Զիգ Զիգլար

Զիգ Զիգլար
անգլ.՝ Zig Ziglar
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1926(1926-11-06)[1]
ԾննդավայրՔոֆի շրջան, Ալաբամա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 28, 2012(2012-11-28)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՊլանո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կարոլինայի համալսարան և Hinds Community College?
Մասնագիտությունմոտիվացիոն խոսնակ, գրող և հռետոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքziglar.com
Ստորագրություն
Изображение автографа
 Zig Ziglar Վիքիպահեստում

Հիլարի Հինթոն "Զիգ" Զիգլար (անգլ.՝ Hilary Hinton "Zig" Ziglar, նոյեմբերի 6, 1926(1926-11-06)[1], Քոֆի շրջան, Ալաբամա, ԱՄՆ - նոյեմբերի 28, 2012(2012-11-28)[1], Պլանո), ամերիկացի հեղինակ, վաճառական և մոտիվացիոն խոսնակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգ Զիգլարը ծնվել է Քոֆի շրջանում՝ Հարավարևելյան Ալաբամայում՝ Ջոն Սայլաս Զիգլարի և Լիլա Ուեսքոթ Զիգլարի ընտանիքում[2]։ Նա 12 երեխաներից տասներորդն էր[3]։

1931 թվականին, երբ Զիգլարը հինգ տարեկան էր, նրա հայրը Միսսիսիպիի ֆերմայում զբաղեցրեց ղեկավարի պաշտոն, և ընտանիքը տեղափոխվեց Յազու քաղաք, որտեղ նա անցկացրեց իր մանկության մեծ մասը։ Հաջորդ տարի կաթվածից մահանում է նրա հայրը, իսկ երկու օր հետո նրա կրտսեր քույրը։

1943-1945 թվականներին մանսակցել է Կոլումբիայի Հարավային Կարոլինայի համալսարանում անցկացվող V-12 ռազմածովային ուժերի ուսումնական ծրագրին[4]։

Զիգլարը գրել է ավելի քան 30 գիրք։ Նրա առաջին գիրքը՝ "Կտեսնեմ քեզ վերևում" (See You At The Top) նախքան 1975 թվականին հրատարակվելը մերժվել է 39 անգամ։ Այն ցայսօր տպագրվում է[5]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգլարը հանդիպել է իր կնոջ՝ Ջեանի հետ, 1944 թվականին Ջեքսոնում (Միսսիսիպի)։ Զիգը այդ ժամանակ 17 տարեկան էր, Ջեանը՝ 16․ նրանք ամուսնացել են 1946 թվականի վերջում[6]։ Զույգն ունի չորս երեխա՝ Սյուզան, Թոմը, Սինդին և Ջուլին։

Զիգլարը իր մոտիվացիոն աշխատանքներում ինտեգրել է քրիստոնեությունը։ Նա նաև հանրապետական էր, որը հավանություն է տվել Արկանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբեին 2008 թվականին իր կուսակցության նախագահի առաջադրման համար[7]։

2012 թվականի նոյեմբերի 28-ին Զիգլարը մահացել է թոքաբորբից՝ Տեխասի Պլանո քաղաքի հիվանդանոցում[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.entrepreneur.com/article/225115
  3. Johnson, Cecil (2004 թ․ մարտի 28). «Memoir Zigzags Through Life Of Salesman, Speaker». Fort Worth Star-Telegram. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  4. Bogunovic, Dragan P. (2013 թ․ հոկտեմբերի 25). Born to Be Humanist. AuthorHouse. էջ 16. ISBN 1491829591.
  5. Brown, Joel. «NEWSIn Memory of The Amazing Zig Ziglar». Addicted2Success.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  6. Casey, Erin. «Zig Ziglar's Lessons From The Top». Success Magazine. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
  7. «Red Phillips, 'Zig Ziglar, R.I.P.', November 29, 2012». Conservative Times. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. Lynch, Rene (2012 թ․ նոյեմբերի 28). «Zig Ziglar dies at 86; motivational speaker inspired millions». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 28-ին.
  9. Calhoun, Milburn E. "Obituary: Zig Ziglar", Monroe News Star, 11 January 2012.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիգ Զիգլար» հոդվածին։