանը գտնվում է Բրյուսելից մոտ 50 կմ հեռավորության վրա և հիմնականում ծառայում է լոուկոստեր-ավիաընկերություններին, այդպիսիք են Ryanair-ը և Wizzair-ը։ Անտվերպեն օդանավակայանը (IATA: ANR) ունի մի քանի բիզնես-ռեյսեր։
Բելգիայի երկաթուղու երկարությունը կազմում է 3592 կմ (2012)[5], (1 կմ քառակուսուն մոտ 0,12 կմ), այդ թվում նաև 3 022 կմ՝ երկկողմնային է, իսկ 3 002 կիլոմետրը՝ էլեկտրաֆիկացված գծեր են։ Երկաթուղագծի լայնությունը 1 435 կմ է։ Սովորական լարմամաբ գծերն ունեն 3 կՎ լարում, իսկ ամենաբարձրը՝ 25 կՎ։
Բելգիայով են անցնում եվրոպական այնպիսի խոշորագույն ավտոմայրուղիներ, ինչպիսիք են E-19-ը, E-17-ը, E-40-ը, E-411-ը և E-313-ը։
Զեբյուգգե նավահանգիստը կապված է անգլիական Հալ և շոտլանդական Ռոսայթ քաղաքների հետ։ Բելգիայի ներքին ջրային ուղիների երկարությունը կազմում է 2043 կմ, որից 1532 կմ-ը պարբերաբար օգտագործվում է առևտրային նպատակների համար[6]։
Բելգիայի ազգային խոհանոց, որ ներառում է իր մեջ հարևան երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի միջնադարյան հրուշակային ավանդույթները։ Այդ ժամանակ՝ որպես տնային ուտեստներ, ռեստորանային խոհանոցում իր մեծ ազդեցությունն ուներ ֆրանսիական խոհանոցը։
Բելգիական խոհանոցը հայտնի է առաջին հերթին շոկոլադով, վաֆլիով, ֆրիով և գարեջրով, որը բազմաթիվ փորձագետների կարծիքով աշխարհում լավագույնն է[7]։ Բելգիացիների ազգային խմիչքը գարեջուրն է, որը համարվում է աշխարհում լավագույններից մեկը[8][9]։ Երկրում ստացվում է գարեջրի ոչ քիչ, քան 500 տեսակ, որոնցից որոշները ունեն հին պատմություն։ Գարեջրի տեսակներն են. լամբիկ, կրիկ, գյոզ, տրապպիստկական գարեջուր և այլ։ Բելգիական վաֆլիներից ամենահայտնիները երկուսն են՝ բրյուսելականը և լիեժականը։ Լիեժականները պինդ են, օվալային կամ կլոր, ներսում կարամելային շաքարով («շաքարե մարգարիտ»)։ Բրյուսելականներն ավելի փափուկ են և օդային, ուղղանկյան ձևով, մատուցվում են տաք վիճակում։ Սրանք մատուցվում են շաքարի փոշով, կաթի սերուցքով, պաղպաղակի գնդիկով, շոկոլադով կամ մրգով, առաջին հերթին՝ ազնվամորով կամ բանանով[10]։
Բելգիացիներն իրենց նախընտրությունն են տալիս սեզոնային և տեղական մթերքին։ Իրար մեջ հակամարտող Ֆլանդրիայի և Վալոնիայի տեղական խոհանոցներն ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները։ Այսպես, մերձափնյա շրջաններում գերիշխում են ձկով և այլ ծովամթերքով ուտեստները, իսկ Արդեններում ավելի հաճախ օգտագործվում է որսամիս։
Բրյուսել՝ Բելգիայի և Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի մայրաքաղաքը։ Այստեղ են գտնվում Բելգիայի ֆրանսախոս, ֆլամանդախոս համայնքների և Ֆլանդրիայի տարբեր հաստատություններ, Եվրամիության և ՆԱՏՕ-ի շտաբ-գրասենյակներ, ինչպես նաև Բենիլյուքսի քարտուղարությունը։
Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանում կան 80 թանգարաններ, որից մոտ 40-ը գտնվում են անմիջապես Բրյուսելի կոմունայում[11]։ Ամենահայտնիներից են՝ Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանը[12] իր ֆլամանդիացի վարպետների լայնածավալ հավաքածուների հետ, Թագավորական բանակի և զինվորական պատմության թանգարան[13], նկարիչ Ռենե Մագրիտին նվիրված թանգարան[14]։ Բացի Բրյուսելի արվեստի և պատմական թանգարաններից, կան նաև այնպիսի թանգարաններ, ինչպիսիք են Շոկոլադի և կակաոյի թանգարանը, Կոմիքսների թանգարանը, Գարեջրի թանգարանը և Երաժշտական գործիքների թանգարանը։
