Էդուարդ արքայազն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվելու վայրը | Ուեստ Էնդ |
Անվանված է | Էդուարդ VIII |
Կայք | delfontmackintosh.co.uk/theatres/prince-edward-theatre/index.php |
Prince Edward Theatre Վիքիպահեստում |
«Էդուարդ արքայազն» (անգլ.՝ The Prince Edward Theatre), թատրոն Ուեսթ Էնդում, Լոնդոն, Մեծ Բրիտանիա։ Պատկանում է թատերական «Delfont Mackintosh Theatres» ընկերությանը։ Կոչվել է Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ի անունով, երբ վերջինս դեռևս արքայազնի կարգավիճակում էր։
Թատրոնի շենքը կառուցվել է 1930 թվականին, ըստ ճարտարապետ Էդուարդ Սթոունի նախագծի։ Ներքին հարդարանքի դիզայնով զբաղվել են Մարկ Անրի Լևին և Գաստոն Լավերդետը[1]. Բացվել է 1930 թվականի ապրիլի 3-ին, «Էդուարդ արքայազն» անունով, ի պատիվ այդ ժամանակ դեռևս արքայազն Էդուարդի։ Առաջին ներկայացումը եղել է Ռիո Ռիտա մյուզիքլը[2]։ 1935 թվականին Սթունը ձևափոխում է թատրոնը` դարձնելով այն պարասրահ ու կաբարե, «Լոնդոնյան խաղատուն» անունով (անգլ.՝ London Casino): Շենքը լրջորեն տուժել է 1941 թվականի մայիսի 10-ի օդային հարձակումից։ Նրա շրջակայքում գտնվող բոլոր շինությունները ոչնչացել էին։ Ճարտարապետ Թոմաս Բրէդոկը փորձ է արել վերակառուցել շենքը։ 1942 թվականից շենքում է գտնվել «Քուինսբերի» բազմաֆունկցիոնալ ակումբը (անգլ.՝ «Queensberry All Services Club»), որը գործել է զինվորականների համար։ Այստեղ անց են կացվել տարբեր ներկայացումներ, որոնք հեռարձակվել են Բի-Բի-Սի-ով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Թոմաս Բրէդոկն ու նրա եղբայրը կրկին ձևափոխում են շենքը` դարձնելով այն թատրոն` վերադարձնելով նրան «Լոնդոնյան խաղատուն» անվանումը[1]. 1954 թվականին այն ձևափոխվում է և դառնում կինոթատրոն։ Համապատասխանբար, այն ստանում է նոր` «Casino Cinerama Theatre» անվանումը։ 20 տարի անց իմպրեսարիո Բերդարդ Դելֆոնսը ձեռք է բերում թատրոնը 150 հազար ֆունտ ստերլինգով[2]. «RHWL Architects» ճարտարապետական ընկերությունը ձևափոխում է շենքը, իսկ 1978 թվականին նրան է վերադարձվում պատմական` «Էդուարդ արքայազն» անվանումը։ Հունիսի 21-ին կայանում է «Էվիտա» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան։ 1992-1993 թվականներին «RHWL Architects»-ի մասնագետները կոսմետիկ վերանորոգում և որոշ թարմացումներ են անում շենքում, լայնացնում են պատերը[1]. Թատրոնը վարձույթով է տրամադրվում համաշխարհային ճանաչման մյուզիքլների համար։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ արքայազն (թատրոն)» հոդվածին։ |