Էդվարդ Օկուն լեհ.՝ Edward Okuń | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1872[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 17, 1945[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Սկերնևիցե |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ, նկարչության ուսուցիչ և նկարազարդող |
Ժանր | դիմապատկեր և գեղանկարչություն |
ստորագրություն![]() | |
![]() |
Էդվարդ Օկուն (սեպտեմբերի 21, 1872[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 1945[1][2], Սկերնևիցե) լեհ արտ նովոյի նկարիչ[3]։ Նա նկարել է բնանկարներ, դիմանկարներ, ձևավորել է գրքի շապիկներ և նկարազարդել ամսագրեր, այդ թվում՝ գերմանական Jugend ամսագիրը։ Երիտասարդ տարիներին նա նաև մրցել է որպես մրցարշավի հեծանվորդ Լեհաստանի թագավորությունում[4]։
Օկունը ծնվել է 1872 թվականին ազնվական ընտանիքում և վաղաժամ որբացել։ Նա մեծացել է իր տատիկի ու պապիկի մոտ՝ մայրական կողմից։ Մեծ հարստություն ժառանգելուց հետո նա շուտով սկսել է նկարել սովորել մեծ նկարիչների մոտ։ 1891 թվականին սովորել է Վարշավայի գծանկարի դպրոցում։ 1891-1893 թվականներին սովորել է Իսիդոր Յաբլոնսկու և Յան Մատեյկոյի ղեկավարությամբ Յան Մատեյկոյի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսումը շարունակել է Մյունխենում և Փարիզում։ 1897 թվականին Էդվարդն ամուսնացել է Զոֆիա Վանդա Տոլկեմիտի հետ[5], նույն թվականին Օկունը գնացել է սովորելու Սայմոն Հոլլոսիի մոտ, որը հիմնադրել է Նագիբանյա նկարիչների գաղութը։ Հաջորդ 20 տարիների ընթացքում նա ապրել է Հռոմում, ինչպես նաև ճանապարհորդել է Սորենտո, Ամալֆի, Կապրի, Վենետիկ, Պադուա, Ռավեննա, Ֆլորենցիա և Սիենա։ Նա մասնակցել է Հռոմի լեհական արվեստի գաղութի կյանքին, եղել է մասոնական «Պոլոնիա» օթյակի համահիմնադիրը[6]։
Օկունը վերադարձել է Լեհաստան 1921 թվականին և բնակություն հաստատել Վարշավայում։ 1925 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր է եղել և Լեհ նկարիչների ընկերության անդամ։ Իր ընկերների հետ հիմնել է մասոնական օթյակ՝ «Կոպեռնիկոս» անունով։ Եղել է Կերպարվեստի խրախուսման ընկերության փոխնախագահ։ Salon Incentives-ի տարեկան բացման ժամանակ նա ականատես է եղել Լեհաստանի առաջին նախագահ Գաբրիել Նարուտովիչի սպանությանը Էլիգյուս Նիևյադոմսկու կողմից։ Նա օգնել է նախագահի օգնականներից մեկին ձերբակալելու Նիևիադոմսկուն[6]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ապրել է Վարշավայում։ Վարշավայի ապստամբությունից հետո Օկունը տեղափոխվել է Սկիերնևիցե, որտեղ՝ 1945 թվականի հունվարին, սպանվել է թափառական գնդակից[6]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Օկուն» հոդվածին։ |
|