Բրյուսելի գլխավոր հրապարակը՝ Գրան Պլասը, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ունի 110 մետր երկարություն և 68 մետր լայնություն։ Հրապարակը շրջապատված է XVII-րդ դարում կառուցված տներով, այստեղ է գտնվում քաղաքապետարանի կառույցը՝ Բրյուսելի ռատուշան , որը հանդիսանում է գոթական ճարտարապետության գլուխգործոց։ Գրան Պլասից ոչ շատ հեռու գտնվում է հայտնի շատրվանը՝ «Միզող տղան», որը 61 սմ երկարություն ունեցող բրոնզաձույլ արձան է։ Լեգենդի համաձայն, չորս դար առաջ մի փոքրիկ տղա այդ նույն դիրքով փրկել է քաղաքը հրդեհից։ 1987 թվականից «Միզող տղա»-յից մի քանի թաղամաս հետո հայտնվեցին Միզող աղջկա, Մաննեկան Պիսայի պանդան, իսկ 1999 թվականից հայտնվեց նաև Միզող շունը, որը Բրյուսելում խորհրդանշում էր տարբեր մշակույթների միացումը։
Քաղաքի խորհրդանիշ և գլխավոր տեսարժան վայրերից մեկը համարվում է Ատոմիումը[15]։ Ատոմիումը ճարտարապետ Անդրե Վատերկեյնի կողմից նախագծվել է 1958 թվականի համաշխարհային ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ որպես ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման և ատոմային տարրի խորհրդանիշ։ Ատոմիումը գտնվում է քաղաքի հյուսիսում՝ Լակեն թաղամասում։ Նրա անմիջապես հարևանությամբ գտնվում է «Մինի-Եվրոպա» մանրանկարների պարկը Եվրոպայի ամենահայտնի շենքերի կրկնօրինակներով (մասշտաբը՝ 1:25):
Բրյուսելի անկրկնելի տեսարժան վայրեր են համարվում տան պատերի գրված կոմիքսները, որոնք տարածված են ամբողջ քաղաքով։ Դրանցից ամենահետաքրքիրները զետեղված են Comic Strip Route ուղեցույցում[16]։ Բելգիայի կոմիքսների արվեստի կենտրոնը, Արտ Նովո ոճով պատրաստված, պահպանում է ավելի քան 25000 կոմիքսների հավաքածուներ, որոնցից 400-ը բելգիացի կոմիքսների նկարիչ Էրժեի օրիգինալ նկարներն են, որոնք պատմում են կոմիքսների պատմությունը սկսած վերջիններիս ստեղծումից մինչև այսօրվա օրերը[17]։
Ի լրումն թանգարանների և մշտական ցուցահանդեսների, Բրյուսելում պարբերաբար անցկացվում են համերգներ և մշակութային այլ միջոցառումներ, ինչպիսինք են, օրինակ, Սուրբ Վալենտինի օրը և Կանանց միջազգային օրը, կոմքիսների տարին, համաշխարհային աստղերի համերգները[18]։ Բրյուսելի ֆիլհարմոնիան հայտնի է նրանով, որ ունի ամենամեծ թվային արխիվի պարտիտուրն իր երաժշտության ողջ պատմության մեջ։ 2012 թվականին այն դարձավ աշխարհի առաջին նվագախումբը, որը փոխարինեց ավանդական նոտային թղթին Samsung GALAXY Note պլանետներով[19]։
Անտվերպեն՝ Բրյուսելից հետո երկրի երկրորդ քաղաքը, Ֆլանդրիայի ամենամեծ քաղաքը, նավահանգիստ, 2010 թվականին մտել է աշխարհի քսան խոշորագույն նավահանգիստների ցուցակում։ Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքից հետո երկրորդ ամենախոշոր նավահանգիստն է[20]։
Քաղաքում գործում են մի շարք թանգարաններ, որոնցից ամենահայտնիներն են Գեղարվեստի թագավորական թանգարանը, ան դե Ստրոմ թանգարանը, որի տանիքը դիտելու հարթակ է հանդիսանում (մուտքը ազատ է) և վերջինս ապակե պատերով պաշտպանված է քամուց, Ժամանակակից արվեստի թանգարանը, Պլանտենա-Մորետուսայի թանգարան, Մայեր վան դեն Բերգայի թանգարանը[en]:
