Էլչին Սաֆարլի ադրբ.՝ Elçin Səfərli | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Էլչին Սաֆարլի (ադրբ.՝ Elçin Səfərli, մարտի 12, 1984, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից գրող, լրագրող[1]։ Նա իր գրքերում պատմում է արևելյան ավանդույթների, մշակույթի, կյանքի ու սիրո մասին։ Տասը վեպերի հեղինակ է[2][3][4]։
12 տարեկանում դեռևս աշակերտական նստարանից կեղծանունով փոքր պատմություններ է տպագրել երիտասարդական ամսագրերում։ 16 տարեկանում աշխատել է տպագիր ԶԼՄ-ում և ընդունվել համալսարանի լրագրության ֆակուլտետ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում զբաղվել է հեռուստատեսային լրագրությամբ։ Համագործակցում է թուրքական հեռուստաալիքների հետ։
Սաֆարլին փորձառու լրագրող է, ստացել է մի շարք երիտասարդական գրական մրցանակներ։
Երկար տարիներ ապրել է Ստամբուլում, ինչն արտացոլվել է նրա ստեղծագործություններում։ Նրա առաջին վեպերի գործողությունները տեղի են ունենում Թուրքիայում։ Այդ վեպերը ռուսական գրքի շուկայի առաջին հորիզոնականներում էին։ «Բոսֆորի քաղցր աղը» գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո նա մեծ փառք ձեռք բերեց։
2001 թվականին Սաֆարլիի մասին նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմ` «Մենակ բոլորի հետ» (ռեժիսոր` Սերգեյ Սարախանով) վերնագրով[5].[6]
Եկատերինա Ալեևան իր «Եզրագծային քարտեզներ մեծահասակների համար» ժողովածուում գրել է.
![]() |
«Նրա «Կլոր տան անկյունը» պատմվածքը, որը տեղ է գտել ժողովածուում, իր կոլորիտով պարծենալ չի կարող։ Փորձելով այնտեղ խոսել կնոջ անունից՝ նա այն ներկայացրել է մելոդրամայի կնիքով՝ ողողված գռեհկության քաղցր հյութով։ Հնարավոր է, որ Սաֆարլին կարծում է, որ կարող է ամենատարածված պատմություններից մեկը դարձնել անսովոր պատմություն ընթերցողի համար:...Արտահայտիչ չէ նաև քաղաքի կերպարը. Ստամբուլը պատմվածքում այնքան աննշան դեր ունի, որ ներկայանում է միայն երկու թուրքական ճաշատեսակի բաղադրատոմսով, որն առաջարկում է հերոսուհին։ - Եկատերինա Ալեևա[7]
|
![]() |
«Բոսֆորի քաղցր աղը» վեպը գովեստի է արժանացել գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի կողմից։ Թուրք հայտնի գրողը, որի հետ Սաֆարլին ծանոթացել է Ադրբեջանի Գրողների միության 11-րդ համագումարում, գրքին տվեց իր առաջին արձագանքը. «Երբ ես զրուցում եմ այս տաղանդավոր երիտասարդի հետ, ես համոզվում եմ, որ համաշխարհային գրականությունն ունի ապագա»։
Սաֆարլիի բավականին լուրջ կիրքը խոհարարության նկատմամբ ոչ միայն իր ազդեցությունն ունի նրա ստեղծագործությունների վրա, այլև Леди@Mail.ru. կայքում վարում է իր հեղինակային խոհարարական բաժինը։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)