Էդվարդ Սիմոնս (անգլ.՝ Edward Emerson Simmons հոկտեմբերի 27, 1852(1852-10-27)[1][2], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - նոյեմբերի 17, 1931(1931-11-17)[1][2], Բալթիմոր[1]), ամերիկացի նկարիչ, իմպրեսիոնիստ[4]։ Նա եղել է 10 ամերիկացի նկարիչներից մեկը, ով 1897 թվականին հեռացել է Ամերիկացի նկարիչների միությունից։ Հայտնի է որպես բազմաթիվ որմնանկարների հեղինակ։
Ծնվել է 1852 թվականի հոկտեմբերի 27-ին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում, պետական պաշտոնյաների ընտանիքում։ 1874 թվականին ավարտել է Հարվարդի քոլեջը։ Հետո սովորել է գեղանկարչություն Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում։ Նրա ուսուցիչներն են եղել Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆևրը։ 1894 թվականին արժանացել է Municipal Art Society ընկերության մրցանակին Մանհեթենում Criminal Courthouse շենքի մի շարք որմնանկարների համար։ Ավելի ուշ Սիմոնսը զարդարել է Նյու Յորքի Ուլդորֆ-Աստորիա հյուրանոցը, Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանը և Սեյթ Փոլ քաղաքի Կապիտոլիումը։ 1914 թվականին նա այցելում է նկարիչ Չայլդ Հասսամին Արիզոնայի Պիեմոնտ քաղաքում, որպեսզի ծանոթանա կալիֆորնիացի արվեստագետ, նկարիչ Խավիեր Մարտինեսի հետ իր աշխատանքային ստուդիայում։ Սիմոնսը համարվում էր ամերիկյան Վերածննդի նկարիչ. այս ուղղությունը ծագել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմից հետո։ 1922-ին նա հրապարակում է իր սեփական ինքնակենսագրականը։ Մահացել է 1931 թվականի նոյեմբերի 17-ին Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ «Величайшие художники мира XVIII–XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|