Քաղաքի այլ տեսարժան վայրերից են Ֆլամանդական օպերան, Քաղաքային ռատուշան և Բրաբո շատրվանը, Սուրբ Աստվածամոր տաճարը, Ռուբենսի տունը, Անտվերպենի կենդանաբանական այգին, որն աշխարհի ամենահին կենդանաբանական այգիներից մեկն է։ Հիմնադրվել է 1843 թվականին, ներառում է ավելի քան 6000 տեսակի կենդանիներ։
Քաղաքում կա նաև Պետրոս I-ին նվիրված արձան, ինչպես նաև ռուսերեն, ռուսական մշակույթ և պատմություն սովորելու կենտրոն[21]։
Բրյուգգե՝ Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը, Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկն է։ Բրյուգգե պատմական կենտրոնը 2000 թվականին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[22]։ Քաղաքում տեղակայված են մեծ քանակությամբ մշակութային կառույցներ, որոնցից են Տիրամոր եկեղեցին, Հիսուս Փրկչի տաճարը, Սուրբ արյան բազիլիկան[en], Երուսաղեմյան եկեղեցին, որը կառուցվել է Սուրբ Հարության տաճարի նախագծով, Սուրբ Հակոբի եկեղեցին, Սուրբ Վալբուրգի եկեղեցին, Սուրբ Սալվատորի տաճարը[en]:
Քաղաքի թանգարանների շարքում ամենահայտնիներն են Արվեստի թանգարանը կամ «Գրունիգեի թանգարանը»[23] (հոլ.՝ Groeningemuseum, 1930), Գրուտխուսի թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Gruuthuse, Սուրբ Իոաննայի հոսպիտալը (հայտնի է նաև որպես Մեմլինգի թանգարան), Ֆրենկ Բրենգվինի թանգարանը, որը հայտնի է նաև «Արենտսայի տուն» անունով (հոլ.՝ Arentshuis), ֆլամանդացի բանաստեղծ Գվիդո Գեզելլեի տուն-թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Gezelle), Հնագիտական թանգարանը (հոլ.՝ Bruggemuseum-Archeologie), Շոկոլադի թանգարանը, Տիրամայր խեցեգործարան հիվանդանոցի թանգարանը (հոլ.՝ Onze-Lieve-Vrouw ter Potterie), Ժողովրդական բանահյուսության թանգարան (հոլ.՝ Bruggemuseum-Volkskunde) և Սալվադոր Դալիի թանգարան[24]։
Լյովենը Ֆլամանդական Բրաբանտի գլխավոր քաղաքն է։ Ամենահայտնի տեսարժան վայրերից են Մեծ բեգինաժը, որը 1998 թվականին մտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, Լյովենի ռատուշան, Սուրբ Պետրոսի եկեղեցին[en], Լյովենի պատմական կենտրոնի Մեծ շուկան և Բուսաբանական այգին, որը հիմնադրվել է Լյովենի համալսարանի կողմից 1738 թվականին, և համարվում է Բելգիայի ամենահին բուսաբանական այգին։ Ամռանը քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ. շաբաթական երաժշտական համերգներ և տոնավաճառներ, որոնց ժամանակ ռեստորանները ներկայացնում են տարբեր ուտեստներ։ Լյովենում է գտնվում աշխարհի ամենամեծ գարեջրի ընկերությունը։ Այստեղ է գտնվում ամենամեծ, ամենահին և գործող կաթոլիկ համալսարանը[25]։
Գենտը Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու ամենամեծ քաղաքն է։ Իր պատմական հուշարձաններով Բելգիայում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Անտվերպենին։ Գլխավոր տեսարժան վայրերից են Խրավենստենը, Գերերդ Դյավոլի ամրոցը, Սուրբ Բավոնի տաճարն իր հայտնի Գենտյան զոհասեղանով (հեղինակ Յան վան Էյք), Սուրբ Նիկոլայի տաճարը[en], Տիրամոր և Սուրբ Պետրոսի եկեղեցին, Ֆլամանդական օպերան, պատմական Պետերսխոլ շրջանը։
Քաղաքը հայտնի է նաև իր թանգարաններով, որոնից են Ժամանակից արվեստի քաղաքային թանգարանը[en] (S.M.A.K., Մորիս Մետերլինկի սենյակով), քաղաքային ռատուշան, Գեղարվեստի թանգարանը, Հնագիտական թանգարանը, Ժողովրդական բանահյուսությունը և դեկորատիվ արվեստի թանգարանը, Բժշկության պատմության թանգարանը[26].
