Էմիլ Պիենո ֆր.՝ Émile Peynaud | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1912[1] |
Ծննդավայր | Մադիրան |
Մահացել է | հուլիսի 18, 2004[2][1] (92 տարեկան) |
Մահվան վայր | Talence |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բորդոյի համալսարան |
Մասնագիտություն | էնոլոգիա, համալսարանի դասախոս և էնոլոգ |
Էմիլ Պիենո (հունիսի 29, 1912[1], Մադիրան - հուլիսի 18, 2004[2][1], Talence), ֆրանսիացի էնոլոգ (մասնագետ, ով զբաղվում է խաղողի տեսակների գնահատմամբ) և հետազոտող, ով հեղափոխություն է արել գինեգործության մեջ 20-րդ դարի կեսի վերջին և կոչվել է «ժամանակակից էնոլոգիայի նախահայր»[3]։
Պիենոն մուտք է գործել գինու առևտրի մեջ գինեգործ Մայսն Կալվետի հետ տասնհինգ տարեկան հասակում[3]։ Կալվետի մոտ, աշխատել է քիմիկ-ինժեներ Ջին Ռիբեռաու-Գայոնի ձեռքի տակ, և մշակել են գինիների տարրալուծման մեթոդներ վաճառելու համար։ 1946 թվականին Պիենոն ավարտել է իր դոկտորականը Բորդոյի համալսարանում և աշխատել է այդ ֆակուլտետում որպես դասախոս։ Ռիբեռաու-Գայոնն այդ ժամանակ նույնպես դասավանդել է համալսարանում։
Մինչ Բորդոյի համալսարանում, որտեղ դարձել է Էնոլոգիայի պրոֆեսոր, Պիենոն պայմանով աշխատել է գինեգործության բնագավառում մի շարք խնդիրների առաջացման դեպքում գիտական բացատրություններ տալու համար։ Հավաստիացրել է գինեգործարաններին սկսել խաղողաքաղը ոչ ուշ քան երկու շաբաթվա ընթացքում և ավարտել քաղը այնքան շուտ, որքան հնարավոր է, նաև չհասած և փչացած խաղողից ինչպես ստանալ լավագույն հնարավոր որակը[4]։
Պիենոն ներկայացրել է մրգի տրորումն ու խմորումը առանձին մասնաբաժնով հիմնված գինու տարիքի վրա, խաղողի այգու վայրը կամ ցանկացած այլ գործոն, որը բխել է մրգի որակական հատկությունները տարբերելու և տանինի տարանջատման ստուգում իրականացնելու համար։ Այնուհետև կիրառել է սառը խմորումը Շամպայնի մեջ՝ թորելու սպիտակ Բորդո, որպեսզի ստուգեն խմորման ջերմաստիճանը։
Պիենոն համարվել է մալոլակտիկ խմորման կառավարիչ, լինելով միակը գինեգործության մեջ։ Նա օգնել է գինեգործարաններին հասկանալ, որ նրանց հարկավոր է խրախուսել և վերահսկել մամոլակտիկ խմորումը։ Նա ասել է,«Օգտագործելով միայն ամենալավ խաղողը, դա մի նոր երևույթ է», համարելով այն «աշխատանքի նվաճման թագադրում»[4]:.
1990 թվականին Պիենոն արժանացել է «Դեկանտեր» թերթի «Տարվա Լավագույն Մարդ» տիտղոսին[3]։ Միշել Ռոլանդը նրա սաներից մեկն է։
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link){{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
|