Էդուարդո Բարիոս | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1884[1][2][3] |
Ծննդավայր | Վալպարաիսո, Չիլի |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1963[1][2][3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանտյագո, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Կրթություն | Bernardo O'Higgins Military School? |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և դրամատուրգ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Education of Chile? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Gracia Barrios? |
Eduardo Barrios Վիքիպահեստում |
Էդուարդո Բարիոս (իսպ.՝ Eduardo Barrios Hudtwalcker, հոկտեմբերի 25, 1884[1][2][3], Վալպարաիսո, Չիլի - սեպտեմբերի 13, 1963[1][2][3], Սանտյագո, Չիլի), չիլիացի բանաստեղծ, արձակագիր, պատմվածքագիր և դրամատուրգ, Չիլիի գրականության ազգային մրցանակի դափնեկիր[5]։
Էդուարդո Բարիոսը ծնվել է 1884 թվականի հոկտեմբերի 25-ին[6]։ Հոր մահից հետո՝ 5 տարեկանում, նրա ընտանիքը տեղափոխվել է Լիմա, որտեղ մնացել է մինչև 15 տարեկանը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է զինվորական ուսումնարան, սակայն որոշ ժամանակ անց թողել է ուսումը։ Իր պատանեկության մեծ մասը նա շրջել է Լատինական Ամերիկայով, ծանոթանալ տարբեր երկրների մարդկանց ապրելակերպին, ապրուստը վաստակել է տարօրինակ աշխատանքներով[7]։ 1915 թվականին Էդուարդո Բարիոսը վերադարձել է հայրենիք, աշխատել տարբեր թերթերի ու ամսագրերի խմբագրություններում, այդ թվում՝ La Mañana, Zig Zag, revista Pacifico և revista Atenea։
1925-1959 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ կառավարությունում, եղել է կրթության նախարար (Կառլոս Իբանես դել Կամպոյի կառավարությունում (1927-1931 թթ.), աշխատել հանրային գրադարանների տնօրեն, համագործակցել տեղական մամուլի հետ։
Եղել է Չիլիի, Արգենտինայի և Բրազիլիայի գրական ակադեմիաների անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Բարիոս» հոդվածին։ |
|