Էժեն Դելակրուայի թանգարան

Էժեն Դելակրուայի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 6-րդ շրջան[1]
ՎայրՓարիզի 6-րդ շրջան
Հասցե6 rue de Furstenberg, 75006 Paris, France75006rue de Furstemberg? (6)
Հիմնադրվել է1971
Այցելուներ74 564 մարդ (2019)[2]
Կայքmusee-delacroix.fr(անգլ.)(ֆր.)(ճապոներեն)
Քարտեզ
Քարտեզ

Էժեն Դելակրուայի թանգարան (ֆր.՝ Musée national Eugène-Delacroix), ազգային թանգարան, որը հայտնի է նաև Դելակրուայի թանգարան անունով։ Թանգարանը նվիրված է աշխարհահռչակ ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուային (1798-1863)։ Այն գտնվում է Փարիզի 6-րդ թաղամասում՝ Ֆյուրսթենբերգ 6 փողոցի մոտ։ Թանգարանը բաց է ամեն օր, բացի երեքշաբթի օրվանից[3]։ Մուտքի համար գումար չի գանձվում։

Թանգարանը գտնվում է այն տանը, որտեղ տեղակայված է նկարիչ Էժեն Դելակրուայի վերջին բնակարանը, նա տեղափոխվել է այնտեղ 1857 թվականի դեկտեմբերի 28-ին և ապրել է այնտեղ մինչև իր մահը՝ 1863 թվականի օգոստոսի 13-ը։ 1929 թվականին կազմակերպվեց նկարչի ժառանգության հանձնաժողովը (Société Des Amis d'Eugène Delacroix), որը 1952 թվականին ձեռք բերեց թանգարանի հաստատությունը, որը այդ ժամանակ գտնվում էր վթարային վիճակում։ Շինությունը 1954 թվականին փոխանցվել է ֆրանսիական կառավարությանը։ 1971 թվականին շենքը դարձավ ազգային թանգարան, իսկ 1999 թվականին շենքին շրջապատող այգին վերանորոգվեց։ Այս շենքում ապրել և աշխատել է ֆրանսիացի նկարիչ Լեոն Փրինթեմփսը մինչև 1945 թվականի հուլիսի 9-ը՝ իր մահվան օրը։

Թանգարանի հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր թանգարանում պահվում են Դելակրուայի շուրջ 20 նկարներ, ինչպես նաև Valmont ժողովածուից երեք ֆրիզներ (1834)։

Բացի այդ, թանգարանի հավաքածուն ներառում է.

  • Էսքիզներ և որմնանկարների գծագրեր նվիրված Սեն Սյուլփիս եկեղեցուն, ինչպես նաև որոշ նկարների Դելակրուայի ընկերներից և կոլեգաներից (Լասսալ Բորդ, Յուե, Փոթերլե, Սեն Մարսել, Քոլեն և այլք)։
  • Օրագրեր, ձայնագրություններ, էսքիզներ։
  • Հուշանվերներ Մարոկկոյից. նկարիչը այցելել է Մարոկկո 1832 թվականին, բերելով իր հետ Ֆրանսիա բուռնուս, կաֆտան, ջելլաբա, զարդարանքներ, սուսերներ, բարձեր, մաշիկներ, երկարաճիտ կոշիկներ և կերամիկիա։
  • Գեղարվեստական արվեստանոցի առարկաներ. ներառում է նկարակալ, ներկապնակ, սեղաններ, ապակյա անոթներ, հախճապակիների ոչ մեծ հավաքածու, աշտանակներ[4]։
  • Լուսանկարներ նրա կյանքի ավարտից
  • Նամակներ
  • Գրքերի ժողովածուներ և փաստաթղթեր, որոնք առնչություն ունեն Դելակրուայի կամ նրա շրջապատի հետ. ավելի քան 1000 միավոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժեն Դելակրուայի թանգարան» հոդվածին։