Էմանուիլ Քսանթոս հուն․՝ Εμμανουήλ Ξάνθος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1772[1] |
Ծննդավայր | Պատմոս, Դոդեկանես, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան |
Մահացել է | նոյեմբերի 28, 1852 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | վաճառական |
Ամուսին | Sevasti Xanthou? |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆիլիկի Էթերիայի անդամ |
Անդամություն | Ֆիլիկի Էթերիա |
![]() |
Էմանուիլ Քսանթոս ( հուն․՝ Εμμανουήλ Ξάνθος. 1772[1], Պատմոս, Դոդեկանես, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - նոյեմբերի 28, 1852, Աթենք, Հունաստան), հույն վաճառական, ով մասնակցել է Filiki Eteria («Բարեկամների ընկերություն») անվանումն ստացած հունական ընդհատակյա կազմակերպության հիմնադրմանը՝ օսմանյան լծից ազատագրվելու նպատակով[2][3]։
Քսանթոսը ծնվել է օսմանյան տիրապետության տակ ընկած Հունաստանում՝ Էգեյան ծովի Պատմոս կղզում։ Պատանի հասակում գաղթել է Իտալիա, ընդունվել Լեֆկադայի մասոնական օթյակը («Սուրբ Մավրայի ազատ շինարարների ընկերություն»)[4][5],ապա տեղափոխվել է Ռուսաստան ու հաստատվել Օդեսա քաղաքում։ Այդտեղ գտնվելու ընթացքում ծանոթացել է Նիկոլաոս Սկուֆասի և Աթանասիոս Ցակալովի հետ, ու երեքով հղացել են Հունաստանի անկախության համար հող նախապատրաստելու նպատակով գաղտնի կազմակերպություն հիմնելու գաղափարը և միասին 1814 թվականին Օդեսայում հիմնել են «Filiki Eteria»-ն[6] 1818 թվականին երեք գործընկերները տեղափոխվել են Կոստանդնուպոլիս ՝ իրենց նախաձեռնած գործն առաջ մղելու համար։ Այնտեղ հուլիսին Սկուֆասը հիվանդացել է ու մահացել՝ թողնելով Քսանթոսին որպես կազմակերպության երկու ղեկավարներից մեկը։ Քսանթոսը ոչ միայն իր վաստակած գումարներն է ներդրել, այլև հաճախ իր կյանքն է վտանգի ենթարկել, մինչև վերջ նվիրվել է Հունաստանի Անկախության պատերազմին, որն սկսվել է 1821 թվականին։ Նա և իր հիմնադրած գաղտնի ընկերությունը ամեն ինչ արել են թուրք զավթիչների դեմ զինված ապստամբությունը նախապատրաստելու և հաղթական ավարտի հասցնելու համար[7][8][9]։
Նա կազմակերպել է Ալեքսանդր Իփսիլանտիսի փախուստը Ավստրիայի Մուգաչի բանտից և նրան է հանձնել Ֆիլիկի Էթերիայի ղեկավարումը (Իփսիլանտիսը ռուսական բանակի գեներալ էր, նախքան գերի ընկնելն ու բանտարկվելը եղել էր ցարի համհարզը)։ Մահից առաջ Քսանթոսը գրել է իր «Հուշերը» ( Απομνημονεύματα ), որը լույս է տեսել 1854 թվականին և պատմական տեղեկատվության կարևոր աղբյուր է Հունաստանի Անկախության պատերազմի մասին։
Քսանթոսը մահացել է Աթենքում, թաղվել այդ քաղաքի առաջին գերեզմանատանը։ Նա ամուսնացած էր Սևաստի Կրուստալայի հետ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուիլ Քսանթոս» հոդվածին։ |
|