Զմրուխտե քաղաք Emerald City | |
---|---|
![]() | |
Ժանր | Ֆենտեզի Դրամա |
Ստեղծող | Մեթյու Առնոլդ Ջոշ Ֆրիդման |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Ֆրենք Բաում Լայմանի «Օզ երկրի հրաշագործը» |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Թարսեմ Սինխ |
Գլխավոր դերերում | Ադրիա Արխոնա, Օլիվեր Ջեքսոն-Քոհեն, Անա Ուլարու, Համադա Միդո, Գերրան Հաուել, Ջոելի Ռիչարդսոն և Վինսենթ դ'Օնոֆրիո |
Պրոդյուսեր | Թոմի Թյորթլ Քրիս Թոմփսոն |
Գործադիր պրոդյուսեր | Դևիդ Շուլներ Շոն Քեսիդի Մեթյու Առնոլդ Ջոշ Ֆրիդման Թարսեմ Սինխ |
Երաժշտություն | Թրևոր Մորիս |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Գեղարվեստական աշխարհ | Օզ տիեզերք |
Նկարահանման վայր | Խորվաթիա Հունգարիա Իսպանիա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | 6 հունվարի, 2017-ից 3 մարտի, 2017-ը |
Հեռուստաալիք | NBC |
Ընկերություն | Shaun Cassidy ProductionsOedipus ProductionsMount Moriah Universal Television |
Պատկերի ձևաչափ | 1080i (16:9 HDTV) |
Պաշտոնական կայքէջ |
Զմրուխտե քաղաք | |
---|---|
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ և գրքերի էկրանավորում |
Ստեղծող | Մեթյու Առնոլդ |
Երկիր | ![]() |
Հիմք | Oz book series? |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Թարսեմ Սինխ |
Գլխավոր դերերում | Ադրիա Արխոնա, Օլիվեր Ջեքսոն-Քոհեն, Անա Ուլարու, Համադա Միդո, Գերրան Հաուել, Ջոելի Ռիչարդսոն և Վինսենթ դ'Օնոֆրիո |
Գործադիր պրոդյուսեր | Թարսեմ Սինխ |
Երաժշտություն | Թրևոր Մորիս |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Գեղարվեստական աշխարհ | Օզ տիեզերք |
Նկարահանման վայր | Խորվաթիա, Հունգարիա և Իսպանիա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 10 |
Էկրաններին է | հունվարի 6, 2017-ից մարտի 3, 2017[2]-ը |
Հեռուստաալիք | NBC |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Զմրուխտե քաղաք» (անգլ.՝ Emerald City), ամերիկյան ֆանտաստիկ ժանրի հեռուստասերիալ, որը նկարահանել է Թարսեմ Սինխը։ Հեռուստասերիալը ստեղծվել է գրող Լայման Ֆրենք Բաումի Օզ երկրի մասին գրքաշարի հիման վրա։ Հեռուստասերիալի երկու ժամից կազմված պրեմիերան կայացել է 2017 թվականի հունվարի 6-ին NBC հեռուստաալիքով[3]։
Հեռուստասերիալը փակվել է առաջին եթերաշրջանից հետո 2017 թվականի մայիսի 4-ին[4]։
Փոթորիկը Դորոտի Գեյլին Կանզասից քշում է Օզ երկիր, որից հետո նա ուղևորվում է Կախարդի որոնումներով, չկասկածելով, որ հենց ինքը պետք է իրականություն դարձնի ամեն ինձ փոխող մարգարեությունը։
№ | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | ԱՄՆ-ում հեռարձակման ամսաթիվը[10] | Հեռուստադիտողներ ԱՄՆ-ում (միլիոն) |
---|---|---|---|---|---|
1 | "Հավերժական հրեշ" "The Beast Forever" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Մեթյու Մեթյու Առնոլդ և Ջոշ Ֆրիդման Հեռուստասցենար: Ջոշ Ֆրիդման և Մեթյու Առնոլդ | 6 հունվարի, 2017 | 4,49[11] |
2 | "Արհամարհվածների բանտախուցը" "Prison of the Abject" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Մեթյու Առնոլդ և Ջոշ Ֆրիդման Հեռուստասցենար: Ջասթին Դոբլ և Դևիդ Շուլներ | 6 հունվարի, 2017 | 4,49[11] |
