Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1874[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1930[4][2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | University of Mannheim? |
Elisabeth Altmann-Gottheiner Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Ալթման, ծնունդով՝ Էլիզաբեթ Գոթհայներ (գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner, մարտի 26, 1874[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ - հոկտեմբերի 21, 1930[4][2], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ), գերմանացի հրեա հայտնի տնտեսագետ, Գերմանիայում կանանց իրավունքների շարժման պաշտպան։ Նա առաջին կանանցից մեկն է ով դարձել է համալսարանի դասախոս Գերմանիայում (1908)։
Էլիզաբեթ Ալթմանը ծնվել է Բեռլինում։ Կրթություն է ստացել Բեռլինում, Լոնդոնում և Ցյուրիխում։ 1904 թվականին նա դոկտորի կոչում է ստացել Ցյուրիխում (Շվեյցարիա), դառնալով Ցյուրիխի համալսարանում դոկտորի կոչում ստացած եզակի կանանցից մեկը, ինչպիսիք էին Ռիկարդա Հուխը (Ricarda Huch, 1892), Ռոզա Լյուքսեմբուրգը (1897)։
1906 թվականին ամուսնացել է պրոֆեսոր Սալի Ալթմանի հետ և 1908 թվականին դարձել է նրա գործընկերը և առաջին կին դասախոսը Մանհայմի բիզնես դպրոցում (այժմ համալսարան), իսկ 1924 թվականին առաջին կինն էր, որը ստացել է տնտեսագիտության պրոֆեսորի կոչում և ղեկավարել տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնը[5]։
Էլիզաբեթ Գոթհայներ-Ալթմանը Մանհայմի Կանանց սոցիալական դպրոցի հիմնադիրներից է եղել, որի ամուսինը նույնպես հիմնադիր և խորհրդի անդամ էր։
Էլիզաբեթը մահացել է Մանհայմում, 56 տարեկանում, ծանր հիվանդությունից[6]։
Էլիզաբեթ Ալթմանը գրել է մի շարք գրքեր և հոդվածներ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի կանանց շարժմանը[6]։ 1912-1920 թվականներին «Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի» (BDF) Jahrbuch der Frauenbewegung (Կանանց շարժման տարեգիրք) ֆեմինիստական տարեգրքերի խմբագիրն է եղել[7]։ Ղեկավարել է «Neue Bahnen» Գերմանիայի կանանց ընդհանուր ասոցիացիայի օրգանի խմբագրությունը և եղել է «Մանհայմի կին-ծառայողների առևտրային ասոցիացիայի» նախագահ[5]։
1916 թվականին Մանհայմի «Կանանց կրթության ասոցիացիայի - կանանց ուսումնասիրություններ» (Verein Frauenbildung - Frauenstudium) բաժնի կողմից ստեղծվել է իր տեսակի մեջ առաջին աննախադեպ հաստատություններից մեկը Գերմանիայում՝ սոցիալական աշխատանքի ուսուցման դպրոց (բառացի թարգմանությամբ՝ «Soziale Frauenschule…» - «Կանանց սոցիական դպրոց դաստիարակների և համանման կանացի մասնագիտությունների ուսուցման համար»), որը հայտնի է նաև «Բարօրության դպրոց» («Wohlfahrtsschule») անվամբ[8]։ Այդ նախագծի հիմնադիրներն էին ընտրական իրավունքի համար պայքարող այնպիսի ակտիվիստներ, ինչպիսիք են Մարի Բեռնայսը, Ջուլի Բասերմանը և Ալիս Բենսհայմերը։ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայները, որն այդ ժամանակ տնտեսագիտության դասախոս էր Մանհայմի Կոմերցիոն ակադեմիայում, նշանակվել է այդ դպրոցի վարչական խորհրդի գործադիր նախագահ, իսկ Մարի Բերնայսը տնօրեն է նշանակվել[8][9]։
1996 թվականից Մանհայմի համալսարանը կրթության, հետազոտությունների և դասավանդման շրջանակներում կանանց զարգացման հավասար պայմաններին աջակցության համար ուսանողներին շնորհում է «Էլիզաբեթ Ալթման-Գոտհայներ մրցանակ»։ Այն ամենամյա մրցանակ է գենդերային հետազոտություններին նվիրված թեզերի համար[10]։
1993 թվականին Մանհայմի քաղաքային խորհրդի որոշմամաբ Կեֆերտալ թաղամասի փողոցը անվանակոչվել է «Ալթման Գոթհայներ շտրասե» (Altmann-Gottheiner Straße) ի պատիվ Էլիզաբեթի[5]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ» հոդվածին։ |
|