Էդուարդ Տոդա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1855[1] Ռեուս, Բաշ Կամպ |
Մահացել է | ապրիլի 26, 1941[1] (86 տարեկան) Poblet |
Գերեզման | Պոբլետի վանք |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | հնագետ, դիվանագետ, մատենագետ, եգիպտագետ, պատմաբան, մարդաբան և գրող |
Պաշտոն(ներ) | Q131448027? |
Անդամակցություն | Բարսելոնայի գեղարվեստի ակադեմիա և Secció Històrico-Arqueològica de l’Institut d’Estudis Catalans?[2] |
Տիրապետում է լեզուներին | կատալաներեն և իսպաներեն[3] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Eduard Toda Վիքիպահեստում |
Էդուարդ Տոդա (կատ.՝ Eduard Toda i Güell; իսպ.՝ Eduardo Toda y Güell, հունվարի 9, 1855[1], Ռեուս, Բաշ Կամպ - ապրիլի 26, 1941[1], Poblet), իսպանացի դիվանագետ, պատմաբան, եգիպտագետ։
Էդուարդ Տոդան ծնվել է Ռեուսում։ Սովորել է Մադրիդի կենտրոնական համալսարանի իրավագիտական ֆակուլտետում, եղել է Մարոկոյի, Հոնկոնգի, Գուանչժոուի և Շանհայի փոխհյուպատոսը, 1884-1886 թվականներին՝ Իսպանիայի գլխավոր հյուպատոսը Կահիրեում, մեծ հետաքրքրություն է ցուցաբերել եգիպտական քաղաքակրթության նկատմամբ, դարձել է Գաստոն Մասպերոյի ընկերը։ Դիվանագիտական առաքելությամբ ուղևորվել է Հելսինկի, Հավր, այնուհետև թողել է դիվանագիտական աշխատանքը և տեղափոխվել Լոնդոն։
1918 թվականին Իսպանիա վերադառնալով՝ նա ստեղծել է Estudios Egiptológicos հավաքածուն, փորձել Իսպանիայում ստեղծել եգիպտագիտության դպրոց, բայց չի կարողացել։
Թարգմանել է Ջորգ Ռոլինսոնի ստեղծագործություններից, 1894 թվականին՝ Հին Եգիպտոսի պատմությունը, այնուհետև տեղափոխվել է Escornalbou ամրոց, որտեղ սկսել է ուսումնասիրել Պոբլետ վանական համալիրը։ Եղել է Կատալոնյան ուսումնասիրությունների ինստիտուտի անդամ, Բարսելոնայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, գրադարանի իր հավաքածուն տրամադրել է Կատալոնյան տարբեր ինստիտուտների, դրամագիտության հավաքածուն նվիրաբերել է Պետական պատմական արխիվին, եգիպտական առարկաները՝ Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանին, Վիլյանուևա ի Խելտրուի Վիկտոր Բալագուերի անվան թանգարանին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Տոդա» հոդվածին։ |
|