![]() | |
Տեսակ | մարդ |
Էդմունդ Դյուլակ (անգլ.՝ Edmund Dulac, հոկտեմբերի 22, 1882[5][6][1][…], Թուլուզ[7] - մայիսի 25, 1953[1][2][3] կամ մայիսի 15, 1953[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի սկզբի ֆրանսիացի և անգլիացի մեծագույն նկարիչ-պատկերազարդողներից մեկը, փոստային գրաֆիկայի ոլորտի փորձարար։ Վիկտորիանական հեքիաթային գեղանկարչության ներկայացուցիչ։
Էդմունդ Դյուլակը ծնվել է 1882 թվականին, թուլուզյան բուրժուայի ընտանիքում, որը խորթ չէր արվեստին։ Նրա հայրը մասնագիտությամբ մադահագործ էր, զբաղվում էր հին նկարների վերականգնմամբ, իսկ նրա քեռին հետաքրքրված էր արևելյան արվեստի ստեղծագործություններով` ճապոնական փորագրությամբ, պարսկական և հնդկական մանրանկարչությամբ։ Էդմունդը սկսել է նկարել շատ վաղ տարիքից։ Նրա դպրոցական տարիներն անցել են Թուլուզի ոչ մեծ լիցեյներից մեկում։
1899 թվականին ստանալով բակալավրի աստիճան` Դյուլակն ընդունվել է Թուլուզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ Միաժամանակ նա դասախոսությունների էր հաճախում Թուլուզի գեղեցիկ արվեստների ակադեմիայում, որտեղ ստացել է մեծաթիվ մրցանակներ 1990 թվականի ընթացքում։ Այս հաջողությունը նրան ստիպել է թողնել համալսարանը և ամբողջությամբ նվիրել իրեն ակադեմիայի ուսմանը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ժան Պոլ Լորանը։ Ավարտելով ակադեմիան` Էդմունդ Դյուլակը աշխատել է ծրագրերի նկարարազարդման և այդպիսի տպագիր հրատարակչություններում, ինչպիսիք են L’Effort, Le Télégramme և L'Âme latine հրատարակչությունները։
Մի քանի տարի ուսումը Փարիզում շարունակելուց հետո նա 1905 թվականին տեղափոխվել է Լոնդոն։ 1912 թվականին փետրվարի 17-ին նա ստացել է բրիտանական քաղաքացիություն[8]։
Էդմունդ Դյուլակի առաջին աշխատանքը Լոնդոնում դարձել է Բրոնտե քույրերի երկերի լիակատար ժողովածուի` 60 նկարազարդումներից կազմված շարքը, որը պատվիրել էր գրքավաճառ և հրատարակիչ Ժոզեֆ Դենտը։ Այս պատվերը վկայություն էր 22-ամյա նկարչի բարձր մակարդակի մասին։ Նրա աշխատանքը գրավել է Լեսթեր պատկերասրահի ուշադրությունը, որը նրան պատվիրել է նկարազարդել հեքիաթների «Հազար ու մի գիշեր» ժողովածուն։ Երիտասարդ նկարչի գունագեղ պատկերազարդերով այս ժողովածուն տպագրվել է Մեծ Բրիտանիայում, 1907 թվականին։
Դյուլակը թողել է կանացի կերպարների մի ամբողջ պատկերասրահ։ Օրինակ, համագործակցելով Ուոլթ Դիսնեյի հետ, նա մասնակցել է Սպիտակաձյունիկի կերպարի մշակման աշխատանքներին։ Բայց նրա ամենահայտնի ստեղծագործությունը համարվում է Բուդուր արքայադստեր կերպարը[9]։
Պուշկինի «Հեքիաթ Սալթան ցարի մասին» անգլերեն թարգմանությունը պատկերազարդելիս նկարիչը, չնայած գրական բնօրինակ ստեղծագործության սյուժեին, թագուհուն և նրա որդուն պատկերել է ոչ թե տակառի, այլ` առագաստանավի մեջ[9][10]։
Նկարիչը հեշտությամբ կարող էր մի ժանրից անցնել մյուսին։ Շատ հաջող էր նրա աշխատանքը փոստային գծանկարչության ոլորտում։ Նա եղել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ստանդարտ դրոշմանիշների շատ շարքերի և տարբեր տարիների տասնյակ բացիկների հեղինակ։
Դուլակի ստեղծած Մեծ Բրիտանիայի փոստային մանրապատկերները հետևյալն են[11]
Ավանդական մեդալային արվեստի ոգով պատկերված միապետների պրոֆիլային դիմանկարները, զուսպ բուսական զարդարանքը, հնաոճ իրերի համաչափությունը Դյուլակի նամականիշները դարձրել են լավագույններից` փոստային մանրանկարչության մեջ։
Մեծ Բրիտանիայի համար նամականիշներ ստեղծելով՝ նա փորձում էր հետևել բրիտանական ազգային ավանդույթներին, իսկ ֆրանսիական փոստային նշաններ մշակելիս նա նույն բծախնդրությամբ փորձում էր պահպանել փոստային ձևավորման «ֆրանսիական» գիծը։ Նրան պատկանում է «Ավելորդ մարգարիտ» դրոշմանիշը, որի վրա պատկերված է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։
1942 թվականին Դուլակը գեներալ Շառլ դը Գոլի խնդրանքով պատրաստել ֆրանսիական դրոշմանիշի նախագիծ, որի վերջնական տարբերակը հաստատվել է 1944 թվականին։ Շարքը տպագրվել է Անգլիայում և լույս է տեսել 1945 թվականին։ Ստեղծողի պատվին, ֆրանսիական նամականիշների այս տեսակը կոչվել է «Դյուլակի Մարիաննա» (Marianne de Dulac):
{{cite web}}
: Invalid |url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Դյուլակ» հոդվածին։ |
|