Էդնա Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1939[1] (85 տարեկան) Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ԱՄՆ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո, Վաշինգտոնի ամերիկյան համալսարան և Սան Ֆրանցիսկոյի համալսարան |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց |
Էդնա Կարապետյան (անգլ.՝ Edna Garabedian, մայիսի 28, 1939[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկահայ օպերային երգչուհի, մեցցո-սոպրանո, վոկալի ուսուցիչ և օպերային ռեժիսոր։
Էդնա Կարապետյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա)՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներգաղթած հայերի ընտանիքում[2]։ Կարապետյանը երգել սովորել է Ուիլյամ Վենարդի մոտ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, Լոտ Լեմանի մոտ՝ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում, Աննա Համլինի մոտ՝ Նյու Յորքում և Ռոզա Պոնսելի մոտ՝ Բալթիմորում[3]։ 1961 թվականին նա հաղթել է Մետրոպոլիտեն օպերայի ազգային խորհրդի լսումների ժամանակ[4]։
Պրոֆեսիոնալ դեբյուտը օպերային բեմում տեղի է ունեցել 1965 թվականին. Պիետրո Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» օպերայում նա մարմնավորել է Սանտուցայի կերպարը (Նյու Յորքի քաղաքային օպերա)։ Կարապետյանը շարունակել է գլխավոր դերեր երգել Բալթիմորի օպերային ընկերության, Բավարիայի պետական օպերայի, Ֆրանկֆուրտի օպերայի, Հյուսթոնի Գրանդ Օպերայի, Չիկագոյի Լիրիկական օպերայի, Սան Դիեգոյի օպերայի, Սան Ֆրանցիսկոյի օպերայի, Շտուտգարտի պետական օպերային թատրոնի, Կասելի պետական թատրոնի, Բոննի թատրոնի և այլ բեմերում[5]։
2000 թվականին Կարապետյանը հիմնադրել է Կալիֆոռնիայի օպերային ասոցիացիան, որի գեղարվեստական ղեկավարն է։ Նա Ամերիկյան համալսարանի, Կալիֆոռնիայի պետական համալսարանի, Ֆրեզնոյի, Հյուսիսային Իլինոյսի համալսարանի և Սան Ֆրանցիսկոյի համալսարանի վոկալի բաժինների նախկին դասախոս է[6]։
|