Գենտում են անցկացվում Եվրոպայի խոշորագույն մշակութային փառատոները, որոնք հայտնի են Գենտի տոներ անվանումով[27], իսկ ամեն 5 տարին մեկ՝ Գենտի ֆլորալիա[28], որը ծաղիկների հայտնի փառատոն է։
Լիեժը տեղակայված է Վալոնիայում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Գլխավոր տեսարժան վայրերից են Լիեժյան տաճարը, Սուրբ Լամբերտի տաճարը[en] և Եպիսկոպոսական պալատը[fr]: Քաղաքում տեղակայված է Ժամանակակից արվեստի թանգարանը[en], Վալոնիայի թանգարանը, Վալոնիայի արվեստի և կրոնական արվեստի թանգարանը և Կուրցիայի թանգարանը[en][29]՝ 17-դ դարի էլեգանտորեն կահավորած առանձնատուն է, որը գտնվում է Մաաս գետի ափին։ Վերջինիս ցուցահանդեսներում ներկայացում են արտեֆակտներ եգիպտագիտության, հնագիտության, կերպարվեստի և կրոնական արվեստի արտեֆակտներ։
Զբոսաշրջիկների համար հետաքրքրություն է առաջացնում երկրի պատմական քաղաքը (Carré), Օր-Շատո հրապարակը, Ուտրեմյոզ հրապարակը, պարկերը և Մաաս գետի երկայնքով տարածվող բուլվարները, 400 աստիճան ունեցող աստիճանը, որը գտնվում է Օր-Շատո հրապարակում, Médiacité առևտրի կենտրոնը, որը կառուցվել է Ռոնա Արադայի նախագծով և Լիեժ-Գիլլեմինս երկաթուղային կայարանը, որը կառուցվել է Սենտյագո Կալատրավա նախագծի հիման վրա։
Լիեժն ունի հարուստ մշակութային ավանդույթներ։ Այստեղ տեղի են ունենում ժամանակակից պարերի, թատրոնի և երաժշտության միջազգային բիենալեներ, Միջազգային բիենալեներ լուսանկարչության և տեսողական արվեստի մասին, միջազգային բիենալե դիզայնի մասին, ամեն տարի՝ Ջազի փառատոն[fr][30], ինչպես նար դետեկտիվ ֆիլմերի միջազգային փառատոն[fr][31]:
Նամյուրը Վալոնիայի մայրաքաղաքն է (1986 թվականից), նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերն են միջնաբերդը և Սուրբ Ալբենի տաճարն[en] իր զանգակատնով մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[32]։
Նամյուրում տեղակայված է կաթոլիկ համալսարան[en], որը հիմնադրվել է 1831 թվականին։ Քաղաքում գոյություն ունեն դարերի պատմություն ունեցող բազմաթիվ ավանդույթներ, որոնցից է, օրինակ, ամենամյա «Պայքար ոսկե ոտնափայտերի համար» (ֆր.՝ Combat de l'Échasse d'Or), ավանդույթը, որն անցկացվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը։ Երկու թիմեր, հագած միջնադարյան հագուստ, ոտնափայտերի վրա կանգնած պայքարում են քաղաքի որևէ հրապարակում։
1986 թվականից Նամյուրում տեղի է ունենում ֆրանկոֆոնյան կինոյի միջազգային փառատոն[33]։ Բացի այդ, քաղաքում ամեն տարի անցկացվում են ջազային և ռոք փառատոներ[34]։
Մոնսը Էնո նահանգի վարչական կենտրոնն է։ Տեսարժան վայրերից ամենահայտնիներն են գոթիկական ոճով 15-րդ դարում կառուցված ռատուշան, Սուրբ Վալդետրուդիի տաճարը[fr], 81 մետրանոց բեֆֆրուան, որը կառուցվել է 1661 թվականին (համարվում է Բելգիայի միակ բարոկկո ոճով կառուցված զանգակատունը, մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[35]), համալսարանը և Գեղարվեստի թանգարանը[en]:
Մոնսը նաև հայտնի է որպես Ethias Trophy թենիսի տղամարդկանց ամենամյա բաց առաջնության անցկացման վայր[36]։
2014 թվականին Բելգիա կարճ ժամանակով այցելած պետություններն իրենց զբոսաշրջիկների թվով ներկայացված է ստորև[37].
Տեղ | Երկիր | Թիվ |
---|---|---|
1 | ![]() |
1,705,537 |
2 | ![]() |
1,264,291 |
3 | ![]() |
1,026,003 |
4 | ![]() |
868,250 |
5 | ![]() |
366,474 |
6 | ![]() |
366,061 |
7 | ![]() |
299,864 |
8 | ![]() |
169,075 |
9 | ![]() |
111,939 |
10 | ![]() |
108,031 |
11 | ![]() |
100,002 |
12 | ![]() |
97,183 |
13 | ![]() |
87,698 |
14 | ![]() |
69,994 |
15 | ![]() |
61,909 |
16 | ![]() |
60,330 |
17 | ![]() |
59,289 |
18 | ![]() |
56,707 |
19 | ![]() |
53,590 |
20 | ![]() |
52,427 |
Ընդհանուր | 17,068,872 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Բելգիայում կատեգորիայում։ |