Էդվին Սամներ | |
---|---|
անգլ.՝ Edwin Vose Sumner | |
![]() | |
հունվարի 30, 1797[1] - մարտի 21, 1863[1] (66 տարեկան) | |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[2] |
Մահվան վայր | Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Oakwood Cemetery[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | Միության բանակ և ԱՄՆ բանակ |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ, Black Hawk War?, Ամերիկա-մեքսիկական պատերազմ, American Indian Wars? և Bleeding Kansas? |
Ստորագրություն | ![]() |
Էդվին Վոուզ Սամներ (անգլ.՝ Edwin Vose Sumner, հունվարի 30, 1797[1], Բոստոն, ԱՄՆ[2] - մարտի 21, 1863[1], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[2], ամերիկյան բանակի սպա, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և Հնդկացիական պատերազմի մասնակից։
Էդվին Վոուզ Սամները ծնվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։ Նրա ծնողները եղել են Իլայշա Սամները և Նենսի Վոուզ Սամները։ Ակադեմիան ավարտել է Միլթոնում։ 1849 թվականին լեյտենատի կոչումով ծառայության է անցնել ԱՄՆ-ի բանակում։
1822 թվականի մարտի 31-ին ամուսնացել է Հաննա Ֆոստերիի հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Նենսի Մարգարետ Ֆոստեր, Սառա Մոնտգոմերի, Էդվին Վոուզ-կրտսեր և Սամուել Ստորու։ Վերջինս դարձել է գեներալ ու մասնակցել իսպանա-ամերիկյան, ֆիլիպինա-ամերիկյան պատերազմներին։ Նրա դստրերից Մերին ամուսնացել է գեներալ Արմիստեդա Լինդսյա Լոնգայի հետ։
1833 մարտի 4-ին նա ստացել է կապիտանի կոչում։ 1838-ին տեղափոխվել է Փենսիլվանիայում գտնվող հեծելազորային դպրոց, որտեղ դասավանդել է մինչև ամերիկա-մեքսիկական պատերազմի սկիզբը։ Պատերազմի ժամանակ ստացել է ավագ լեյտենատի կոչում, իսկ 1855 թվականի մարտի 3-ին՝ կանոնավոր բանակի գնդապետի կոչում։ 1851-ից 1853 թվականներին նա եղել է Նոր Մեքսիկայի ռազմական կառավարիչ։
Մասնակցել է զինված հակամարտությանը, որը հայտնի է Կանզասի քաղաքացիական պատերազմ անվամբ։ 1857 թվականի գարնանը շայենները մի քանի բախումներ են ունեցել ամերիկացի զինվորների հետ, այդ պատճառով Սամների գլխավորությամբ նրանց դեմ կազմակերպվել է բազմաթիվ ռազմական արշավանքներ։ Շայեններ պատրաստ էին կռվել ամերիկացի զինվորների դեմ, քանի որ համոզված էին, որ իրենց շամանների շնորհիվ կախարդական փամփուշտները չեն կարող նրանց վնասել։ Բայց գեներալը այնպիսի հարձակում է կազմակերպել, որ նրանք հանկարծակիի են եկել ու ստիպված նահանջել։
1861 թվականին Սամները տեղափոխվել է Խաղաղօվկիանոսյան կորպուս, բայց վեց ամիս անց նա վերադարձել է արևելյան ափ և հրամանատարության տակ առել Երկրորդ կորպուսը։ 1862 թվականի մայիսի 5-ին ստացել է գեներալ-մայորի կոչում[4]։ Գլենդելի ճակատամարտի ընթացքում երկու անգամ վիրավորվել է։ Մասնակցել է հյուսիսի ամենախոշոր ճակատամարտին և կրկին վիրավորվել։
1863 թվականին նա իր ցանկությամբ հրաժարական է տվել։ Էդվին Վոուզ Սամները մահացել է 1863 թվականի մարտի 21-ին իր դստեր տանը՝ սրտի կաթվածից և թաղվել Նյու Յորք նահանգում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Սամներ» հոդվածին։ |
|