Էզիննե Օքփարաեբո | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | վազորդ |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Օվերի, Իմո, Նիգերիա |
Հասակ՝ | 164 սանտիմետր |
Քաշ | 56 կիլոգրամ |
Էզիննե Օքփարաեբո (նորվ.՝ Ezinne Okparaebo, մարտի 3, 1988[1], Օվերի, Իմո, Նիգերիա), նորվեգուհի աթլեթ, կարճ տարածությունների (60, 100 և 200 մետր) վազորդ[2][3]։
Օքփարաեբոն ծնվել է նիգերական Օվերի քաղաքում։ 9 տարեկան հասակում տեղափոխվել է Նորվեգիա և սկսել զբաղվել թեթև աթլետիկայով[3]։
2005 թվականին նա դարձել է Նորվեգիայի 100 մետր վազքի հաղթող և սկսել կանոնավոր կերպով հանդես գալ թեթև աթլետիկայի միջազգային մրցումներում։ 2007 թվականին դարձել է անչափահասների Եվրոպայի չեմպիոն 100 մետր տարածությունում։ Էզիննե Օքփարաեբոն մասնակցել է 2008 թվականին Պեկինում անցկացված Ամառային Օլիմպիական խաղերի թեթև աթլետիկայի մրցումներին։ Առաջին մրցափուլում 11.32 վայրկյան տարբերությամբ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով ճամայկացի վազորդուհի Քերոն Ստյուարդին։ Քառորդ եզրափակիչում Օքփարաեբոն 100 մետրը վազել է 11.45 վայրկյանում և զբաղեցնելով ընդամենը չորրորդ հորիզոնականը՝ դուրս մնալով հետագա մրցապայքարից։
2009 թվականին Թուրինում անցկացվող Եվրոպայի փակ տարածությունում թեթև աթլետիկայի առաջնությունում Էզիննեն 60 մետր տարածության վազքում նվաճել է արծաթե մեդալ։ 2010 թվականին Բարսելոնայում անցկացվող Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնությունում 100 մետր տարածության վազքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 2011 թվականին Օքփարաեբո Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնությունում 60 մետր տարածության վազքի մրցապայքարում նվաճել է բրոնզե մեդալ։ 2012 թվականի մասնակցել է Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերին և 100 ու 200 մետր տարածության վազքի մրցապայքարում նախընտրական փուլում դուրս մնացել պայքարից[2]։
սպորտային նվաճումներն ըստ մրցաշարի և մրցանակային տեղի[2]
Տարի | Մրցույթ | Հորիզոնական | Տեսակ | Ժամանակ | Տեղ |
---|---|---|---|---|---|
2006 | Պատանիների աշխարհի առաջնություն | ![]() |
100 մ | 11,83 | Կիսաեզրափակիչ |
200 մ | 24,43 | Որակավորման փուլ | |||
2007 | Եվրոպայի փակ տարածության առաջնություն | ![]() |
60 մ | 7,33 | Որակավորման փուլ |
Եվրոպայի թեթև աթլետիկայի անչափահասների առաջնություն | ![]() |
100 մ | 11,45 | 1-ին | |
2008 | Եվրոպայի փակ տարածության առաջնություն | ![]() |
60 մ | 7,34 | Կիսաեզրափակիչ |
Օլիմպիական խաղեր | ![]() |
100 մ | 11,45 | Քառորդ եզրափակիչ | |
2009 | Եվրոպայի փակ տարածության առաջնություն | ![]() |
60 մ | 7,21 | 2-րդ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
100 մ | 11,44 | Քառորդ եզրափակիչ | |
2010 | Եվրոպայի առաջնություն | ![]() |
100 մ | 11,23 | 4-րդ |
Միջմայրցամաքային գավաթ | ![]() |
100 մ | 11,37 | 5-րդ | |
2011 | Եվրոպայի փակ տարածության առաջնություն | ![]() |
60 մ | 7,20 | 3-րդ |
Աշխարհի առաջնություն | ![]() |
100 մ | 11,48 | Կիսաեզրափակիչ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզիննե Օքփարաեբո» հոդվածին։ |
|