3 | "Տիրուհի։ Նոր Տիրուհի" "Mistress - New - Mistress" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Ջասթին Դոբլ և Նիկոլ Բեաթի Հեռուստասցենար: Ջասթին Դոբլ և Դևիդ Շուլներ | 13 հունվարի, 2017 | 3,22[12] |
4 | "Գիտություն և մոգություն" "Science and Magic" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Շերի Հոլման Հեռուստասցենար: Շոն Քեսիդի | 20 հունվարի, 2017 | 2,83[13] |
5 | "Բոլորը խաբում են" "Everybody Lies" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Հելի Գրոս Հեռուստասցենար: Նաոմի Հիսակո Իզուկա | 27 հունվարի, 2017 | 2,79[14] |
6 | "Հրաշալի և սարսափելի" "Beautiful Wickedness" | Թարսեմ Սինխ | Պատմություն: Լեա Ֆոնգ Հեռուստասցենար: Քելի Սյու ԴեՔոննիկ | 3 փետրվարի, 2017 | 2,42[15] |
7 | "Սա իմ ընտանիքն է" "They Came First" | Թարսեմ Սինխ | Թրեյսի Բելոմո | 10 փետրվարի, 2017 | 2,34[16] |
8 | "Առյուծները ձմռանը" "Lions in Winter" | Թարսեմ Սինխ | Շոն Քեսիդի | 17 փետրվարի, 2017 | 2,47[17] |
9 | "Չարագործ չեն ծնվում" "The Villain That's Become" | Թարսեմ Սինխ | Թրեյսի Բելոմո | 24 փետրվարի, 2017 | 2,36[18] |
10 | "Տուն, սիրելի տուն" "No Place Like Home" | Թարսեմ Սինխ | Ջոշ Քարլեբահ և Դևիդ Շուլներ | 3 մարտի, 2017 | 2,87[19] |
Հեռուստասերիալը ստեղծել է Մեթյու Առնոլդը, որը Universal Television ստուդիային է ներկայացրել «Օզ երկրի հրաշագործը» գրքի նոր և մռայլ տեսիլքը։ Առնոլդը գրել է պիլոտային էպիզոդի սցենարը և NBC հեռուստաալիքը պատվիրել է առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 10 սերիայից։ Ջոշ Ֆրիդմանը նշանակվել է հեռուստասերիալի շոուրաններ[20]։
Ի սկզբանե «Զմրուխտե քաղաք» հեռուստասերիալը պետք է հեռարձակվեր 2016 թվականին, իսկ նկարահանումները պետք է սկսվեին 2014 թվականին[21]։ Սակայն Ֆրիդմանի և ստուդիայի միջև ծագած ստեղծագործական խնդիրների պատճառով շոուն չեղարկվել է մինչ սկսվելը[22]։
2015 թվականի ապրիլի 15-ին NBC հեռուստաալիքը փոխել է ուղղությունը և որոշում է կայացրել հեռուստասերիալ նկարահանելու վերաբերյալ[23]։ Նույն տարվա հուլիսի 14-ին հայտարարվել է, որ Թարսեմ Սինխը հանդես է գալու որպես առաջին տաս սերիաների ռեժիսոր[6], Դևիդ Շուլները փոխարինել է Ջոշ Ֆրիդմանին և դարձել է հեռուստասերիալի շոուրաններ, իսկ Շոն Քեսիդին միացել է հեռուստասերիալի թիմին որպես գործադիր պրոդյուսեր[24]։
«Զմրուխտե քաղաք» հեռուստասերիալը ստացել է խառը արձագանքներ քննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանն ունի 38% «թարմություն», որը հիմնվել է 39 քննադատների կարծիքի վրա և ստացել է 5,2/10 միավոր վարկանիշ։ Կայքի քննադատական համերաշխությունը ասում է, որ. «Խավար և մռայլ, բայց միաժամանակ խճճված և մտացածին «Զմրուխտե քաղաքը» հանդիսանում է «Գահերի խաղ» և «Օզ երկրի հրաշագործը» հեռուստասերիալների խառնուրդը, որը ոչ մեկ չէր խնդրել»[25]։ Metacritic կայքում առաջին եթերաշրջանը ստացել է 100-ից 47 միավոր՝ հիմնված 29 «խառը և միջին» գրախոսությունների հիման վրա[26]։
Ռուսաստանում հեռուստասերիալը չեզոք արձագանքներ է ստացել Film.ru[27] և «Мир фантастики» կայքերից[28], որոնք քննադատել են սյուժեն, բայց նշել են վիզուալ գեղեցկությունը։