Զբոսաշրջությունը Չեռնոգորիայում համարվում է երկրի տնտեսության առաջավոր ճյուղերից մեկը և արագորեն զարգացում է ապրում։ Այսպես, 2009 թվականին շահույթը, որ ստացվել է զբոսաշրջությունից, աճել է 39 %-ով՝ ի տարբերություն 2007 թվականի տվյալների՝ կազմելով 457 միլիոն եվրո (2007 թվականի դրությամբ) ընդդեմ 569 միլիոն եվրոյի (2009 թվականի դրությամբ)։ Ադրիատիկ ափամերձ տարածքները կազմում են 295 կիլոմետր, որոնցից 72 կիլոմետրը լողափեր են։
Զբոսաշրջիկների շրջանում առավել հայտնի քաղաքները 2012 թվականի դրությամբ համարվում են.
Կոտորի հին քաղաքը և Դուրմիտորի ազգային պարկը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Տարեթիվ | Զբոսաշրջիկների ընդհանուր թիվ | Բնակիչներ | Արտասահմանցիներ |
---|---|---|---|
2006[1] | 953,961 | 156,857 | 797,071 |
2007 | 1,133,432 | 149,294 | 984,138 |
2008 | 1,188,116 | 156,904 | 1,031,212 |
2009 | 1,207,694 | 163,680 | 1,044,014 |
2010 | 1,262,985 | 175,191 | 1,087,794 |
2011[2] | 1,373,454 | 172,355 | 1,201,099 |
2012 | 1,439,500 | 175,337 | 1,264,163 |
2013[3] | 1,492,006 | 167,603 | 1,324,403 |
2014 | 1,517,376 | 167,079 | 1,350,297 |
2015[4] | 1,713,109 | 153,185 | 1,559,924 |