Էզրա Թեդ Նյումեն անգլ.՝ Ezra Theodore Newman | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1929 Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 24, 2021[1] (91 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փիթսբուրգի համալսարան[2] |
Գործունեության ոլորտ | հարաբերականության ընդհանուր տեսություն |
Անդամակցություն | International Society on General Relativity and Gravitation?[3] |
Ալմա մատեր | Սիրաքյուսի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Բրոնքսի գիտությունների ավագ դպրոց և Syracuse University College of Arts and Sciences? (հունիսի 1, 1956)[4] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Peter Bergmann? |
Պարգևներ | |
Ezra T. Newman Վիքիպահեստում |
Էզրա Թեդ Նյումեն (հոկտեմբերի 17, 1929, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 24, 2021[1], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի ֆիզիկոս, հայտնի է ընդհանուր հարաբերականության տեսության մեջ իր կատարած ներդրումով։ Նա Պիտսբուրգի համալսարանի պրոֆեսոր է։ Մյումենը պարգևատրվել է Էյնշտեյնի մրցանակով Ֆիզիկայի ամերիկյան ընկերության կողմից։
Հարաբերականության տեսության մեջ ակնառու ներդրման, ներառյալ Նյումեն-Պենրոզի ձևայնացման, Կեր-Նյումենի լուծման և դատարկ շերտավորման տեսության համար։ Նրա մտավոր անցյալի, առատաձեռնության և ազնվության համար, որ ներկայացվեց սերունդներին որպես օրինակ և ոգեշնչեց նրանց։
Նյումենը ծնվել է Բրոնքս (Նյու Յորք)ում, Դեյվիդ և Ֆենի Նյումենների ընտանիքում[6]։ Նա դեռ մանկուց հետաքրքրություն էր ցուցաբերում գիտության, ձգող մագնիսների, կրակի բռնկման և գիտական գրքերի հանդեպ[7]։
Նա սովորել է Բրոնքսի գիտությունների ավագ դպրոցում, որտեղ գերազանց սովորել է ֆիզիկա։ Թեդի հայրը հույս ուներ, որ որդին կհետևի իրեն և կդառնա ատամնաբույժ, բայց փոխարենը նա անդամագրվեց Նյու Յորքի համալսարանում, հետագայում իր կրթությունը ֆիզիկայի ոլորտում շարունակելու համար և ավարտեց այն 1951 թվականին բակալավրի աստիճանով։ Կրթությունը շարունակելու համար նա գնաց Սիրաքյուսի համալսարան, 1955 թվականին ձեռք բերեց մագիստրոսի աստիճան, իսկ հաջորդ տարի ստացավ գիտությունների թեկնածուի աստիճան։
Նյումենը միացել է Պիտսբուրգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետին 1956 թվականին և դարձել է ֆիզիկայի պրոֆեսոր 1966 թվականին։ Նա եղել է շրջիկ պրոֆեսոր Սիրաքյուսի համալսարանում և Կինգսի քոլեջում 1960-1961 թվականներին և Լոնդոնի համալսարանում 1964-1965 թվականներին։ 1957 թվականին նա ծառայել է որպես խորհրդատու Ռայթ-Պատերսոնի ռազմաօդային բազայում[6]։
1962 թվականին Ռոջեր Պենրոզի հետ միասին նա ներկայացրել է Նյումեն-Պենրոզի ձևայնացումը ընդհանուր հարաբերականության տեսության մեջ։ Հաջորդ տարի նա համագործակցում է Աբրահամ Տաուբի հետ, աշխատելով Տաուբի լուծման ընդլայնման վրա[8]։ Նա նաև ընդհանրացրել է Ռոյ Կերի կողմից ստեղծված Կերի չափանիշը, որը մի շարք փոփոխություններից հետո կոչվել է Կեր-Նյումենի չափանիշ։
1973 թվականին նա պարզաբանել է կոմպլեքս թվերի օգտագործումը հարաբերականության մեջ, քննարկեց կոմպլեքս ժամանակը[9]։
Մյումենը ամուսնացել է Սելլի Ֆասկոուի հետ 1958 թվականի ապրիլի 20-ին[6]։
Նրա որդին՝ Դեյվիդ Մյումենը ներկայումս Ալյասկայի Ֆեյրբանկի համալսարանում ֆիզիկայի պրոֆեսոր է, իսկ նրա աղջիկը՝ Դարա Նյումենը ներկայումս Families First Missoula Արխիվացված 2017-07-02 Wayback Machine կրթական տնօրենն է։
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite journal}}
: Invalid |url-access=yes
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էզրա Թեդ Նյումեն» հոդվածին։ |
|